Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանը պետք է սպասի. միջպետական հարաբերություններում PR–ն երբեմն վնասում է

INTERVIEW

Հղում անելով իր աղբյուրներին՝ օրերս «Комерсант»–ը հայտնել էր, թե Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել 2011 թ. ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու ու դրա հիման վրա Հարավային Օսիայում և Աբխազիայում մաքսային անցակետեր բացելու, տարանցման հնարավորություն ստեղծելու հարցում։ Ռուսական մամուլը շեշտել էր նաև այս հարցում Հայաստանի շահագրգռվածության մասին՝ Լարսին այլընտրանք ունենալու համատեքստում: Վրացագետ Ջոնի Մելիքյանը մեզ հետ զրույցում նախ ընդգծեց՝ համաձայնագրի շուրջ գործընթացը երկար էր:

«2011թ. դեկտեմբերին շվեյցարական կողմի աջակցությամբ այն ստորագրվեց, և պարզ էր, որ իրենք այն ժամանակ համաձայնագիրն իրականացնելու պատրաստակամություն էին հայտնել: Բայց, ի վերջո, գործընթացը բարդացավ և նախապատրաստական այդ աշխատանքը տևեց մինչև 2017թ. կեսերը: Այդ ժամանակ գործընթացն ակտիվացավ»,–ասաց վրացագետը՝ շեշտելով, որ այդ ընթացքում կողմերի և շվեյցարական ընկերության միջև պայմանագրեր ստորագրվեցին, նոր ստեղծված հիմնադրամին ֆինանսական միջոցներ փոխանցվեցին:

«Բայց հիմա հարցն այն է, որ նախապատրաստական աշխատանքն է միայն կատարվել: Փետրվարի 6–ին տեղի ունեցավ եռակողմ հանձնաժողովի առաջին նիստը, և այս փաստը նշանակում է, որ այդ նիստից սկսած փորձելու են համաձայնագիրը կետ առ կետ իրականացնելու ճանապարհային քարտեզ պատրաստել: Այսինքն՝ սկսվում է հերթական փուլը, որը ևս կարող է երկարաժամկետ լինել, ինչպիսին ստորագրումից մինչև նախապատրաստական փուլն էր, որը տևեց 2011–2019թթ.: Այս փուլում կարող են և՛ սկսել համաձայնագրի իրականացումը, կարող են ևս տասը տարի բանակցել: Հարցն այն է, որ կողմերը պետք է մոտիվացիա ունենան: Այս փուլում քայլերը ցույց են տալիս, որ ինչ–որ շահագրգռվածություն կա»,–ասաց նա՝ շեշտելով, որ, այդուհանդերձ, կան հանգամանքներ, որոնք բավականին բարդացնում են գործընթացը: 

Վրացագետը շեշտեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում թե՛ ռուսական մամուլում և թե՛ որոշ պաշտոնյաների կողմից հայտարարություններ են հնչում. «Օրինակներից մեկը «Комерсант»–ի խայտառակ հոդվածն է, որտեղ անանուն հղում էր տրված ինչ–որ մի պաշտոնյայի և ասված էր, թե «Վրաստանը զիջման է գնում, ճանաչում է Աբխազիան, Հարավային Օսիան, որ բացի այդ միջանցքը»: Չէի ասի, որ Վրաստանին շատ է օգուտ տալու այդ միջանցքի բացումը: Վրաստանի համար տարածքային ամբողջականության խնդիրն առաջնային է»:

Նա շեշտեց՝ պատահական չէ, որ Վենեսուելայում կատարվող իրադարձությունների ֆոնին նրանք ակտիվ աջակցություն ցուցաբերեցին ընդդիմադիր գործչին, քանի որ նա խոսք է տվել, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը հետ է կանչելու (Վենեսուելան ևս ճանաչում է Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ): 

Վրացագետն ընդգծեց, որ թեև որևէ պաշտոնական հայտարարություն չկա, բայց Վրաստանում կասկածներ կան, թե իբրև իշխանությունները կարող են գնալ ինչ–որ զիջումների: 

Նա այս ամենն անհեթեթ որակեց ու հավելեց, որ նման հայտարարությունները նշված գործընթացը կանգնեցնելուն և բարդացնելուն են ուղղված:

Այստեղ կարևորեց Հայաստանի դիրքավորումը. «Երբ հայտարարություն եղավ գործընթացը վերջացնելու վերաբերյալ, այսպես կոչված, որոշ փորձագետներ, որոնք Պակիստանից սկսած Վենեսուելայից վերջացրած բոլոր հարցերին պատասխանում են, ասացին՝ ողջունում ենք, շատ կարևոր է: Այո, մենք գիտենք, որ ՀՀ–ի ազգային շահերի, տնտեսության զարգացման համար կարևոր է, բայց պետք չէ այդ հարցն անընդհատ բարձրաձայնել, քանի որ Վրաստանում կա հետևյալ դիսկուրսը՝ «ինչո՞ւ մենք պետք է որոշ զիջումների գնանք հայերի համար»: Որքանով ես եմ տեղյակ, թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունները դիվանագիտական լծակներով աշխատում են Թբիլիսիի և Մոսկվայի հետ: Փորձում են իրենց միջնորդությունն առաջարկել, և ամեն կերպ աջակցում են այդ գործընթացին: Բայց, ի վերջո, այս հարցը պետք է ռուս– վրացական ֆորմատի մեջ լուծվի: Մենք չպետք է վնասենք այդ գործընթացին՝ Հայաստանը երրորդ կողմ է և պետք է սպասի»:

Նա ընդգծեց, որ գործ ունենք անկանխատեսելի գործընթացի հետ: «ԱՄՆ–ի և ՌԴ–ի միջև հարաբերությունները սրված են: Ռուսաստանի հետ ունենալով տարածքային խնդիր՝ Վրաստանը ՌԴ–ի հետ չունի նաև դիվանագիտական հարաբերություններ: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում մի քիչ դժվար է պատկերացնել, որ կարճ ժամկետում ինչ–որ հարց կարող է լուծվել: Ի վերջո, պետք է ռեալիստ լինենք: Լավ կլինի, որ վերոնշյալ հնարավորությունը ստեղծվի մեզ համար, բայց եթե համաձայնագիրն արդեն սկսեն կիրառել, տրանզիտի հնարավորությունը ամենավերջին կետն է, որին կարող են հասնել»,– ասաց նա՝ նշելով, որ Հայաստանն ավելի իրատեսական ուղղություններ պետք է դիտարկի, ինչպիսին լաստանավային բեռնափոխադրումների հնարավորություն ստեղծելն է:

Վերադառնալով գործընթացի շուրջ քննարկումներին՝ վրացագետը շեշտեց, որ պետք է հաշվի առնել Հայաստանի և Վրաստանի միջև ակտիվ երկխոսության առկայությունը, և պատահական չէր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Վրաստան, որը նա կատարեց իր նշանակումից հետո:

«Չնայած ոչ ֆորմալ հանդիպում էր, պարզ է, որ շատ լայն հարցեր քննարկված կլինեն: Միջպետական երկխոսությունը կա և ակտիվ պահվում է, բայց այս պարագայում որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե ինչ–որ մի քաղաքական ուժի շնորհիվ է այս ամենը, բավականին կոռեկտ չէ: Այն սուբյեկտիվ է, և այստեղ PR–ի հետևից պետք չէ ընկնել: Միջպետական հարաբերություններում PR–ն երբեմն վնասում է: Իհարկե, ներքին դաշտում և գործընթացից անտեղյակների շրջանակներում այդպես հնարավոր է դիվիդենտներ քաղել, բայց արտաքին քաղաքականության մեջ դա բավականին բարդ իրավիճակ է ստեղծում: Օրինակ՝ Ադրբեջանը բավականին ակտիվ հետևում է այդ գործընթացներին և, օգտագործելով իր լծակները, փորձում է հակահայկական ալիքներ բարձրացնել :

«Комерсант»–ում առկա ապատեղեկատվությունն ակտիվ օգտագործվում է և հակահայկական տրամադրություններ է բարձրացնում Վրաստանում»,–եզրափակեց Ջ. Մելիքյանը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal