Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հարվածի տակ են այն դատավորները, որոնց հաջողվել է պահպանել իրենց դիմագիծը. Հայկ Ալումյան

INTERVIEW

Past.am

Կառավարությունը որքան հեռու մնա դատական համակարգից, ավելի քիչ փորձի կանոնակարգել այն, այնքան առողջ կլինի այն․ NEWS.am–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա հետ զրուցել ենք կառավարության գործունեության հնգամյա ծրագրի՝ արդարադատությանը վերաբերող դրույթների, դատական իշխանության անկախության, մարդկանց՝ կալանքից ազատելու բեռը դատարանների վրա դնելու, դատական համակարգի առողջացման և այլ հարցերի շուրջ: 

Ի՞նչ տպավորություն ունեք արդարադատության ոլորտի վերաբերյալ կառավարության ներկայացրած տեսլականից:

Կառավարության ծրագրի՝ արդարադատությանը վերաբերող հատվածը լի է դեկլարատիվ բնույթի հայտարարություններով, կոնկրետություն գրեթե  չկա, ճիշտ չեն ընտրված այն գլխավոր խնդիրները, որոնց լուծմանը պետք է առաջնահերթություն տրվի: Այն, ինչ այնտեղ գրված է, բավարար չէ պատկերցնելու, թե ինչպես է կառավարությունը տեսնում արդարադատության ոլորտի առողջացումը: Մի բան հստակ է՝ կառավարությունը որքան հեռու մնա դատական համակարգից, որքան  քիչ փորձի կանոնակարգել այն, այնքան ավելի առողջ համակարգ կունենանք, սակայն մինչև հիմա  ոչ մի կառավարություն զերծ չի մնացել դատական համակարգը կանոնակարգելու գայթակղությունից։

Իսկ ինչպե՞ս է հնարավոր խուսափել արտաքին միջամտությունից, դատավորների անկախության համար ի՞նչ հիմքեր են հարկավոր, որ նշված չէ կառավարության ծրագրում:

Երբ որ գառանը տալիս են գայլին ի պահ՝ ոչ մի լավ բան չի կարող ստացվել: Մեր դատական համակարգի հիմնական պրոբլեմը եղել է կառավարությունից կամ նախագահականից կախման մեջ գտնվելը: Ես չեմ հավատում մեր կառավարության այն հավաստիացումներին, թե  այլևս դատական համակարգը կախյալ վիճակում չէ: Եթե դատական համակարգի հետ կապված խնդիրներ կան, այն պետք է  լուծվի կամ դատական համակարգի ներսում, կամ օրենսդիր իշխանությունը պետք է դրան լուծում տա, բայց կառավարությունը պետք է հնարավորինս հեռու մնա դատարաններից:

Վերջին շրջանում դատավորի պաշտոնը կարծես թե կորցնում է գրավչությունը: Քիչ են այն իրավաբանները, որոնք ձգտում են դատավոր դառնալ:  Ըստ Ձեզ՝ ինչի՞հետևանքն է սա, մոտիվացիայի պակա՞ս կա:

Նախկինում դատավոր աշխատելու երկու պատճառ կար: Այդ ծանր, հոգեբանորեն և ֆիզիկապես մարդուն հյուծող աշխատանքը երկու կողմ ուներ: Այն դատավորները, որոնք ուզում էին հարստանալ, նրանց համար դատավորի պաշտոնը կոռուպցիայի մեջ թաթախվելու, անօրինական եկամուտներ ձեռքբերելու միջոց էր, և կա դատավորների մի փոքր խավ, որոնք կոռուպցիայի մեջ թաթախված չեն և ուզում են պիտանի լինել երկրին, ցանկանում են, որ իրենց երեխաները հպարտ լինեն, որ իրենց ծնողը դատավոր է և այլն: Այսօր այս երկու խավն էլ հսկայական հարված է ստացել. կոռուպցիայի մեջ թաթախված դատավորները վերջին տարիներին հայտնվել են ռիսկային գոտում, և այս հատվածի համար դատավորի պաշտոնը կամաց-կամաց կորցնոմ է իր գրավչությունը: Իսկ նրանք, ովքեր տառապանքով են այդ աշխատանքը կատարել, դժվարությամբ կարողացել են պահպանել իրենց դիմագիծը, ավելի մեծ հարվածի տակ են հայտնվել, քանի որ նրանց հավասարեցրել են կոռուպցիոներների հետ: Հիմա  ոչ ոք  թացը չորից չի տարբերում, հիմա բոլոր դատավորները հասարակության աչքում կոռուպցիոներներ են, պատվեր կատարողներ, հին իշխանություների դրածոներ և այլն:

Բնականաբար նման դատավորները հիմա գերադասում են լքել իրենց պաշտոնները, աշխատել՝ որպես փաստաբան կամ ինչ-որ բանկում վարչության պետ և երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ ստանալ, քան ամեն անգամ հայտնվել քննադատություների թիրախում։

Կառավարությունն իր ծրագրում շեշտը դրել է կալանավորմանն այլընտրանքհանդիսացող խափանման միջոցների կիրառմանը քաջալերելու վրա: Այս առումով լուրջ տեղաշարժ նկատելի՞ է :

Այս առումով ևս տարօրինակ մոտեցում կա:  Գործադիր իշխանությունն՝ ի դեմս քննչական մարմինների, նախիկինի պես կալանավորման միջնորդություններ է ներկայացնում, միևնույն ժամանակ ողջ պատասխանատվությունը գցում է դատական համակարգի վրա՝ ասելով, թող շատ  կալանքի որոշումներն չկայացնեն, որպեսզի դատական համակարգն առողջանա: Ես առաջարկում եմ, որ նախաքննական մարմինները կալանքի միջնորդություններ քիչ ներկայացնեն, իսկ թե ինչ կանի  դատական համակարգը՝ իր գործն է, մի միջամտեք նրա գործերին:

Այսօր քննիչը չնչին մեղադրանքի պայմաններում անգամ կալանքի միջնորդություններ է  ներկայացնում դատարան, որպեսզի հետո ստիպված չլինի ինչ-որ տեղ ապացուցել, որ տվյալ անձի նկատմամբ կալանք չկիրառելու շահագրգռվածություն է ունեցել, այսինքն՝ նա ստիպված է լինելու մի քանի ատյանում ապացուցել դա՝ հակառակ դեպքում կսկսեն կասկածել իրեն:

Այսինքն՝ քննիչները խուսափո՞ւմ են պատասխանատվությունից:

Այո, իրականում քննիչը գերադասում է, որ դատարանն այդ միջնորդությունը մերժի, քանի որ նրա համար ավելի հեշտ է զանգահարել մեղադրյալին, և նրա նկատմամբ քննչական գործողություն կատարել իր աշխատասենյակում, քան ամեն անգամ հասնել կալանավայր: Քննիչը միջնորդությունը ներկայացնում է, դատարանում պաշտպանում այն, սակայն մտքում երազում, որ դատարանը մերժի այն:

Վերջին շրջանում թիրախում է հայտնվել Վերաքննիչ քրեական դատարանը: Ինչպե՞ս  է ստացվում, որ ամենից հաճախ կալանքը վերացնելու որոշում կայացնում են հենց այս ատյանի դատավորները:

Իրականում մեզ մոտ իրավունքը կհայտնվի գերակա դիրքում, թե՝ ոչ, կախված է ոչ թե օրենսդրությունից, այլ դատական համակարգում աշխատող անձերից: Դատական համակարգում օրենքներ են փոխվում, բարեփոխումներ իրականացվում, բայց արդյունքը նկատվում է այն դեպքում, երբ դատարավորը պրոֆեսիոնալ է և «ճնշումադիմացկուն»:

Վերանքնիչ դատարանի անձնակազմը փոխվել է, և ի տարբերություն 5  կամ 10 տարի առաջվա կազմի՝ այստեղ ներկայումս բավականին լուրջ  պրոֆեսիոնալներ են աշխատում, որոնք չեն վախենում ռիսկային որոշումներ կայացնելուց: Պետք է գիտակցել, որ այն բարեփոխումները, որոնց մասին խոսվում է՝ չեն իրականանում, քանի որ խնդիրն անձերի մեջ է:

Իսկ մեր դատական համակարգում շա՞տ են ճնշումներին դիմադրող դատավորները:

Հիմա գնալով ավելացել է «ճնշումակայուն» դատավորների թիվը, ուղղակի հիմա շատ բան կախված է ճնշման չափից: Կան երիտասարդ դատավորներ, որոնք եթե հնարավորություն ունենան արդար դատական ակտ կայացնելու, անպայման դա կանեն: Կարծում եմ, որ պետք է շատ խմնամքով վերաբերվել այդ դատավորներին, պետք է չկոտրել դատավորների մեջ ճիշտ արդարադատություն իրականցնելու ցանկությունը: Եթե մեկ-երկու անգամ այդ դատավորները սկսեն պատվեր կատարել, նրանք կկոտրվեն, կվերածվեն գործիքի: Բացի այդ, երբ դատավորը մեկ-երկու անգամ պատվեր է կատարում, սկսում է որոշակի վերաբերմունք ակնկալել իր նկատմամբ՝ նաև պատվեր տվողների կողմից:  Սա դատավորներին մղում է կոռուպցիայի, այսինքն՝ եթե տվյալ դատավորը պատվեր է կատարում, նա ակնկալում է, որ դրա դիմաց ինքն էլ կարող է իրեն որոշ բաներ թույլ տալ, նա կարողանում է սեփական շահից ելնելով օրենքը ծռել՝ աստիճանաբար վերածվելով կոռուպցիոների:

 Ո՞րն է դատական համակարգի առողջացման Ձեր տեսլականը:

Գործադիրը պետք է աշխատի հնարավորինս հեռու մնալ դատական համակարգից: Դատական համակարգում ներկայումս կան բավարար թվով լավ դատավորներ, որոնք կարող են եղանակ ստեղծել և եղանակ փոխել: Դատական համակարգն ինքնակառավարվող համակարգ է, պետք  չէ խառնվել նրա գործերին, ընդամենը պետք  է տեսնել, թե ինչն այն չէ համակարգում, և օրենդրական փոփոխությունների միջոցով շտկել խնդիրը:

Թագուհի Մելքոնյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal