Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սորոսականները՝ որպես «դեսանտ» Հայաստանի իշխանության մեջ

INTERNATIONAL NEWS

eadayli.com–ը ««Ապտակ» Սորոսին Հայաստանից» վերնագրով հոդվածում գրում է, որ ապրիլ յան իրադարձությունները Հայաստանում հերթական անգամ ստիպեցին խոսել մոլորակի 30 ամենահարուստ մարդկանցից մեկի՝ ամերիկյան ներդրումային բանկիր Ջորջ Սորոսի մասին: Հայտնի է, որ Սորոսի անունը կապված է աշխարհի բազմաթիվ «գունավոր հեղափոխությունների» հետ, իսկ ինքը՝ Սորոսը, խոսում է իր առաքելության մասին, որը փակ հասարակությունների փոփոխություն է «բաց հասարակությունների»: Իրականում գաղտնիք չէ, որ Սորոսի հիմնադրամը եղել է ԱՄՆ–ի՝ ինչ–որ իմաստով «փափուկ քաղաքականության» գործիքը, որը աշխարհի տարբեր երկրներում ստանձնել է «ժողովրդավարության ուսուցչի» դերը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Սորոսի հիմնադրամի հայկական մասնաճյուղը ստեղծվել է դեռևս 1997 թվականին: Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ կազմակերպություններ (մոտ 60) 2003 թվականին միավորվեցին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հիմնադրամի նախաձեռնությանը և սկսեցին ստանալ միլիոնների հասնող դրամաշնորհներ: Բնականաբար, 2018 թվականի Հայաստանի ապրիլյան իշխանափոխությունը ոգեշնչեց «սորոսցիներին» ինչպես երկրում, այնպես էլ արտասահմանում: Կարծես թվում էր, որ Սորոսի հիմնական առաքելությունն ավարտվեց, և հեղափոխությունը, որի մասին Սորոսի հիմնադրամի կողմնակիցները այնքան երկար խոսում էին, իրականացավ: Այնուամենայնիվ, հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բազմիցս, այդ թվում` Գերմանիա կատարած իր վերջին այցի ժամանակ, կտրականապես հրաժարվել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գունավոր հեղափոխությունների հետ նույն շարքում դասել: Ըստ նրա, իրենց հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական համատեքստ չկա, և չկա օտար ուժ, որը մասնակցել և ներգրավվել է ներքին քաղաքական գործընթացներում: Բայց խոսքերը այլ բան են, գործողությունները՝ այլ: Հեղափոխությունից անմիջապես հետո նախկին «սորոսականները» նշանակվեցին տարբեր պաշտոններում և մի պահ իշխանության մեջ նրանք այնքան շատ էին, որ ստեղծվել էր Հայաստանի իշխանական համակարգ իջած «դեսանտի» տպավորություն: Բայց օճառի պղպջակները հենց այդպիսին են, որ պայթեն...

Ի՞նչ է անում «փափուկ ուժի» գործիքը հետհեղափոխական հասարակության մեջ: Նա առաջին հերթին փորձում է նվազեցնել այն օջախների դերը, որոնք կարող են հակադրվել երկրում քաոսին և գունավոր հեղափոխությունների տրամաբանությանը: Արդյունքում խնդիր դրվեց վարկաբեկել հայ հասարակության հիմքերը: Այս ուղղությամբ բավականին կտրուկ քայլեր են կատարվել` եկեղեցու և բանակի վրա հարձակումները, հարվածներ երկրում հարգված մարդկանց հեղինակությանը, սադրանքներ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ և այլն: Սակայն այդ ծրագրերը չհաջողվեցին, քանի որ նույնիսկ խորը էյֆորիայի մեջ գտնվող հասարակությունը սկսեց հակադրվել Հայաստանի հիմքերը խաթարելուն: Գործընթացը կանգ առավ, պահանջվում էր նոր միջոցառումների փաթեթ, բայց հսկայական մարդկային ռեսուրսների՝ տարիների ընթացքում ստեղծված ճամբարը արդեն ամբողջովին բացահայտվել և սպառել էր իրեն: Նրանք ստիպված եղան արագորեն հորինել նոր հեծանիվ: Խաղադրույքներ դրվեցին այլ բանի վրա: «Սորոսցիները» սկսեցին օգտագործել «թավշյա հեղափոխությունից» հետո (անունը ևս, որոշ վերլուծաբանների կարծիքով, հիմնադրամի ներկայացուցիչների կողմից է շրջանառվել) տարածում գտած, այսպես կոչված, «անցումային արդարադատություն» տերմինը: Նրանց պետք էր հաջողության ինչ– որ օրինակ, այսպես կոչված, հաջողված պատմություն, որը կհամախմբեր Սորոսի հետևորդներին, ցույց կտար հասարակությանը և իշխանություններին իրենց ուժը, իսկ դրսից «պատվիրատուները» կտեսնեն իրավիճակը վերահսկելու իրենց ունակությունը: Արդյունքում Մհեր Ենոքյանի ռեզոնանսային գործը ընտրվեց որպես բարձրագոչ օրինակ: 23 տարի առաջ Երևանում տեղի ունեցած սպանության գործը կրկին ալեկոծեց Հայաստանը՝ հասարակությանը բաժանելով ցմահ բանտարկված Մհեր Ենոքյանի պաշտպանների և նրա՝ բանտից ազատմանը դեմերի բանակների: Ասենք, որ ըստ այդ քրեական գործի, 1996 թվականին Ենոքյանը իր մյուս հանցակից Արամ Հարությունյանի հետ սպանել էր իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին և դատապարտվել ցմահ ազատազրկման: Ենոքյանի կինը՝ ներկայումս վերահսկողական ծառայության ղեկավարի մամլո խոսնակ Զարուհի Մեջլումյանը, նախկինում եղել է հետաքննող լրագրող և բազմաթիվ դրամաշնորհներ է ստացել Սորոսի հիմնադրամից: Ընդ որում, նույն ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ևս հին «սորոսական» է: Մհեր Ենոքյանի ներման հարցը այնքան ալեկոծեց Հայաստանը, որ անգամ թվում էր, թե հեղափոխության ապագան կախված է այդ գործի ավարտից: Ենոքյանի ներման հակառակորդները հանգիստ արտաշնչեցին միայն այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներում չշնորհեց դատապարտյալին: Դատապարտյալի կինը հայտարարեց, որ «հեղափոխական վարչապետին խիզախությունը չհերիքեց, որ ներում շնորհի Ենոքյանին, և որ Հայաստանը դե ֆակտո ոչ իրավական պետություն է»: Մհեր Ենոքյանի գործը թարմ օրինակ էր, որում հայ հասարակությունը ցույց տվեց իր համախմբվելու ունակությունը և անհայտ ծագման արկածախնդրությունների մեջ չմտնելու հատկությունը: Սա «ապտակ» էր Սորոսի դեմքին: Վերջին ամիսներին Հայաստանում ամեն ինչ ձախողվել էր, օգտագործված ամբողջ գործիքակազմը այն աստիճանի չէր արդարացրել իրեն, որ Ջորջ Սորոսը որոշեց անձամբ գրել Հայաստանի մասին իր Twitter–ում : Ըստ նրա, Հայաստանում քաղաքացիական հասարակության ուժեղ աջակցությունը կենսական նշանակություն ունի երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար: Իրականում Սորոսը ուղղակի ուզում էր ցույց տալ, որ իր աշխատանքը Հայաստանում չի ավարտվել: Անհայտ է, թե Սորոսն ու իր թիմը ինչ դրոշ կբարձրացնեն Հայաստանում, ինչ վտանգավոր արժեզրկման փաթեթի կդիմեն և ինչին կուղղվի նրանց անտեսանելի հայացքը: Հակամարտության նոր փուլն սկսվում է, որտեղ հայ հասարակությունը պետք է ինքը ստորակետ դնի «ոչնչացնել չի կարող ստեղծել» հավիտենական արտահայտության մեջ:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal