Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ցավոք, Ձեր թիմը ընտրել է ՀՀԿ դառնալու ամենակարճ ճանապարհը. Արման Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը:

– Պարո՛ն Վարդանյան, հանրության մեջ լայնորեն քննարկվում է Արցախյան հարցի լուծման՝ «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը: Այս շրջանում երկրի ղեկավարությունը ինտենսիվ շփումների մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ: Ի՞նչ եք կարծում, մո՞տ է հարցի լուծման փուլը:

–Նիկոլ Փաշինյանը միշտ պնդում է, թե ինքը չի կարող Արցախի անունից բանակցել, սակայն, ըստ իս, դա կրում է դեկլարատիվ բնույթ և ուղղված է ներքին լսարանին, քանի որ գործնականում մենք տեսնում ենք ճիշտ հակառակը: Փաշինյանն ինտենսիվ հանդիպումների մեջ է Իլհամ Ալիևի հետ, այդ թվում` «պատահական»: Ընդ որում. արցախյան իշխանական վերնախավից որևէ պաշտոնյա ներկա չի գտնվում այդ հանդիպումներում: Այդ ամենը մտահոգության տեղիք է տալիս, քանի որ, եթե կա արդեն իսկ նշմարվող ճանապարհային քարտեզ, ապա այն պետք է դառնա հասարակական լայն քննարկման առարկա:

Լինելով իրավամբ ժողովրդի ընտրյալ և ունենալով նման բարձր վարկանիշ՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իր նախորդներից շատ ավելի էֆեկտիվ և մեզ համար շահեկան կերպով առաջ տանել Արցախյան հիմնախնդրի լուծումը:

Մտահոգիչ և վտանգավոր եմ համարում վերջին շրջանում «տարածք կարգավիճակ» թեզի՝ «տարածք խաղաղության դիմաց» թեզով փոխարինումը, ինչը վերջերս հաճախ է արծարծվում իշխանական կուլիսներում: Խաղաղության կոչերը պետք է անել այն ժամանակ, երբ թշնամին նույնպես պատրաստվում է խաղաղության: Ադրբեջանի պարագայում մենք դա չենք տեսնում: Մենք բոլորս էլ ցանկանում ենք խաղաղություն, բայց այն չի կարող լինել սակարկման առարկա: Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանը հակառակ, Ալիևը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս արտահայտել են ազատագրված շրջանների վերադարձի մասին թեզը, իսկ Փաշինյանն իր հանդիպումներում, ցավոք սրտի, որևէ համարժեք պատասխան դեռևս չի տվել:

– Խոսում ենք Փաշինյանի լեգիտիմության, նաև ընտրություններում հաստատված բարձր վարկանիշի մասին: Պահպանվե՞լ  է այն արդյոք, թե՞, ամեն դեպքում, վարկանիշն արդեն անկում է ապրում:

 

–Մեր՝ արդեն իսկ նախկին ընդդիմադիրների և այսօր իշխանություն դարձած մարդկանց մոտ նկատվում է անձի երկվություն: Իրենց ընդդիմադիր եղած ժամանակ ագրեսիվ կերպով դեմ էին արտահայտվում շքեղությանը, թայֆաբազությանը, բյուջեի անարդյունավետ բաշխմանը, ոչ կոմպետենտ կադրերի նշանակմանը, այնինչ՝ հիմա անում են այդ նույնը՝ ավելի մեծ թափով: Տպավորություն է՝ ՔՊ–ական շատ ու շատ երիտասարդներ` պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մանկուց երազել էին մեծանալ և դառնալ «Հանրապետական»: Նրանք ոչ միայն չեն կատարում ժողովրդին տված խոստումների գերակշիռ մասը, այլև նոր հոգսեր և խնդիրներ են առաջացնում այն հասարակ, աղքատության շեմին գտնվող մարդկանց համար, ովքեր հավատալով իրենց՝ ոտքի կանգնեցին և մերժեցին Սերժ Սարգսյանի լճացած ու կոռումպացված համակարգը: Ես ցավում եմ, որ այս թիմն ընտրել է ՀՀԿ դառնալու ամենակարճ ճանապարհը: ՔՊ–ականները չեն գիտակցում, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ ատելության պլատֆորմի վրա ստեղծված էյֆորիան արագորեն նահանջում է՝ առաջ բերելով ՀՀ քաղաքացու՝ խնդիրներով և դժվարություններով լի առօրյայի գիտակցումը: Հակառակ տրված խոստումներին, այս պահին մենք ունենք գործազրկության բարձրացող ցուցանիշ, սահմանի վրա գազի գնի թանկացում, պետական հիմնարկների լուծարում, սննդամթերքի թանկացում, տնտեսական և ներդրումային ցածր ցուցանիշ, ոչ պրոֆեսիոնալ կադրերի արհեստականորեն առաջխաղացում և այլն:

– Դուք ուզում եք ասել, որ ժողովուրդն իրեն խաբվա՞ծ է զգում:

– Կարծում եմ՝ ժողովուրդը դեռ հույս ունի, որ իր կյանքում կլինեն դրական փոփոխություններ, սակայն փաստ է, որ 25– ամյա քնից արթնացած և իր ուժերին վստահ հայ հասարակությունը երկար չի սպասելու իր կյանքի բարելավմանը և պահանջատեր է լինելու Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի յուրաքանչյուր խոստման կատարման հարցում:

Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ անում են, որպեսզի արժեզրկեն հեղափոխության գաղափարը. պարգևավճարներ, շքեղ մեքենաներ, թիկնապահներ, դիլետանտ, բայց անպայման ՔՊ–ական պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Կարելի է փաստել, որ ՀՀՇ– ի կողմից ներդրված «լավագույն ավանդույթները» շարունակվում են (այստեղ ևս տարվում է ՀՀՇ–ական` «պոլի փետ» լինի՝ ՀՀՇ–ից լինի հայտնի մոտեցումը):

Մեր վարչապետը երևի թե մոռացել է, որ հեղափոխությունը ոչ թե անձերի, այլ արժեքների փոփոխություն է, և մենք ոտքի ենք կանգնել փոխելու ոչ միայն Սերժ Սարգսյանին ու նրա կոռումպացված թիմին, այլ այն արատավոր բարքերը, որով լցված էր մեր երկիրը: Իսկ այդ բարքերը, տարօրինակ կերպով, կան առ այսօր, միգուցե՝ մի փոքր այլ մասշտաբներով:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023