Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պարգևավճարն ու բարձր աշխատավարձը բավարար չեն

INTERVIEW

Վերջին մի քանի օրերի ընթացքում պարգևավճարների թեման քննարկվեց, դիտարկվեց մի քանի ուղղություններով: Այս ընթացքում հնչեցին նաև այնպիսի կարծիքներ, համաձայն որոնց պարգևավճարներն ընդդեմ կոռուպցիայի են կամ, եթե չլինի պարգևավճար, ապա դրա այլընտրանքը կդառնա կոռուպցիան: Սա չի նշանակո՞ւմ արդյոք, որ այդպիսով նաև արդարացվում է կոռուպցիան: Ունե՞նք երաշխիքներ, հասե՞լ ենք այն անհրաժեշտ մակարդակին, որ բարձր պարգևավճար կամ անգամ բարձր աշխատավարձ ստացող անձը զերծ կմնա կոռուպցիայից: 

Նշված հարցերի, ինչպես նաև թեմային առնչվող այլ խնդիրների շուրջ խոսելով՝ հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը մեզ հետ զրույցում նախ շեշտեց.

«Կոռուպցիան համակարգային երևույթ է, որը վատ հանրային կառավարման, անկատար օրենսդրության, սոցիալական անպաշտպանվածության, ազգաբնակչության ցածր իրավագիտակցության, աղավաղված հանրային արժեքների և մի շարք այլ հանգամանքների հետևանք է: Շատ կարևոր է հասկանալ, թե որո՞նք են կոռուպցիայի առաջացման պատճառները, որպեսզի հնարավոր լինի ոչ թե պայքարել հետևանքների դեմ, այլ վերացնել այն ծնող դրդապատճառները: Զարգացած հանրային կառավարում ունեցող պետություններին հաջողվել է ստեղծել այնպիսի համակարգ, որի պարագայում պաշտոնյային տնտեսապես շատ ավելի շահավետ է պահպանել օրենքը, էթիկայի կանոնները, քան ընթանալ կոռուպցիոն ճանապարհով: Պատճառը միայն այն չէ, որ պաշտոնյան ստանում է բարձր աշխատավարձ, պարգևավճարներ, այլև օգտվում է տարատեսակ արտոնություններից, սոցիալական երաշխիքներից: Այս պարագայում պաշտոնյան չի ցանկանում կորցնել իր աշխատանքը և չունի մոտիվացիա զբաղվել կոռուպցիայով»:

Փորձագետը նշեց, որ այստեղ պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նման երկրներում պետական մարմիններում արդյունավետորեն գործում է ներքին հսկողության համակարգը, զարգացած են ազդարարման և հասարակական վերահսկողության մեխանիզմները: 

«Այսպիսով, եթե բարձր աշխատավարձերի, պարգևավճարների վճարումը զուգակցվում են կոռուպցիայի հակազդեցության այլ միջոցների հետ, կարող են լավ հակակոռուպցիոն մեխանիզմ հանդիսանալ: Ինքնին ցածր աշխատավարձը չի մոտիվացնում արդյունավետ աշխատանքը, գրավիչ չի դարձնում հանրային ծառայությունը: Երբեմն ապրուստի համար պակասող գումարը պաշտոնյան ապահովում է կոռուպցիոն ճանապարհով կամ զուգահեռաբար կատարում է այլ աշխատանք: Իհարկե, մոլորություն կլինի մտածել, թե միայն բարձր աշխատավարձ կամ պարգևավճար վճարելով՝ կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ: Դա միջոցներից մեկն է: Պրակտիկան ցույց է տալիս, որ միայն կոռուպցիայի դեմ պայքարի համալիր միջոցների կիրառման արդյունքում է հնարավոր հասնել շոշափելի արդյունքների: Դա քաղաքական կամքի առկայությունն է, կոռուպցիայի դեմ պայքարի քրեաիրավական, վարչաիրավական, քաղաքացիաիրավական և կարգապահական պատասխանատվության միջոցների զուգակցումն է, օրենսդրության շարունակական կատարելագործումն է, ազգաբնակչության իրավական գրագիտության և սոցիալական ապահովվածության մակարդակի բարձրացումն է, իշխանության նկատմամբ հասարակական վերահսկողությունն է, պետական մարմիններում ներքին հսկողությունն է, անկախ ունիվերսալ մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումն է, ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածի արդյունավետ կիրառումն է, պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի, եկամուտների և ծախսերի պարտադիր հայտարարագրումն է, հակակոռուպցիոն կրթությունն է, հասարակության մեջ հակակոռուպցիոն մտածելակերպի ձևավորումն է և այլն»,–շեշտեց մեր զրուցակիցը:

Նա նաև ընդգծեց, որ դժվար է գերագնահատել կոռուպցիայի դեմ պայքարի քրեաիրավական մեթոդը, սակայն կարևոր է ոչ միայն ազատազրկման ժամկետը, այլ նաև պատժի անխուսափելիությունը. «Կոռուպցիայի դեմ պայքարի զինանոցում կարևոր նշանակություն ունեն նաև հետևյալ երկու գործիքները. առաջին՝ կոռուպցիոն հանցագործությամբ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, համայնքին կամ պետությանը պատճառված վնասի հատուցումը, երկրորդ՝ կոռուպցիոն գործունեության արդյունքում ձեռք բերված գույքի պարտադիր բռնագրավումը օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա: Տվյալ միջոցը զգալիորեն կկանխարգելի կոռուպցիան: Մի բան է, երբ կոռուպցիայի համար դատապարտված անձը պատիժը կրելուց հետո վերադառնում է շքեղ առանձնատանը ապրող ընտանիքի գիրկը, և մեկ այլ բան, երբ պետությունը նրան ենթարկել է ազատազրկման, իսկ բռնագրավված տանը բնակեցրել է, օրինակ, թափառաշրջիկ երեխաների կամ ծերերի»:Մ. Ատովմյանը շեշտեց, որ պետական մարմինների ներսում հսկողության իրականացումը շատ կարևոր է պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների բարեխիղճ աշխատանքի ապահովման համար: 

«Ներքին հսկողության ստորաբաժանումները պետք է անկախ և անաչառ լինեն, օպերատիվ արձագանքեն աշխատակիցների ապօրինի գործողություններին կամ անգործությանը վերաբերող բողոքներին և օրենքի կամ էթիկայի նորմերի խախտումներ արձանագրելու դեպքում պատիժ կիրառեն նրանց նկատմամբ: 

Պետությունը նաև պարտավոր է ապահովել կոռուպցիոն հանցագործությունների վկաների և դրանց վերաբերյալ ազդարարողների անվտանգությունը: Կրթական, դաստիարակչական միջոցների կիրառումը ոչ պակաս կարևոր է, քան կոռուպցիայի համար իրավական ներգործության միջոցների կիրառումը: Պետությունը հակակոռուպցիոն կրթության և պրոպագանդայի միջոցով պետք է հասարակությունում ձևավորի հակակոռուպցիոն մտածելակերպ, ատելություն կոռուպցիայի նկատմամբ: Սինգապուրում կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն ձեռքբերումներից մեկը կոռուպցիայի նկատմամբ քաղաքացիների ատելությունն է: Միայն համալիր միջոցներով, համակարգային ճիշտ լուծումներով և քաղաքացիական հասարակության ամենաակտիվ մասնակցությամբ է հնարավոր արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ»,–եզրափակեց փորձագետը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer