Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանը այլ երկրից բնական գազ ստանալու որևէ տարբերակ չունի՞

INTERNATIONAL NEWS

rueconomics.ru–ն ««Հայկական հոսք». Փաշինյանը հաստատեց «Գազպրոմի» հետ համագործակցության շահավետությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունների թեման սրվել է, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով անդրկովկասյան այդ երկրում իշխանափոխության հանգամանքը: Այլ հարց է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների պատանդ է, հետևաբար անգամ Փաշինյանի նման պոպուլիստ քաղաքական գործիչը չի կարող դա հաշվի չառնել: Առաջին հերթին՝ պարզապես այն պատճառով, որ նա ինքնուրույն մշակած քաղաքական ծրագիր չունի և հետևաբար այդպիսի խնդիր չի դնում, և երկրորդ՝ այս աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանում արդեն իսկ առկա է ուժերի օբյեկտիվ բաշխում: Այս ամենը հաստատում է նաև Փաշինյանի վերջին հայտարարությունը, որում նա ասել է, որ դեմ չի լինի, եթե «Հյուսիսային հոսք–2» –ը անցնի Հայաստանի տարածքով՝ ակնարկելով այն տարանցիկ եկամուտը, որը այս էներգետիկ նախագիծը կարող է բերել: Ավելին, դա այն սադրիչ հարցի պատասխանն է, թե նա արդյոք չի ցանկանա նվազեցնել Հայաստանի՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը, քանի որ պարզ է, որ դա գործնականում ներկայումս հնարավոր չէ: Բավական է միայն ասել, որ Ռուսաստանը լուրջ զիջումներ է արել Վրաստանին, որպեսզի այդ երկրով գազի տարանցումը դեպի Հայաստան պահպանվի, քանի որ դա Հայաստանի՝ էներգիայի և այլ ռուսական ապրանքների մատակարարման միակ հնարավոր տարբերակն է: Բնականաբար, Հայաստանը էներգետիկ տեսակետից շատ բանով կախված է Ռուսաստանից, ուստի անհնար է դրա մասին հարց բարձրացնել, եթե, իհարկե, չկա ԱՄՆ–ի Պետդեպարտամենտի կուլիսներում պատրաստված որոշակի կոնկրետ նախագիծ: Ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինի, Հայաստանը այլ երկրից բնական գազ ստանալու որևէ տարբերակ չունի, բացի Ռուսաստանից: Փաշինյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություն անելու հնարավորություն չունի, և էներգետիկ ոլորտում իրավիճակը միայն հաստատում է դա՝ հաշվի առնելով այս երկրի աշխարհաքաղաքական դիրքը: Փորձագետը նշում է նաև, որ Հայաստանը շրջապատված է ոչ այնքան բարեկամական երկրներով: Օրինակ, հնարավոր չէ պատկերացնել, որ Երևանը կկարողանա էներգառեսուրս ստանալ Ադրբեջանից: Բացի դա, բավականին դժվար է պատկերացնել հայկական կողմի՝ Թուրքիայից գազի ստացումը, ուստի միակ հնարավոր տարբերակն այն է, որ ռուսական գազը ներկրվի Վրաստանի տարածքով: Ռուսաստանը ստիպված որոշակի ծախսեր է կատարում աշխարհաքաղաքական բարդ դիրքում գտնվող Հայաստանին էներգակիրներ մատակարարելու հարցում: Ռուսաստանը, ըստ էության, սուբսիդավորում է Հայաստանին էներգետիկ ոլորտում: Վլադիմիր Լեոնիդովիչի խոսքերով, ռուսական գազի՝ Հայաստան հասցնելը հանգեցրել է լուրջ զիջումների Վրաստանի նկատմամբ: Դրա պատճառով Թբիլիսին Ռուսաստանից գազ է ստանում նույն արտոնյալ գնով, ինչը և զգալիորեն ավելացնում է «Գազպրոմի» ծախսերը: Ըստ էության, Ռուսաստանը էներգետիկ հարցերում սուբսիդավորում է Հայաստանին երկու անգամ, քանի որ Վրաստանն ինքնաբերաբար ներգրավված է այդ գործին: Ըստ փորձագետի, այստեղ նույնպես պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Մոսկվան համարժեք կերպով չի արձագանքել Վրաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումներին: Ակնհայտ է, որ այդ որոշման մեջ հայկական գործոնը նույնպես կարևոր դեր է խաղացել: Ըստ էության, ռուսական գազի արտոնյալ գինը երկու անգամ ավելի ցածր է, քան համաշխարհային գինն է, ինչը Ռուսաստանի կողմից Հայաստան գազի արտահանման այլընտրանքային տարբերակների բացակայության պատճառ է: Սա հաստատում է այն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների բաղադրիչում ունի շատ նեղ միջանցք, չխոսելով անգամ այն մասին, որ շատ լավ է, որ Ռուսաստանը կարողացավ այդ պայմանագիրը Վրաստանի հետ ստորագրել: Ժիրիխինը նշել է, որ այդ պայմանագիրը ստորագրվել է դեռևս Միխեիլ Սահակաշվիլիի ժամանակաշրջանում և անգամ մասամբ դրանից առաջ, քանի որ եթե այդ պայմանագիրը չլինի, Հայաստանը տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի պատճառով կընկնի էներգետիկ շրջափակման մեջ: Վերջում փորձագետը նշել է, որ Փաշինյանը նույն իրավիճակում է նաև շատ այլ քաղաքական և տնտեսական հարցերում:

Ուշագրավ է, որ հանրահայտ պարբերականը հոդվածում ընդհանրապես բառ անգամ չի ասում Իրանի և այն մասին, որ Հայաստան Իրանից գազ է մտնում: 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023