Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լավրենտի Միրզոյան. «Ավելի շատ տուրք ենք տալիս օտար լեզվին՝ հայերենի հաշվին»

INTERVIEW

Հայաստանում այսօր լեզվական քաղաքականության ծրագիր չունենք: Բացի այդ, իրավական դաշտում չունենք այնպիսի հնարավորություններ, որոնք ՀՀ–ում կվերահսկեն հրապարակային գրվածքի լեզուն: Նման դիրքորոշում ունի լեզվաբան Լավրենտի Միրզոյանը, որը լեզվի պահպանության պետական ծրագրի անհրաժեշտություն է տեսնում:

«Թվում էր, թե Լեզվի պետական տեսչությունը վերացնելով՝ լեզվի կոմիտեի գործունեության ոլորտներն ավելի լայն ու ծավալուն պետք է լինեին: Բայց ժամանակը, ցավոք, ցույց տվեց, որ լեզվի կոմիտեն այսօր չունի ՀՀ լեզվական քաղաքականությունը վերահսկելու հնարավորությունները: Այս ոլորտը մնացել է անտերունչ, որևէ մեկը լեզվական քաղաքականության հարցերով չի զբաղվում: Օրենսդրությամբ լեզվական քաղաքականություն կարող է իրականացնել լիազոր մարմինը: Նախկինում այդ քաղաքականությունն իրականացնում էր Լեզվի պետական տեսչությունը, ՏԻՄ օրենքի համաձայն՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինները»,–մեզ հետ զրույցում ասաց լեզվաբանը՝ նշելով, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմիններն այն պատասխանատու կառույցների շարքում են, որոնք ևս օրենքով տրված իրենց գործառույթը չեն իրականացնում: 

«Այսօր ՀՀ–ում լեզվի պահպանության և լեզվական քաղաքականությամբ զբաղվող որևէ իրավասու մարմին չկա: Ամեն քայլափոխի օտարագիր, օտարածին անուններով ցուցանակներ ու ցուցապաստառներ են: Այդ քաղաքականությունը չիրականացնելու հետևանքով ՀՀ շատ տարածաշրջաններում պետական լեզուն կարծես անգլերենը կամ ռուսերենը լինեն»,–նշեց Լ. Միրզոյանը՝ ընդգծելով, որ մի շարք տարածաշրջանների, գյուղերի անունները ցուցանակների վրա միայն օտար լեզվով են, ինչն օրենքի խախտում է:

Լավրենտի Միրզոյանը մյուս կողմից կարևորում է այն, որ 21–րդ դարի քաղաքացին լեզուներ ուսումնասիրելու հնարավորություն պետք է ունենա. «Սակայն շատ դեպքերում անգլերենն առաջնայինն է: Բացի այդ, դպրոցներում չունենք լեզուների խորացված ուսուցման ծրագիր: Մեծ հաշվով, ավելի շատ տուրք ենք տալիս օտար լեզվին՝ հայերենի հաշվին»:

Լեզվաբանը հիշեցրեց՝ փետրվարի 21–ը Մայրենի լեզվի միջազգային օրն է:

«Մեզ մոտ այն կարծես մեկ–երկու անձնավորության խնդիր լինի. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին ծաղիկներ են դնում ու վերջ, համարում են, որ այդ օրը նշեցին: Բայց յուրաքանչյուր օր մեզ համար մայրենիի օր պետք է լինի, որովհետև այսօր մայրենի լեզվի պահպանության հարցն ազգային անվտանգության խնդիր է: Պետականորեն պետք է մտածենք լեզվի պահպանության հարցի մասին: Մեկ–երկու միջոցառմամբ պետական լեզուն չենք կարող պահպանել: Այսօր Արևմուտքի մարտահրավերներն այնքան շատ են, որ յուրաքանչյուր հայ ամեն քայլափոխի պետք է մտածի, որ իր պետական լեզուն հայերենն է»,–նշեց նա՝ ընդգծելով, որ լեզվի պահպանության խնդիրը պետք է առաջնային խնդիր դիտարկել:

«Ցավով պետք է ասեմ, որ արևմտահայերենը, որպես գրական լեզու, UNESCO–ի կողմից վտանգված լեզուների ցանկում է ներառված: Սա մեզ պետք է մտահոգի և մտածենք մեր լեզվի պահպանության մասին»,–նշեց նա:

Լեզվաբանը դրական փոփոխություններ չի արձանագրել նաև եթերի լեզվի առումով: Նա Լեզվի պետական կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունն է կարևորում.

«Այսօր լեզվի կոմիտեն ԿԳՆ կազմում է: Եթե մի կոմիտե չի կարողանում լեզվի խախտմամբ մի ցուցանակ փոխելու իրավունք ունենալ, էլ ի՞նչ կարող եմ ասել: Կրկեսի մոտ մի բարձրահարկ հյուրանոց կա, որի ճակատային մասում, աջ ու ձախ կողմերում և մուտքի մոտ միայն անգլերեն է գրված: 

Երեք տարի է՝ պայքարում ենք, որ այնտեղ հայերենը որպես պետական լեզու արտացոլվի, սակայն ոչ մեկը չի կարողանում այդ հարցը կարգավորել: Այդտեղ լեզվի օրենքի խախտում կա, բայց տարիներն անցնում են, և ոչ ոք լիազորված չէ այդ հարցը կարգավորելու համար: Եթե մի երկիր մշակույթի, լեզվի հարցում պետական ծրագիր չունի, էլ ինչի՞ մասին կարող ենք խոսել: Ներկայիս իշխանությունն այս ոլորտում լուրջ անելիքներ պետք է ունենա: Նոր քաղաքականություն պետք է մշակեն, որ մեր լեզուն պահպանվի: 

Ամեն քայլափոխի գրված է՝ hotel, motel, petrol ու նման բաներ, ո՞վ պետք է վերահսկի: Իհարկե, այն մարմինը, որն ունի այդ լիազորությունները: Այդ լիազորությունները նախկինում ուներ Լեզվի պետական տեսչությունը, բայց այսօր այդ լիազորությունները չունի լեզվի կոմիտեն»:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal