Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այդ ինչպե՞ս եղավ, որ մեզանով զբաղվում էր ԱԱԾ–ն, իսկ չինացիներով ոչ ոք չի զբաղվել»

INTERVIEW

«Նաիրիտ» գործարանի շուրջ առկա իրավիճակի և մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայել յանի հետ, որը նախ թվարկեց այն իրողությունները, որոնք որոշակի առաջընթաց է համարում:

«Ամիսներ առաջ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: Դրանից հետո ներդրողները գործարանում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու իրավունք ստացան, որը հնարավորություն կտար պարզել գործարանի այսօրվա իրավիճակը, հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք գործարանը վերաթողարկել: Ներդրողների, ինչպես նաև նախկին աշխատակիցների ներգրավմամբ ձևավորված փորձագիտական խումբը գործարանում աուդիտորական աշխատանքներ սկսեց: Խումբը շուրջ երկու ամիս է աշխատել գործարանում և եզրակացության եկել, որ գործարանը հնարավոր է վերաթողարկել: Եզրակացությունից հետո ներդրողները հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ, ներկայացրել իրենց դիրքորոշումն ու պայմանները»,– ասաց Կ. Իսրայել յանը՝ նշելով, որ թեև ԱԺ արտահերթ ընտրություններից հետո բանակցությունները սառեցին, բայց մոտ մեկ շաբաթ առաջ ներդրողների ներկայացուցիչների, մասնագետների ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ հանդիպում է եղել:

«Խաչատրյանը հայտնեց իր դիրքորոշումը, ըստ որի՝ բավականին պրոֆեսիոնալ պատասխաններ է ստացել ներդրողներից: Հետո հայտնեց, որ լրացուցիչ փաստաթղթեր պետք է տրամադրել իրենց, որոնցով կհիմնավորվեն ներդրողների մտադրությունները»,–ասաց նախկին տնօրենը՝ ընդգծելով, որ արդեն տեղեկացրել են ներդրողներին լրացուցիչ փաստաթղթեր ուղարկելու մասին: 

Նա հայտնեց, որ ներդրողներն արդեն այսօր պետք է ուղարկեն փաստաթղթերը. «Հույս ունենք, որ մինչև շաբաթ կստանանք նախարարի դիրքորոշումը: Ներդրողը՝ «Եվրոպա–Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներդրումային խումբը, իմ ունեցած տեղեկություններով, իր շուրջ է համախմբել 5–6 խոշոր եվրոպական ընկերություններ, կա նաև իրանական ընկերություն: Բոլոր ընկերությունները ֆինանսապես կայուն են: Դա թույլ է տալիս, որ կառավարությունը վստահ լինի՝ ընկերությունները կարող են գործարանում ներդրումներ կատարել և այն վերաթողարկել: Արագացված ընթացակարգերով գործարանը պետք  է հանձնվի ներդրողներին: Կառավարությունը հետագա աշխատանքները պետք է վերցնի իր հսկողության տակ: Բացի այդ, կառավարությունը պետք է հստակ իմանա, որ ներդրողներն իրենց պարտականությունները կատարում են, որից հետո էլ սնանկության գործը կկասեցվի»:

Կարեն Իսրայել յանից հետաքրքրվեցինք նաև օրեր առաջ իրենց կողմից բարձրաձայնված ահազանգի ու դրան հաջորդած հաղորդագրության մասին, որը տարածել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: «Նաիրիտի» համակարգող խումբն ահազանգել էր, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում չինացիներ, որոնք հետաքրքրված են բութադիենային տեխնոլոգիայի ձեռքբերմամբ: Ըստ Վ. Սիսեռյանի տարածած հաղորդագրության, միջադեպի հետ կապված տեղեկատվությունը հանձնվելու է պատկան մարմիններին:

Այս առումով Կարեն Իսրայել յանը նշեց. «Այն մարդիկ, որոնք իրենց իրավասություններից դուրս նման խախտումներ են կատարել, պետք է պատժվեն: Մենք անընդհատ բարձրաձայնել ենք այն մասին, որ «Նաիրիտի» գույքն օտարվում է շուկայականից բավականին ցածր գներով: Եթե սնանկության կառավարիչը և մյուսներն իմանան, որ ամեն ինչ վերահսկվում է, և իրենք չեն կարող գույքը շուկայականից ցածր գներով վաճառել, այդ ժամանակ հարցը կկարգավորվի, իսկ չինացիներն էլ ինչ–որ մարդկանց որոշմամբ չեն կարող գործարան մտնել: Գիտե՞ք, հարցն այստեղ հիմնականում որն է. երբ կառավարության հետ հուշագիրն արդեն կար և մենք ցանկանում էին գործարանում աուդիտ անել, այդ ժամանակ սնանկության կառավարիչը մեզանից պահանջեց բոլոր այն աշխատակիցների անվանացանկը, որոնք ներգրավված են խմբում: Պահանջեց, որ ներկայացնի ազգային անվտանգության ծառայություն, որից հետո միայն կթույլատրվեր նրանց մուտքը գործարանի տարածք: Իսկ հիմա, ըստ Վ. Սիսեռյանի հաղորդագրության, սնանկության կառավարիչն ինքնագլուխ քայլեր է կատարել: Այդ ինչպե՞ս եղավ, որ կառավարության հետ հուշագրի համաձայն մենք պետք է աուդիտ անեինք, և ստացվում է՝ մեզանով զբաղվում էր ազգային անվտանգության ծառայությունը, իսկ չինացիներով, որոնք մտել են գործարան, ոչ ոք չի զբաղվել: Ո՞րն է մոտեցումը: Չէ՞ որ յուրաքանչյուր մարմին ինքը պետք է հայտնաբերի նման դեպքերը, և ոչ թե մենք դրա մասին տեղեկացնենք կառավարությանը»:

Կարեն Իսրայել յանը հայտնեց, որ հիմա իրենք ևս չեն կարողանում գործարանի տարածք մուտք գործել:

«Փորձագիտական խումբը մուտք ու ելք ուներ, բայց այս հայտնաբերումից ու լուրերից հետո մեզ արդեն չեն թողնում մեր աշխատասենյակներ մտնել: Այսինքն՝ ստացվում է, որ կառավարության հետ աշխատող աշխատանքային խմբի մուտքն արգելել են գործարանի տարածք: Իսկ քանի որ մենք արդեն այնտեղ չենք լինում, չենք կարող տեղյակ լինել՝ արդյո՞ք կողմնակի անձինք մուտք ու ելք են անում գործարանի տարածք»,– ասաց նա:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ այս իրավիճակը նորմալ չի համարում, ու հավելեց, որ այդ մասին հայտնել են նաև կառավարությանը: 

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank