Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիա

CULTURE

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա շքախմբին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի օդանավակայանում դիմավորել են թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի գլխավորությամբ թեմի եկեղեցականները, թեմական և ծխական, ինչպես նաև հայկական կազմակերպությունների շուրջ քսան ներկայացուցիչներ:

Փետրվարի 2-ին Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել «Հրաշափառ»-ի արարողություն: Եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին խաչվառներով, դրոշակներով և բարիգալստյան պաստառներով դիմավորել են հոգևոր դասը և թեմական և ծխական խորհրդների անդամներ, երգչախմբերի անդամներ, դպրոցական աշակերտներ և սկաուտներ:

Աղ ու հացի օրհնության արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը շարականների երգեցողության ներքո հանդիսավորապես մուտք է գործել եկեղեցի, ուր Հայոց Հովվապետի օրհնաբեր այցին սպասում էին ավելի քան 400 հավատացյալներ: Օրհնելով բարեպաշտ հայորդիներին` Նորին Սրբությունն ուղղվել է դեպի Սուրբ Խորան, ուր կատարվել է Եկեղեցու երկրպագության կարգը:

Այնուհետև հանուն եկեղեցական դասին, թեմական, ծխական խորհուրդների և համայն ավստրալահայության Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունել է և բարի գալուստ մաղթել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը` հրավիրելով Նորին Սրբությանն իր հայրական օրհնությունը բաշխելու ներկա ժողովրդին:

Իր պատգամի բնաբան ընտրելով «Ինչպես որ ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, այնպես էլ ընթացե՛ք Նրանով՝ արմատավորված և կառուցված Նրա վրա, հաստատ մնալով հավատի մեջ» առաքելական հորդորը` Ամենայն Հայոց Հայրապետը ողջունել է Ավստրալիայում բնակվող եկեղեցասեր ու ազգասեր հայորդիներին` գոհաբանությամբ առ Աստված նշելով, որ տարիներ անց Տերը վերստին շնորհ է պարգևել այցելելու Ավստրալիա և Քրիստոսահիմն ու լուսավորչահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու լույսը բերելու նրանց, սերն ու քաջալերանքը հայրենաբնակ եղբայրների ու քույրերի:

«Դարերի ընթացքում դժվարություններ ու փորձություններ է դիմագրավել մեր ժողովուրդը, ցեղասպանության հետևանքով ցրվել աշխարհով մեկ, բայց ամենուր, առաքյալի պատվերի համաձայն, պահպանել է հավատարմությունը առ Աստված, համբերել նեղությունների և գովարժան գործերով բարձրացրել իր կյանքը: Ինչպես որ աշխարհասփյուռ հայ համայնքներում, այստեղ՝ Ավստրալիայում նույնպես հայ համայնքի պատմությունը եղել է փորձությունների հաղթահարում, նոր հաջողությունների կերտում, Հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն ու հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հավատարմության գովելի վկայություն: Դուք այստեղ համախմբվել եք աշխարհի տարբեր հայ համայնքերից և բերելով ու պահպանելով ձեր ավանդույթները, դրանց գեղեցիկ բազմազանությամբ հարստացրել ու բարեզարդել եք Սիդնեյի համայնքը: Անցյալ դարի կեսերից այստեղ ծուխի հաստատումը և Սուրբ Հարություն եկեղեցու հիմնումն ու նրա շուրջ համախմբումը առավել աշխուժացրեց ազգային և հոգևոր-եկեղեցական կյանքը Սիդնեյի հայ համայնքի: Ծխական կյանքի առաջընթացին մեծապես նպաստեցին հայալեզու դպրոցների բացումը, տիկնաց և երիտասարդաց միությունների, տարեցների խնամքի կազմակերպության հաստատումը, ազգային, բարեսիրական և մշակութային բոլոր այն կառույցները, որ հիմնադրվել և գործում են ձեր ջանքերով:

Այսօր դուք նույն նախանձախնդիր ոգով զորացնում եք ազգային-եկեղեցական ձեր կյանքը, շեն ու բարօր պահում ձեր եկեղեցին, ազգային, մշակութային հաստատությունները: Բարեպաշտ ձեր ընթացքը դուք զարդարում եք եկեղեցանվեր գործերով, մանուկ սերնդի հոգատար դաստիարակությամբ՝ ջանալով ձեր զավակների հոգում սերմանել հավատքն առ Աստված և սերը առ ազգն ու հայրենին, որպեսզի նրանք էլ՝ արմատավորված Քրիստոսին, ընդունեն Աստծո շնորհները և շարունակեն մեր ժողովրդի` Քրիստոսին հավատարիմ ազգային իրենց կյանքը: Ձեր ջանքերի բարի արդյունքները բերկրությամբ են լցնում համայնքի յուրաքանչյուր անդամի հոգին, ինչպես նաև Հայրապետիս սիրտը», - ասել է Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը:

Վեհափառն ընդգծել է, որ թեմական ու ծխական կյանքի աշխուժությունը, հոգևոր-եկեղեցական անդաստանի բարեզարդությունը Աստծուց օրհնյալ պտուղներն են ավստրալաբնակ հայորդիների աստվածասիրության, ազգասիրության ու հայրենանվիրումի: Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձել է հայրենիքի հանդեպ հայ համայնքի կողմից մշտապես դրսևորվող սիրուն և զորակցությանը` հաստատելով , որ զորեղ սփյուռքը նաև ուժ և զորություն է հայրենիքին, ինչպես հայրենիքը ուժ և զորություն է սփյուռքի համար, երաշխավորը սփյուռքի գոյատևման և պայծառության:

Հայոց Հովվապետը քաջալերել է հայորդիներին հանապազ ընթանալ Քրիստոսով, մեր հայրերի ավանդներով, հայրենյաց ջերմ սիրով: «Սիրելիներ, ձեր հոգևոր միասնականության մեջ է, որ արթուն կմնա ձեր և ձեր զավակների աստվածասեր, ազգանվեր ու եկեղեցասեր ոգին, քանզի այդ միասնականությամբ են ձեր հայրերը դիմակայել բոլոր փորձություններին, հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ միաբանությամբ և դուք պիտի զորացյալ պահեք ազգային կյանքը Սիդնեյ քաղաքում և արդյունավորեք ձեր սերը առ հայրենին և սերը դեպի մեր Սուրբ Եկեղեցին և նրա Աստվածակառույց հոգևոր սուրբ կենտրոն Սուրբ Էջմիածինը», - հավելել է Հայոց Հայրապետը` նշելով, որ հայրենիքից հեռու՝ բազում մարտահրավերներ կան նրանց կյանքում, դժվարություններ հատկապես նոր սերնդին ազգային ոգով ու նկարագրով կրթելու, եկեղեցական կյանքում ներգրավված պահելու գործում: Նորին Սրբությունը հաստատել է, որ տարակույս չունի, որ առկա բոլոր խնդիրներով հանդերձ հայորդիները պիտի շարունակեն մեր ժողովրդին հատուկ քաջությամբ ու տոկունությամբ պահպանել հոգևոր ու ազգային արժեքները, հաստատուն ու անխաթար պահել իրենց բարեպաշտ կյանքը:

Իր գնահատանքը բերելով ամենքին ազգային-համայնքային ու եկեղեցական կյանքում իրենց նվիրյալ ծառայության ու հոգատար ջանքերի համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է, որ Տերը բարօրության մեջ պահի Ավստրալիան և նրա բարեպաշտ ժողովրդին, Իր շնորհներով օրհնի համայն մեր ժողովրդին իր խաղաղ ու պայծառ գալիքը կերտելու և հավատքով ամուր միշտ փառավորելու Երկնավորին:

Պատգամի ավարտին, Հայրապետական մաղթերգի երգեցողությունից հետո հավատավոր հայորդիները հնարավորություն են ունեցան մոտենալու Նորին Սրբությանը և համբուրելու նրա Սուրբ Աջը և ստանալու  նվեր խաչիկներ:

Այնուհետև Սուրբ Հարություն եկեղեցու սրահում տեղի է ունեցել հանդիպում ժողովրդի հետ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal