Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարևոր ուղերձ. ինչո՞ւ էր Ծառուկյանը մեկնել Արցախ

POLITICS

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորները այցելել են Արցախի Հանրապետություն, բարձր մակարդակի հանդիպումներ ունեցել Արցախի նախագահի հետ, ինչպես նաև ընդլայնված կազմով խորհրդակցություն են անցկացրել Արցախի Ազգային ժողովում: Նոր խորհրդարանի ձևավորումից հետո սա ԲՀԿ–ի առաջին պաշտոնական այցն է:

Նախկինում ևս ԲՀԿ–ն բավական ակտիվ էր Արցախի հետ կապերի իմաստով: Խոսքն, ընդ որում, ոչ միայն ներքին, այլև արտաքին ակտիվության մասին է: Նախկինում էլ կուսակցությունն իր եվրոպացի գործընկերներին է ուղեկցել Արցախ, ծանոթացրել երկրորդ հայկական պետության քաղաքական վերնախավին, կազմակերպել քննարկումներ նրանց միջև, ինչպես նաև շանս ընձեռել ծանոթանալ արցախյան հասարակական տրամադրություններին:

Նոր խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցության այցն Արցախ ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստան– Արցախ հարաբերությունները չեն սահմանափակվում բացառապես երկու երկրների ղեկավար կազմի հանդիպումներով: Այս հարաբերությունները պահանջում են անխտրական, համազգային միասնություն, և բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են այս հարցում մշտական ռեժիմով պահել համագործակցությունը: 

Բացի այդ էլ շատ կարևոր է խորհրդարանական դիվանագիտության դերը Արցախի միջազգային ճանաչման, ընդհանրապես տարբեր միջազգային հարթակներում Արցախի շուրջ քննարկումներում հայանպաստ դիրքորոշման ամրապնդման համար: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, օրինակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դերակատարումը Եվրախորհրդարանում, որտեղ նա քանիցս կարողացել է հայանպաստ դիրքորոշումներն առաջ տանել, միաժամանակ սուր դիմադրություն ցույց տալով ադրբեջանական պատվիրակներին ու ադրբեջանական կողմի միջոցներով լոբբինգ արվող նախագծերին:

Հատկապես հիմա, երբ Արցախի շուրջ ակտիվ գործընթացներ են ընթանում, կա խնդրի շուրջ միջազգային քննարկումների ակտիվացում, կենսական է, որպեսզի Հայաստանից այս հարցում հնչող ուղերձները լինեն հստակ ու ցույց տան ոչ միայն հասարակության ու երկու երկրների իշխանությունների, այլև ողջ քաղաքական դաշտի միասնականությունն այս հարցում: Շատ կարևոր էր նաև Ծառուկյանի ուղերձն առ այն, որ ներկայումս Արցախ–Հայաստան տարանջատում մտցնելու փորձերը պետք է բացառել: Իսկապես վերջին շրջանում այդ փորձերը բավական շատ են, ու հաշվի առնելով դրանց բացասական հետևանքները, դրանց օր առաջ չբացառումը կարող է բերել անցանկալի արդյունքների: 

Ընդհանուր առմամբ այցը կարելի է ամփոփել Ծառուկյանի այն հայտարարությամբ, որ նա հնչեցրել էր նաև նախընտրական շրջանում և ևս մեկ անգամ հնչեցրեց Արցախում՝ «Արցախի հարցը հայ ժողովուրդը լուծել է»: Իսկապես, մեծ հաշվով, Արցախի հարցը հայ ժողովուրդը լուծել է վաղուց և պատրաստ է լուծել նաև ապագայում: Իսկ մնացածն արդեն կախված է երկու երկրների քաղաքական ուժերի, հասարակության միասնականությունից, դիվանագիտական, տնտեսական ու մյուս ոլորտներում համատեղ ջանքերից, որոնք պետք է պարզապես ամրագրեն հայ ժողովրդի հաղթանակը:

 

ՏԻԳՐԱՆ ԱՐՍԵՆՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal