Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ծրագիրը բավականին մակերեսային ու անորոշ է, որտեղ ընդամենը խոսքեր են, առանց միս ու արյան»

INTERVIEW

Կառավարության կողմից ներկայացված ծրագրի՝ կրթությանը վերաբերող հատվածը ոչ միայն չի բավարարում ներկայի պահանջները, այլև չի կարող անգամ լավ կենաց համարվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունն այսօր բոլորովին այլ մակարդակի կրթության ծրագրի կարիք ունի, համոզված է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: 

Ըստ նրա, ծրագրում որևէ խոսք չկա «Կրթության մասին» օրենքով պահանջվող կրթության զարգացման ծրագիր–օրենքը վերջապես ընդունելու մասին, որի ժամկետները խախտվել են դեռև նախորդ իշխանությունների կողմից: Եվ եթե նոր իշխանությունները նույն՝ նախորդների ոգով են շարունակելու առաջ ընթանալ և չեն վերականգնելու բացթողումները, ապա կարող է իրավիճակն ավելի բարդանալ, համոզված է փորձագետը: 

Նրա կարծիքով, ամեն նոր կառավարություն գալիս է, նախորդի արածը փնովում, հետո իր ծրագիրը ծուռ կառուցում: Մինչդեռ կրթության հետ այսպես վարվել չի կարելի, քանի որ ոլորտին հասցված ցանկացած վնաս ուղղակիորեն սպառնում է երկրի անվտանգությանը: Անգամ կարող է այն շատ լուրջ հարցականի տակ դնել երկրի անվտանգությունը, քանի որ կրթությունը պետական անվտանգության երաշխիքն է հանդիսանում: 

«Լավ կլիներ, որ ցանկացած նոր իշխանություն գոնե իր նախորդի իրականացրած ճիշտ ու լավ քայլերը շարունակեր: Ցավալի է, որ կառավարության ծրագրի նախագծում ոչ մի խոսք չկա այն մասին, որ վերջապես պատրաստվում են կրթության զարգացման ծրագիր–օրենքն ընդունել: Առանց դրա, նշանակում է, մենք շարունակելու ենք խախտել «Կրթության մասին» օրենքը: Նախագծում որևէ խոսք չկա նաև այն մասին, թե որքան է այսօր կրթության ֆինանսավորումը և հաջորդ տարիներին ինչ է կանխատեսվում»,– ասաց Ա. Բախշյանը:

Հիշեցնենք, որ օրենքով նախատեսված է, որ ամեն տարվա՝ կրթությանը հատկացվող բյուջեն չի կարող ավելի պակաս լինել, քան նախորդ տարի է եղել, սակայն այս դրույթը կարծես թե նույնպես շարունակում է անտեսված մնալ:

«Նախորդ իշխանությունների ձեռագիրը մենք գիտենք: Ամեն տարի կրթությանը հատկացվող գումարները գնալով նվազում էին: Նոր իշխանությունների ներկայացրած ծրագիրն ընթերցելիս առաջինն ուզում էի տեսնել կրթության ֆինանսավորումը բարձրացնելու ինչպիսի՞ միտումներ կան: Սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ այս մասին բացարձակ ոչ մի խոսք չկա, ինչը չափազանց մտահոգող է: Բացի այդ, ծրագրում գրված նախադասություններն իրենց մեջ ո՛չ մեխանիզմներ են պարունակում, ո՛չ էլ ասվում է, թե 5 տարի հետո ինչպե՞ս պետք է արդյունքները չափվեն: Հասկանալի չէ նաև, թե դպրոցներն ինչպե՞ս պետք է վերածվեն զարգացման կենտրոնների և նպաստեն համայնքի սոցիալ–մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ: Հարց է ծագում, թե այս նախադասություններն ու իրականությունն ինչքանո՞վ կարող են միմյանց համահունչ լինել: Ինչպե՞ս պետք է համայնքի դպրոցը դառնա զարգացման կենտրոն և նպաստի համայնքի սոցիալ–մշակութային կյանքի վերածննդին: Իսկ եթե զարգացման կենտրոններ էինք ուզում ունենալ, ապա պետք չէր անտեսել նախկինում սկսած մի շատ լավ ծրագիր, որի ճակատագիրը, չգիտես ինչու, սառեցվեց: Եվ հիմա դրա փոխարեն ի՞նչ ենք ուզում անել՝ պարզ չէ»,– ասաց Ա. Բախշյանը:

Կրթության փորձագետը շատ այլ հարցադրումների ևս անդրադարձավ: Օրինակ, ի՞նչ է փոխվելու դպրոցների՝ գործող կառավարման համակարգում, որպեսզի այն բարելավվի, ի՞նչ քայլեր պետք է արվեն հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության անցնելու համար կամ ինչպե՞ս են վերականգնվելու հանրապետության շատ մարզերում արդեն իսկ վերացած արհեստագործական ուսումնական հաստատությունները, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն հանրապետության բոլոր մարզերի բնակիչների համար: Փորձագետի կարծիքով, այս և ծրագրում ներառված այլ հարցեր ևս որևէ կերպ չեն մատնանշում այն քայլերը, որոնց շնորհիվ պետք է ի կատար ածվեն ծրագրում նշված բարի ցանկությունները:

«Ինչ քայլեր պետք է արվեն իշխանությունների կողմից մինչև 2023 թվականը ներառական կրթությունը համընդհանուր դարձնելու համար, այն դեպքում, երբ նոր իշխանությունները նախկինում քննադատում էին իրենց նախորդներին:

Այսինքն, ի տարբերություն նախորդ իշխանությունների, իրենք այս հարցի լուծման համար ի՞նչ են անելու: Ամեն ինչ օրենքով, կարգով գրված է, բայց որ գծով ի՞նչ է արվելու՝ պարզ չէ»,– ասաց Ա. Բախշյանը:

Խոսելով 12–ամյա կրթությանը նոր բովանդակություն հաղորդելու դրույթի մասին՝ նա նշեց, որ իր համար այդպես էլ պարզ չէ, թե ինչու է որոշվել առավելապես շեշտը դնել առարկաներից մի քանիսի վրա, երբ բոլոր առարկաներն էլ բովանդակության ու դասավանդման առումով վերանայման կարիք ունեն: Բացի այդ, դեռ տարիներ առաջ Համաշխարհային բանկի երրորդ ծրագրով նախատեսվում էր բոլոր առարկաների չափորոշիչները վերանայել և դրանց համապատասխան ծրագիր ու դասագիրք գրել, որի ճակատագիրը կրկին մնացել է անորոշ: 

«Այդ ծրագրի իրականացման համար գումար էր տրամադրված, բայց ի՞նչ եղան այդ գումարները, ես չգիտեմ: Չափորոշիչների բարելավման նախագիծը նույնպես չիմացանք, թե ինչ ճակատագրի արժանացավ, իսկ հիմա բնագիտական առարկաների գծով բարելավումը պետք է իրականացվի եվրոպական դրամաշնորհների հաշվին: Մի անգամ մի տեղից գումար վերցրեցինք, ծախսեցինք, հիմա էլ դրամաշնորհներով պետք է նույն բանն անենք: Եվ ո՞վ պետք է պատասխան տա այս ամենի համար: Ինչո՞ւ պատասխանատվության չեն կանչում այն մարդկանց, որոնք նախկին իշխանությունների օրոք տապալել են այդ գործընթացը: Այսինքն, ներկայացված ծրագիրը բավականին մակերեսային ու անորոշ է, որտեղ ընդամենը խոսքեր են, առանց միս ու արյան»,– ասաց Ա. Բախշյանը:

Զավեշտալին այն է նաև, որ ծրագրի մեջ առկա անորոշություններն այնքան շատ են ու բազմաբնույթ, որ նույնիսկ մասնագետներն ու փորձագետներն առաջարկ անելու հնարավորություն չունեն, քանի որ հասկանալի չէ, թե նշված ցանկություններն ինչպես են իրականացվելու: Մեզ հետ զրույցում տիկին Բախշյանը նշեց, որ ծրագիրը ոչ թե պետք է փոխել, այլ բոլորովին նոր նախագիծ գրել, որն արդյունք պահանջող և չափելիություն պարունակող ծրագիր լինի: Եվ եթե անգամ կրթության նոր նախարարը գիտի, թե ծրագրում նշված թեզերն ինչպես պետք է իրականություն դառնան, ապա պետք էր այն այնպես գրել, որը փորձագետների մոտ ոչ թե առկա մտահոգությունները ավելանան, այլ օգնեն, որ քննարկումների միջոցով այն բարելավվի, ինչն այս պայմաններում պարզապես հնարավոր չէ:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer