Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանում ստեղծված են ՏՏ-ի զարգացման համարյա բոլոր պայմանները․ ամերիկյան փորձագետ

ECONOMICS

Ներկայում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լայն հնարավորություններ է ներկայացնում երիտասարդների համար, քանի որ Հայաստանում ինովացիոն տեխնոլոգիաները զարգանում են բավական բարձր տեմպերով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց PicsArt ընկերության նախկին աշխատակից, փորձագետ, GoDaddy (ՏՏ ոլորտում ԱՄՆ առաջատար ընկերություններից մեկը-խմբ․) եւ MotorTrend ընկերությունների գործող աշխատակից Անուշ Թորոզյանը՝ պատմելով Հայաստանում ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում գոյություն ունեցող հնարավորությունների եւ խնդիրների մասին։

Նա, մասնավորապես, նշեց, որ դա հիմնականում կապված է նոր, բավական հաջողված սթարթափների հետ։

«Սթարթափների թվում կան ծրագրեր, որոնցում ներգրավված են միլիոնավոր մարդիկ։ Նրանց թվում էի մի ժամանակ նաեւ ես։ Այդպիսի ընկերությունները միշտ հնարավորություններ են ընձեռում երիտասարդությանը՝ կազմակերպելով տարատեսակ ուսումնական կուրսեր, որոնք թույլ են տալիս հետագայում աշխատանքի տեղավորվել հենց այդ ընկերություններում»,- պարզաբանեց Թորոզյանը։

Փորձագետը նկատեց, որ այժմ երիտասարդների համար խոշոր ընկերություններ մտնելու եւ ՏՏ ոլորտում հաջողությունների հասնելու հնարավորություններն ավելի շատ են, քան, ասենք, 10-15 տարի առաջ։

«Երբ 12 տարի առաջ ես սկսում էի իմ մասնագիտական կարիերան, կարելի էր վստահորեն ասել, որ այդ ոլորտում համապատասխան կրթություն ստանալու հնարավորություն փաստացի չկար։ Օրինակ, եթե խոսենք Digital design-ի մասին, ապա դա կարելի էր սովորել միայն առցանց հեռարձակման կուրսերի միջոցով։ Իսկ այժմ երիտասարդները կարող են մանկուց ծանոթանալ ինովացիոն տեխնոլոգիաների եւ ժամանակակից մասնագիտությունների հետ։ Մասնավորապես, ես կարող եմ նշել «Թումոն», որտեղ մեր երեխաները կարող են բոլորովին անվճար դիզայն-ծրագրավորման եւ նույնիսկ աշխատատեխնիկայի հիմքեր ստանալ»,- ասաց Անուշ Թորոզյանը։

Այն հարցին՝ մասնակցո՞ւմ է արդյոք պետությունը ՏՏ ոլորտի աջակցությանը, փորձագետը պատասխանեց, որ պետությունն ընդհանրապես ստեղծում է բարենպաստ պայմաններ ՏՏ ոլորտով զբաղվող ընկերությունների համար՝ նրանց համար ստեղծելով հարկային հարմար դաշտ։ Դա, ըստ Թորոզյանի, մի ժամանակ նպաստեց Հայաստանում ՏՏ ընկերությունների թվի աննախադեպ աճին։

Միաժամանակ, խոսելով ՏՏ ոլորտում խնդիրների մասին, փորձագետը նշեց, որ ուսուցման գործընթացին պետք է շատ ժամանակ տրամադրել։ Բացի այդ, նա համարում է, որ այդ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են տարբեր ուղղությունների որքան հնարավոր է շատ մասնագետներ, իսկ դրա համար համալսարանների տարածքում անհրաժեշտ է բացել համապատասխան ամբիոններ, ինչը, հաշվի առնելով ՏՏ ոլորտի հանրահայտությունը երիտասարդների շրջանում, կկարողանար նպաստել դիմորդների թվի, իսկ հետեւաբար, նաեւ գիտակրթական հաստատությունների եկամուտների աճին։ Սակայն, ինչպես նշեց նա, դրա համար բուհերին ի սկզբանե պետք է ծախսեր անել, քանի որ այս ոլորտում մասնագետների ծառայություններն էժան չեն։ Ինչպես նաեւ, նրա խոսքերով, ողջ աշխարհում զգացվում է նման կարգի մասնագետների լուրջ պահանջարկ։

Մեր զրուցակիցը, ճիշտ է, խոստովանեց, որ ծրագրավորման համապատասխան ամբիոններ արդեն կան, սակայն նշեց, որ ավելի լավ կլիներ, եթե ուսանողները ստանային ավելի խորացված կրթություն՝ հավելելով, որ, օրինակ, UX desigin-ի ուղղությամբ ոչ մի համալսարանում չկա համապատասխան ամբիոն, թեեւ երիտասարդների հետաքրքրությունն այդ մասնագիտության հանդեպ տարեցտարի ավելանում է։

«Երկրորդ խնդիրն այն է, որ նույնիսկ եթե երիտասարդները գաղափարներ ունեն, նրանց բավական դժվար է ֆինանսավորում գտնել իրենց սթարթափներն ու գաղափարներն իրականացնելու համար։ Այդ բոլորը ստիպում են երիտասարդներին լքել իրենց երկիրը՝ որոնելով լավագույն գործը, հուսալով ինչ-որ կերպ իրականացնել իրենց երազանքը, դառնալ ֆինանսապես կայուն եւ անկախ։ Եվ նրանց այդ հարցում չի կարելի հանդիմանել։ Եթե մարդը չի կարողանում իր երկրում գտնել այն, ինչն իրեն պետք է, նա սկսում է մտածել, իսկ այնուհետեւ երրորդ երկրներում հնարավորություններ փնտրել։ Սակայն այդ ուղին, ցավոք, հեռու է հեշտ լինելուց։ Ահա, թե ինչու ես կուզեի, որ մեր տաղանդավոր եւ շատ հեռանկարային երիտասարդությունն իր երկրում աճելու հնարավորություն ունենար, ինչը կբխեր ոչ միայն նրանց, այլեւ ընդհանրապես պետության շահերից»,- ավարտեց Թորոզյանը։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal