Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանը և Ադրբեջանը զոնդավորում են «խաղաղության» պարամետրերը

INTERNATIONAL NEWS

eurasianet.org–ը գրում է, որ վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն հանդիպել են երեք անգամ: Այս բոլոր հանդիպումները «ոչ պաշտոնական» են եղել և տեղի են ունեցել տարբեր այլ միջոցառումների շրջանակներում: Ակտիվ հանդիպումներ են եղել նաև երկրների արտգործնախարարների մակարդակով: Արդյունքում ներկայումս նկատվում է շփման գծում միջադեպերի քանակի անկում, և միաժամանակ հնչում են հակամարտության կարգավորման դրական հայտարարություններ: Չնայած խաղաղության հաստատման հեռանկարը առայժմ շատ հեռու է, բայց ներկայիս իրադարձությունները ոգևորել են հակամարտության կարգավորման աջակիցներին: Դիվանագիտական բանակցությունները տեղապտույտ էին տալիս երկար տարիներ, բայց Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին իշխանության գալը հակամարտության կարգավորման հույս է տալիս, քանի որ արդեն իսկ տապալված է Լեռնային Ղարաբաղի հետ կապվածություն ունեցող Հայաստանի իշխանական ռեժիմը: Սակայն առնվազն առայժմ կառավարությունները աշխատում են այն նույն շրջանակին հավատարիմ, որով երկու կողմերն էլ աշխատել են 2000– ականների կեսերից, դա, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներն են (նաև հայտնի են որպես «հիմնական սկզբունքներ»): Այս սկզբունքները ենթադրում են Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների վերադարձը, որը հայկական ուժերը գրավել էին որպես պաշտպանական բուֆերային գոտի, հակամարտության հետևանքով տեղահանված անձանց իրենց տները վերադառնալը, Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքները և, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը: Ըստ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին տեղեկացված արևմտյան մի դիվանագետի, որը համաձայնել  է Eurasianet–ին տեղեկություններ փոխանցել, բայց մնալ անհայտ, «ակնհայտ է, որ հայկական կողմը բացարձակապես այլ առաջնահերթություններ ունի, քան ուներ նախորդ թիմը, և այժմ ընթանում է շատ ակտիվ զոնդավորում՝ հասկանալու համար, թե ինչ նոր տարրեր կան, կամ ինչպիսին կլինեն բանակցությունները՝ հաշվի կառնելով այս նոր թիմը և նոր դերակատարներին»: Դիվանագետը նշել է նաև, որ, իհարկե, ոչ ոք չի առաջարկել հրաժարվել այն սկզբունքներից, որոնք մինչ օրս բանակցությունների հիմքն են: Հիմնական սկզբունքները դեռևս օրակարգում են, քանի որ ոչ ոք չի մերժել դրանք, սակայն ակնհայտ է, որ երբ ասում ենք, որ դրանք գտնվում են օրակարգում, կամ, որ դրանք բանակցությունների հիմք են հանդիսանում, դա չի նշանակում, որ կողմերը համաձայնել են դրանք իրականացնել ցանկացած իմաստային ձևով կամ դրանք դարձնել իրական գործողությունների ծրագիր: Որևէ տեսակի փոխզիջում երկու երկրների հասարակությունների համար ցանկալի չէ: Մասնավորապես, բանակցությունների վերջին աշխուժացումը Հայաստանում մտահոգություն է առաջացրել Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների հնարավոր վերադարձի հարցով: Ամերիկահայ ազգային լոբբիստական խմբերից մեկը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, սկսել է քարոզարշավ ընդդեմ Մադրիդյան սկզբունքների, որը նրանք համարում են «հողի փոխանակում թղթի հետ»: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը արձագանքել է նման քննադատությանը և խաղաղ պայմանագրի հակառակորդներին անվանել «պարտվողականներ»: Ըստ արևմտյան դիվանագետի, Մադրիդյան սկզբունքները քննադատողները հաճախ անտեսում են հարցի էությունը: Փաշինյանը հայտարարել է, որ չի մասնակցի «խաղաղություն տարածքների փոխարեն» քննարկումներին, և Հայաստանը չպետք է լինի միակ կողմը, որը զիջումների է գնում, ինչի կապակցությամբ Ադրբեջանը մեղադրեց նրան բանակցային ոգուց հրաժարվելու մեջ: Ըստ արևմտյան դիվանագետի, նյարդերը շատ կարևոր են, և եթե ասես, որ համաձայն չես «տարածքներ խաղաղության փոխարեն» սկզբունքի հետ, ապա հիմնական սկզբունքները չեն ենթադրում տարածքների զիջում առանց փոխհատուցման, և եթե ենթադրենք, որ խաղաղությունը ռազմական գործողությունների բացակայությունն է, ապա այդ սցենարով, որով դուք հրաժարվում եք տարածքից, արդյունքում ստանում եք միայն խոստում, որ հարձակման չեք ենթարկվի, իսկ դա լուծում չէ: Ըստ դիվանագետի, պետք է ճանաչվի կարգավիճակի, անվտանգության և այլնի վերաբերյալ որևէ որոշակի դրույթ, և այստեղ հարցը կրկին նրբանում է: Տարածքը խաղաղության փոխարեն նույնն է, ինչ տարածքային փոխանակումը ավելի լայն համաձայնության տակ, որը հաշվի է առնում կարգավիճակի և անվտանգության հարցերը: Ադրբեջանը դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը և հազվադեպ է հրապարակայնորեն մեկնաբանում բանակցությունները: Արտգործնախարարության և նախագահի աշխատակազմից eurasianet–ի մեկնաբանության խնդրանքին չեն արձագանքել: Ադրբեջանի ներկայացուցիչները հաճախ քննադատում են Փաշինյանի կարևորագույն հանրային պահանջներից մեկը բանակցությունների համար, որով նա առաջարկում է ընդլայնել ներկայիս բանակցությունների երկկողմ ձևաչափը և ներգրավել Լեռնային Ղարաբաղի չճանաչված իշխանության ներկայացուցիչներին: Վերջերս Ադրբեջանը կրկին ակտիվացրել է Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիների հասարակական կազմակերպությունը և փորձում է նրանց Բաքվի փոխարեն դարձնել բանակցային կողմ, որպես ղարաբաղի հայերին հակակշիռ: Հարկ է նշել, որ արդյունքում Հաաստանը, թերևս, սկսել է հրաժարվել Ստեփանակերտին բանակցային կողմ ներկայացնելու իր առաջարկից, քանի որ արդեն իսկ մի քանի փուլերով բանակցություններ է վարել հին ձևաչափով, սակայն հայ պաշտոնյաներն ասում են, որ շարունակելու են պնդել բանակցային գործընթացում Ղարաբաղը ներառելու սկզբունքի իրականացումը:

Կամո Խաչիկյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal