Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արդարացումների ելույթ. Փաշինյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը

ANALYSIS

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության ծրագիրը և շուրջ մեկ ժամից ավելի տևած ելույթով փորձեց հիմնավորել այն: Իհարկե, ինքնին որևէ քաղաքական ինտրիգ, այդ թվում՝ թեժ հակադրություն Ազգային ժողովում այս քննարկման մասով բացառված էր ի սկզբանե՝ հաշվի առնելով մեծամասնության քանակն ու ներկայացվածությունը: Սակայն Փաշինյանի ելույթը հետաքրքիր է ոչ թե Ազգային ժողով–գործադիր հարաբերությունների ու կոնկրետ փաստաթղթի քննարկման, այլ առավել լայն քաղաքական կոնտեքստում: Իսկ այս իմաստով ելույթը քաղաքական էր իր ողջ հռետորաբանությամբ: Քաղաքական էր ոչ միայն այն պատճառով, որ կառավարության ծրագիրն է քաղաքական փաստաթուղթ, այլ որովհետև Փաշինյանը այն ներկայացնում էր հենց քաղաքական շեշտադրումներով:

Ամբողջական ելույթը ներկայացնել ու քննարկելն այս ձևաչափով, իհարկե, անհնար է տեխնիկապես, սակայն առանձին դրվագների ամեն դեպքում կանդրադառնանք: Սակայն մինչ այդ նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի ելույթում, ինչպես իր շատ հետընտրական տեքստերում, նկատվում է որոշակի անհամաձայնության դրսևորում «ժողովրդի» հետ: Ակնհայտ է, որ ժողովրդի և Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական տեսլականներում կա որոշակի աններդաշնակությունը, որը հարթելուն էլ միտված է Փաշինյանի ելույթը: Հետհեղափոխական իրավիճակում նյութական փոփոխություններ ակնկալող հասարակությանը Փաշինյանը հակադրում է տարատեսակ հիմնավորումներ, բացատրություններ, հաճախ նաև արդարացումներ: 

Սկսենք հենց արդարացումներից: Փաշինյանն, օրինակ, նշում է, որ պետական ապարատում կա խնդիր: Մի կողմից՝ կա կադրերի արտահոսք դեպի մասնավոր սեկտոր, մեկ այլ կողմից կա հին մտածողությամբ աշխատողների բավական մեծ քանակ, մյուս կողմից էլ կան պաշտոնյաներ, որոնք դեռևս ակտիվիստի վարքագիծ են դրսևորում: Սրանով Փաշինյանն արդարացնում կամ բացատրում է պետական ապարատի անարդյունավետությունը և լուծումը տեսնում օպտիմալացման ու աշխատավարձերի բարձրացման մեջ: Այս երկու հանգամանքներն, ընդ որում, ինչպես արդեն կարելի է գլխի ընկնել, ուղիղ կապի մեջ են միմյանց հետ: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ոչ միայն նախկին, այլև ներկա կադրերից, որոնց ինքն է նշանակել: Ընդ որում, ինքը կարող է նաև ազատել նրանց: Սակայն խնդիրը բացառապես կադրային չէ, այլ քաղաքական: Փաշինյանը իր քաղաքական միջավայրը կառուցել է հենց նման մարդկանցով: Կարող էր գնալ այլ ճանապարհով՝ ունենալով համաժողովրդական ահռելի ռեսուրս, բայց նախընտրել է թիմ ձևավորել հարթակում եղած ռեսուրսով: Երկրորդ՝ Փաշինյանն ինքը քանիցս իր վարքագծով հիշեցրել է ընդդիմադիր–ակտիվիստի՝ լինելով վարչապետ: Սրանով նա թելադրել է քաղաքական թրենդ, ըստ որի, պաշտոնն ու ընդդիմադիր հռետորաբանությունը համադրելի են: Մյուսները այդ ոճով սկսել են շարժվել Փաշինյանից հետո: Եվ վերջում: Քաղաքական, հեղափոխական պատասխանատվություն ստանձնած իշխանությունն անդադար բողոքում է ցածր վարձատրություններից, կարծես թե գործ ունենք ոչ թե Հայաստանը «չարիքի» ճիրաններից ազատել խոստացող ու թռիչքաձև զարգացնել երաշխավորող իշխանության, այլ բարձր աշխատավարձով աշխատանքի ընդունվելու փորձեր անող երիտասարդ մասնագետների խմբի հետ: 

Մոտավոր նույն երիտասարդական անհոգությունն է զգացվում, երբ խոսքը գնում է միջազգային ներդրումների մասին: Փաշինյանը դրանց գրավական համարում է Հայաստանի իմիջը, վկայակոչում է «Էկոնոմիստ» պարբերականը: Իմիջն, անշուշտ, էական դեր ունի, բայց ոչ հիմնական, այլապես Հայաստանը ողողված կլիներ ներդրումներով: Իրական ներդրողները, սակայն, մի կողմից գալիս են՝ հաշվի առնելով աշխատուժի գին– որակ հարաբերակցությունը, մեկ այլ կողմից՝ երկրի ենթակառուցվածքային հնարավորությունները: Քաղաքական իմիջն այս երկու գործոնների հետ կապ չունի: Բացի այդ էլ Հայաստանի տնտեսական դաշտը հարմարեցված չէ ներդրումների համար, ավելի շուտ հարմարեցված է միայն խոշոր ներդրողների համար, ովքեր պատրաստ են գալ ու աշխատել հենց Հայաստանում: Բաժնետոմսեր, ակցիաներ գնելու առումով, այսինքն՝ փոքր և միջին ներդրումների համար Հայաստանի տնտեսական դաշտը հարմարեցված չէ ու իմիջը այստեղ որևէ կապ չունի: Եվ վերջում, իհարկե, ՀՀԿ–ի մասին, առանց որի նոր իշխանությունները չեն կարողանում: Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ անմասն չմնաց նախորդ իշխանությանը հիշատակելուց: Մի դեպքում կրկին բողոքեց սեփական աշխատակազմից, որ իրեն հրամցվում են տեքստեր, որոնցով իր հետ կարծես Սերժ Սարգսյանն է խոսում: Մեկ այլ դեպքում էլ մեջբերելով օպերատիվ տվյալներ՝ հայտարարեց, որ հեղափոխության հաջորդ ամիսներին եղել են փորձեր պետական եկամուտները թերի հավաքագրելու, որպեսզի հասարակության աչքերում նոր իշխանությունը թույլ երևա: Փաստացի, սակայն, թե՛ ելույթ գրողներն են իրենց աշխատանքին, թե՛ պետական եկամուտների հավաքագրման պրոցեսը խոչընդոտելու փորձեր անողներն են ազատության մեջ:

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal