Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պիզայի աշտարակն ամենևին էլ ամենաթեքը չէ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Պիզայի թեք աշտարակը հանդիսանում է յուրահատուկ ռեկորդակիր, քանի որ այն ունի 3,54օ –ի թեքություն և չի ընկնում:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է՝ թեք աշտարակները և շինությունները բազմաթիվ են, և Պիզայի թեք աշտարակը բոլորովին էլ ռեկորդակիր չէ. այն ուղղակի ավելի հայտնի է լայն հասարակությանը և հավանաբար շնորհիվ հենց իտալացի գիտնական Գալիլեո Գալիլեյի, որը այդ աշտարակի միջոցով է հայտնաբերել ազատ անկման օրենքը: Անգամ աչքով տեսանելի թեք կամ «ընկնող» աշտարակներն ու այլ շինությունները աշխարհում բազմաթիվ են: Այսպիսի թեքության պատճառները սովորաբար պայմանավորված են լինում կառույցի տակ գտնվող գրունտի հատկություններով, և այդ տարածքում շինություն կառուցելու շինարարական սխալով: Գրունտը իրենից ներկայացնում է բնական հիդրոլոգիական միջավայրի և մարդու տնտեսա–շինարարական գործունեության հետևանքով առաջացած բազմագործոնային նյութ, որն ունի իր յուրահատկությունները: Օրինակ, գոյություն ունի դիսպերս գրունտ, որը կազմված է միմյանց հետ քիչ կապված մանրահատիկ նյութերից: Սովորաբար նման տիպի գրունտի վրա կառուցված շինություններն էլ հենց թեքվում են ուղղահայաց դիրքից: Դիտողական էֆեկտը ընկնող աշտարակներին նայելիս հսկայական է, և մարդուն անգամ թվում է, որ այս ամենը կանխամտածված է կատարվել, այսինքն՝ ի սկզբանե կառուցել են հենց թեք շինություն: Որոշ թեք շինություններ անգամ գրանցված են մարդկության նյութական մշակութային ժառանգության ցանկում և պահպանվում են պետությունների կողմից, կամ էլ կան շինություններ, որոնք մտել են Գինեսի ռեկորդների գիրք: Բոլոնիայում կան 1109 թվականին կառուցված «ճոճվող աշտարակներ»: Սրանցից ամենաբարձրը, որն ունի 97.2 մետր բարձրություն, շեղված է ուղղաձիգից 1.2 մետրով, իսկ նրանից ավելի կարճ՝ 48 մետր բարձրություն ունեցող աշտարակը թեքված է 3 մետրով: Պրիլեպե քաղաքի «ժամացույցի աշտարակը» կառուցվել է 1826 թվականին: Թե երբ է այն թեքվել, հայտնի չէ: Տեղի բնակիչները հպարտանում են նրանով, բայց չեն համարում, որ այն տեսարժան վայր է: 2012 թվականին իրականացվել է այս աշտարակի «առողջացում»՝ հետագա անկումը կանխելու համար: 1382 թվականին կառուցված Բադ–Ֆրանկենհաուզեն–Կիֆհոյզեր քաղաքի Վերին եկեղեցու 25 մետրանոց աշտարակը թեքված է 4.45 մետրով: Սա Գերմանիայի թեք աշտարակներից մեկն է: 1529 թվականին հոլանդական Լևերդեն քաղաքում կառուցվող 97 մետր բարձրություն ունեցող եկեղեցին հենց շինարարության ընթացքում սկսեց «ընկնել»: Արդյունքում եկեղեցին չկառուցվեց, բայց փոխարենը մնաց ժամացույցով և երկու զանգերով թեք աշտարակը, որը ներկայումս տեսարժան վայր է: Անգամ Լոնդոնի հանրահայտ Բիգ–Բենը ունի թեքություն, որը կազմում է 0,26օ : Նրա գագաթը թեքված է 43.5 սանտիմետրով և ոչ ուշադիր դիտողի համար նկատելի չէ:

«Ընկնող» աշտարակների ռեկորդակիրը Աբու–Դաբիում գտնվող Capital Gate երկնաքերն է: Այն ունի 160 մետր բարձրություն և մտել է Գինեսի ռեկորդների գիրք, որպես ամենաթեք աշտարակ: Նրա թեքության անկյունը կազմում է 18օ: Ստացվում է, որ Պիզայի թեք աշտարակը իր 3,54օ թեքությամբ այս երկնաքերի մոտ ուղղակի «զգաստ կանգնած տղա» է: Ուղղակի հարցն այն է, որ Աբու–Դաբիի աշտարակը հենց սկզբից էլ այսպես է նախագծվել և կառուցվել, այն ժամանակի ընթացքում չի թեքվել: Թեքությունը աշտարակին տրվել է հետևյալ կերպ. մինչև 12–րդ հարկը հարկերը դրվել են միմյանց վրա ուղղահայաց, իսկ սկսած 12–րդ հարկից՝ 30–ից մինչև 140 սանտիմետր շեղումով, որն էլ հենց տալիս է թեքվածության տեսք: Ի դեպ, աշտարակը պատվիրատուի համար արժեցել է 2.2 միլիարդ դոլար:

Կամո Խաչիկյան 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded