Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշխանությունը առանց ժողովրդի հսկողության և մասնակցության կարող է միայն այլասերվել

INTERVIEW

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և Արարատի մարզի Այգեստան գյուղի հոգևոր հովիվ տեր Դավիթի միջև տեղի ունեցած միջադեպը պետական պաշտոնյայի կողմից մեղմելու փորձերի և սեփական օրինակով մատաղ սերնդին օրինակ ծառայելու փոխարեն գնաց իրավիճակն էլ ավելի սրելու ճանապարհով: Եվ օրերս հարգարժան նախարարն ի լուր աշխարհի մի կողմից փորձեց հերքել, թե՝ չի վիրավորել քահանային, մյուս կողմից էլ փորձեց արդարանալ, թե՝ ձեռքսեղմումով են բաժանվել իրարից, այսինքն, ամեն ինչ նորմալ է: 

Առ ի տեղեկություն նշենք, որ ՀՀ Սահմանադրության 18–րդ հոդվածում սահմանված է Հայ առաքելական սուրբ եկեղեցու տեղն ու դերը մեր պետության կայացման և զարգացման գործում: Մասնավորապես, հոդվածի 1–ին կետում ասվում է՝ «Հայատանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Այսինքն, ասվածից հետևում է, որ Հայոց եկեղեցու սպասավորը ոչ միայն դպրոցում պետք է լինի, այլև շատ այլ հաստատություններում՝ իր բացառիկ առաքելությունն իրականացնելու համար: Եվ որքան շատ տեղերում լինի, այնքան ամուր կլինի ազգային ինքնության պահպանության հարցը, դրանից բխող դրական հետևանքներով:

Ու քանի որ թեման մեծ քննարկումների առիթ դարձավ, իրավիճակը վերլուծելու համար «Փաստը» զրուցեց հասարակական–քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի հետ: 

«Ես տեսնում եմ, որ այն, ինչ մենք անվանել ենք հեղափոխություն, իր էության մեջ դեռևս չի էլ սկսվել: Եվ այն, ինչ տեղի ունեցավ, գտնվում է ֆորմալ հարաբերությունների, իրավական կատեգորիաների, «իրավունք ունեմ, թե չունեմ»–ի և այլ անհեթեթ դաշտերում: Ասում եմ անհեթեթ, որովհետև օրենքով կառավարվում են անկման ծայրագույն աստիճանում գտնվող հասարակությունները, երբ բարոյականությունն արդեն չի գործում, երբ արդեն մարդկային առաքինություն չկա, արդարություն չկա: Այդ ժամանակ արդեն մարդիկ սկսում են նայել օրենքը և տեսնել, թե ինչքան իրավունքներ և հնարավորություններ կարող են զավթել գործող հասարակական դաշտում: Բայց սա մեր անցյալն է, որը պետք է մեռնի»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Նրա դիտարկմամբ, մարդու կայացումը պետք է լինի սրբագույն խնդիր պետության համար և դրանից ելնելով՝ մեր երկրի կրթության նախարարն իր էությամբ ու հոգևոր հատկանիշներով պետք է ավելի բարձր լինի անգամ Կաթողիկոսից: Ու քանի որ կրթության ոլորտի ղեկավարն ամբողջական պատասխանատվություն է կրում մարդու կայացման համար, ուստի այդ դիրքից էլ պետք է խոսի ու հարաբերվի անխտիր բոլորի հետ:

«Բայց դա մենք կունենանք, երբ հեղափոխությունը մուտք գործի կյանք և կարողանա թելադրել իր օրենքները: Այսինքն, կավետի, որ մենք այլևս ուրիշ աշխարհում ենք ապրում, և տարածքներ ու հնարավորություններ զավթելու ժամանակներն արդեն ավարտված են: Իսկ դրա համար հասարակությանն առաջնորդող հոգևոր արժեքներ կրող դասը, մտավորականությունը՝ գիտնականները, հոգևորականները, իրական ուսուցիչները և այլն պետք է ժողովրդին առաջնորդեն, որպեսզի այն կարողանա կազմակերպվել նոր որակների մեջ: Այդ նոր որակներն այսօր չկան, քանի որ 30 տարի ժողովուրդը գտնվել է «քոնը պոկիր, տար» տարածքում: Ուստի, երբ հեղափոխություն էր անում, մտածում էր, որ անարդարություն կա և ուզում էր դրանից ազատվել: Բայց ժողովրդի պատկերացումները պրիմիտիվ էին՝ մերժեց Սերժին, հույս ունենալով, որ «Մերժը» երբ որ գա, կկարգավորի բոլոր հարցերը: Բայց իրականում այդպես չէ, իսկ արդարության պահապանը ժողովուրդն է, որը կառավարվում է իր հոգևոր դասով: Եվ եթե դա տեղի չունենա, ապա հեղափոխությունը չի ավարտվի, քանի որ իրականում այն պետք է ավարտվեր նոր արժեքներով, նպատակներով և կազմակերպված ժողովրդով»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Ըստ հասարակական գործչի, այդ ժամանակ ժողովուրդը կսկսի ստեղծագործաբար ապրել, արարել և նոր արժեհամակարգ ունեցող հոգեկան աշխարհ ձևավորել: Իսկ եթե հասարակությունը նման նպատակ չի դրել, այլ միակ նպատակը իշխանավորներին փոխելն էր, ապա ինչպես 1988–ին ազնվագույն մարդիկ փչացան, այնպես էլ հիմա կլինի:

«88–ին ազնվագույն մարդիկ եկան իշխանություն ու շատ արագ փչացան: Վերածվեցին կոռուպցիոներների, եսամոլների և այլ բաների: Նույնը լինելու է նաև այսօր: Եվ այդ ընթացքը գնում է, կա: Այսինքն, մենք հեղափոխության կարևորագույն երկու նպատակները դեռ չենք սկսել իրականացնել: Դա կյանքի նոր փիլիսոփայությունն է, որ անդադար մշակելով և ստեղծագործելով պետք է գնա, իսկ դրա համար պետք է ժողովրդին կազմակերպել: Հակառակ դեպքում իշխանությունը անարդարությունը չի վերացնելու, քանի որ նրանց էլ կհոշոտի հայտնի հին փիլիսոփայությունը: Հիմա ժողովրդին ուղարկել ենք տուն, ասում ենք իշխանությունն ամեն ինչ կանի: Իշխանությունը առանց ժողովրդի հսկողության և մասնակցության կարող է միայն այլասերվել»,– համոզված է Ա. Մանուչարյանը:

Իսկ ժողովրդին կազմակերպողն ու ուղղորդողն, ըստ նրա, մտավորականներն են, սակայն նրանք էլ իրենց հոգին են դարձրել առևտրի առարկա: «Այս իրավիճակի համար ամենամեծ մեղքը մտավորականներինն է, ովքեր ունենալով մեծ պատասխանատվություն ժողովրդի առջև, չեն կատարում իրենց պարտականությունը»,– ասաց Ա. Մանուչարյանը: 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal