Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կադրային քաոս. ընտրության չափանիշների անորոշությունն ու հապճեպությունը

ANALYSIS

Վերջերս իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ վարչապետ Փաշինյանը նշում էր, որ հաճախ են բախվում կադրային այնպիսի խնդրի, երբ մասնավոր սեկտորում բարձր աշխատավարձ ստացողները չեն համաձայնում գալ և նույնիսկ նախարար աշխատել պետական ապարատում: Առիթն, իհարկե, պարգևավճարների թեման էր, բայց կադրային քաղաքականության մասին միայն այդ առիթով չէ, որ Փաշինյանը խոսել է: Ակնհայտ է, որ կադրերի խնդիրը անընդհատ իր մասին խոսել է տալու, ընդ որում, բազմաթիվ պատճառներով: Մի կողմից՝ օբյեկտիվորեն Հայաստանի կրթական համակարգը չի արտադրում բավարար որակի ու քանակի կադրեր, մեկ այլ կողմից՝ պետական ապարատում աշխատավարձերը ցածր են, մյուս կողմից էլ կառավարությունում աշխատանքն, ամեն դեպքում, ունի քաղաքական երանգներ, որոնք հատկապես ակնառու են դառնում հեղափոխական իրավիճակում: 

Կադրային քաղաքականության ոլորտում առկա խնդիրները իրենց մասին խոսել տվեցին նաև վերջին օրերին: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ազատվեց աշխատանքից, այնուհետ ֆեյսբուքյան գրառմամբ պատճառաբանեց, որ ժամանակին լավ PR չի արել իր աշխատանքը: Տնտեսական զարգացման փոխնախարար Հակոբ Ավագյանն էլ աշխատանքից ազատման դիմում էր գրել՝ նշելով , որ ներկայիս արդյունավետությունն իրեն չի բավարարում: Ընդերքի և բնապահպանության տեսչության ղեկավարի պաշտոնից ազատված Արթուր Գրիգորյանն էլ աշխատանքից ազատվել էր բավական հանկարծակի: Աշխատանքից սեփական դիմումի համաձայն կամ վարչապետի հրամանով ազատումներ եղան պետական ապարատի այլ ոլորտներում ևս:

Ազատված պաշտոնյաներն, իհարկե, նոր իշխանության կենտրոնական ֆիգուրները չեն, հետևաբար խնդիրն այստեղ ոչ այնքան քաղաքական ինտրիգներն ու վերադասավորումներն են, որքան կադրային քաղաքականությունը, կոնկրետ կադրերի և  նրանց ֆունկցիոնալության մասին կառավարության ունեցած պատկերացումները: Կառավարությունն ու վարչապետն, իհարկե, կարող են ազատել ու նշանակել՝ ում ցանկանում են: 

Բայց բավական վատատեսական ազդակ է, երբ իրենց ոլորտներում կայացած մարդիկ իրենք են ազատման դիմում գրում՝ դա հիմնավորելով արդյունավետության պակասով, կամ էլ գտնում են, որ ազատվել են, որովհետև լավ չեն գովազդել իրենց աշխատանքը: Հետո՝ ինչպես տեսանք Արթուր Գրիգորյանի դեպքում, կա ազատման փաստի հիմնավորման խնդիր: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, օրինակ, ասում է, թե ավելի փորձառու կադրի կարիք ունեն, ու այդ պաշտոնը քաղաքական չէ: Փորձառության մասին փաստարկն, իհարկե, աչք է ծակում, հաշվի առնելով նոր իշխանության փորձառությունն ընդհանրապես, ավելի շուտ դրա բացակայությունը: Հետո էլ նույն Գրիգորյանը բնապահպանության ոլորտում գուցե ոչ կառավարչական, բայց մասնագիտական փորձառություն հաստատապես ունի:

Ինչևէ: Չկենտրոնանալով առանձին վերցրած դեպքերի վրա, չենք կարող չնշել, որ կադրային քաղաքականությունը շարունակում է մնալ անհասկանալի: Թե նշանակումները, թե ազատումները չեն բացատրվում, չկա դրանք հասկանալու որևէ չափանիշ ու այդ չափանիշային անխտրականությունը սկսել է իշխանությունը՝ հապճեպ և ոտքի վրա սկզբունքով նշանակելով այս կամ այն մարդուն այս կամ այն պաշտոնին: Ու քանի դեռ այս չափանիշները չկան, ընդ որում՝ շատ նորմալ է, որ դրանք լինեն քաղաքական, ազատումների ու նշանակումների շուրջ կասկածամտության մթնոլորտը տիրապետող է լինելու:

Հ.Գ. Այս անխտրական չափորոշիչների ամենավառ դրսևորումը, այսպես կոչված, վարչապետին կից աշխատանքի ընդունման հանձնաժողովն է, որ բաղկացած է մի քանի պատգամավորից ու կառավարության անդամից, որոնք բացառապես քաղաքական հիմքերով, առանց ոլորտային ուղղվածության անցկացնում են «ընդունելության քննություններ» ու հարցազրույցներ, ճիշտ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի կազմման օրինակով: Թե ինչպես է այդ ոչ մասնագիտացված, բացառապես քաղաքական հանձնաժողովը որոշում ոլորտային պաշտոնյաներին, դժվար է ասել: Դատելով վերջին օրերի շատ նշանակումներից՝ որոշման հիմքերը ոչ թե պրոֆեսիոնալ են ու ոլորտային, այլ բացառապես քաղաքական ու անձնային... 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer