Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վարչապետի աշխատակազմը պարգևատրումների կարգում փոփոխության նախագիծ է ներկայացրել. Ինչ է այն նախատեսում

POLITICS

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգեւատրման ֆոնդից աշխատողների պարգեւատրման միասնական կարգը եւ պայմանները սահմանելու մասին» նախագիծը:

Ներկայացնում ենք մի քանի դրույթ այդ նախագծից:

Սույն կարգով նախատեսված պարգեւատրումները տրվում են`

1) սույն կարգի 1-ին կետում նշված անձանց՝ որակյալ աշխատանքի համար՝ պարգեւատրման ցուցիչների հիման վրա .

2) փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողին՝ համակարգման ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար.

3) անընդմեջ երկու ամիս եւ ավելի ժամկետով բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար:

Պետական մարմնի ղեկավարի, պետական մարմնի գլխավոր քարտուղարի պարգեւատրումը տրվում է համապատասխան մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտի հիման վրա: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարգեւատրումը տրվում է վարչապետի, Սահմանադրական դատարանի անդամների պարգեւատրումը՝ Սահմանադրական դատարանի նախագահի, իսկ դատական դեպարտամենտի ղեկավարի պարգեւատրումը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի անհատական իրավական ակտերի հիման վրա։

Դատավորների պարգեւատրման չափը որոշվում է տվյալ ամսվա համար բարձրագույն դատական խորհրդի անդամների պարգեւատրման համար կիրառված տոկոսաչափերի միջինով:

Պարգեւատրման ամսական ցուցիչները կարող են սահմանվել տարվա կամ կիսամյակի կամ եռամսյակի պարբերականությամբ:

Պարգեւատրման ցուցիչները սահմանվում են ըստ աշխատանքի ակնկալվող արդյունքի մակարդակի:

Պարգեւատրման ցուցիչների վերաբերյալ անհատական իրավական ակտը ծանուցվում է բոլոր աշխատողներին՝ հաշվի առնելով «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված առանձնահատկությունները:

Մարմնի ղեկավարի համար պարգեւատրման ցուցիչներ չեն սահմանվում: Մարմնի ղեկավարը պարգեւատրվում է, եթե տվյալ մարմնում աշխատանքի ակնկալվող արդյունքի նվազագույն մակարդակից ցածր արդյունք ունեցող աշխատողների թիվը չի գերազանցում հաշվետու ամսվա ընթացքում փաստացի աշխատած աշխատողների ընդհանուր թվի 10 տոկոսը:

Պարգեւատրման ցուցիչը (ցուցանիշը) այն նպատակային արդյունքն է, որն ակնկալվում է ստանալ համապատասխան աշխատողի կողմից կատարվող աշխատանքից:

Պարգեւատրման ցուցիչները պետք է սահմանվեն հաշվի առնելով աշխատողի կողմից կատարվող աշխատանքների բնույթը եւ բովանդակությունը:

Պարգեւատրման ցուցիչները պետք է լինեն հստակ եւ չափելի եւ յուրաքանչյուր աշխատողի աշխատանքից ակնկալվող արդյունքից կախված կարող են ունենալ տարբեր չափման միավորներ:

Աշխատողների համար սահմանված պարգեւատրման ցուցիչները պետք է կապված լինեն օրենքով կամ այլ իրավական ակտով համապատասխան աշխատողի լիազորությունների եւ (կամ) գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքների նպատակների հետ եւ բնութագրվեն այդ աշխատանքների յուրաքանչյուր ամսվա ակնկալվող արդյունքներով:

Աշխատողի պարգեւատրման չափը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ տոկոսային արտահայտությամբ: Աշխատողի պարգեւատրման չափը պետք է արտահայտվի աշխատանքից ակնկալվող եւ փաստացի ձեռք բերված արդյունքով:

Համապատասխան մարմնում պարգեւատրման առավելագույն չափը հաստատում է մարմնի ղեկավարը, որը չի կարող գերազանցել աշխատողի պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսը:

Տվյալ ամսվա ընթացքում աշխատողի կատարած աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքները գնահատում է անմիջական ղեկավարը եւ ներկայացնում է աշխատողին պարգեւատրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

Աշխատողը չի պարգեւատրվում, եթե աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքի մակարդակը ցածր է աշխատանքի ակնկալվող արդյունքի մակարդակից։ Այս դեպքում աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքը համարվում է բացասական:

Պետական ծառայության պաշտոն զբաղեցնողին սույն կարգով նախատեսված պարգեւատրումը չի վճարվում այն ամիսների համար, որի ընթացքում նա պարգեւատրվել է Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշմանը համապատասխան:

Կարգապահական տույժի ենթարկված աշխատողները ենթակա չեն պարգեւատրման կարգապահական տույժը ստանալու օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում:

Աշխատողը պարգեւատրվում է, եթե հաշվետու ժամանակահատվածում փաստացի աշխատել է տվյալ ամսվա աշխատանքային օրերի առնվազն երկու երրորդը:

Տեխնիկական սպասարկում իրականացնող անձի պարգեւատրման ցուցիչները սահմանում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը՝ հաշվի առնելով աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետներն ու որակը:

Պարգեւատրման ցուցիչների հիման վրա պարգեւատրումները տրվում են ամսական պարբերականությամբ:

Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal