Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եսակենտրոն համակարգը պահպանվել է, ուղղակի «ես»–ն է փոխվել»

INTERVIEW

Քաղաքական բանավեճի մշակույթը շատ ցածր մակարդակի վրա է: Այնպիսի տպավորություն է, որ ապրիլ–մայիսյան իրադարձությունները, որոնք իշխանական թիմը հեղափոխություն է անվանում, չեն ազդել քաղաքական բանավեճի մշակույթի մակարդակի վրա: ԱԺ–ում կառավարության ծրագրի շուրջ քննարկումները թույլ են տալիս եզրակացնել, որ դրանք էապես չէն տարբերվում նախորդ տարիների քննարկումների մակարդակից: Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Այն տպավորությունն էր, որ ընդամենը իշխող քաղաքական ուժի անունը և մարդիկ են փոխվել, իսկ ընդդիմության քննադատության նկատմամբ նրանց վերաբերմունքն ամբողջովին նույնն է մնացել: Ավելին, նախկինում այդ առումով ՀՀԿ–ն գոնե փորձում էր ինչ–որ ձևականություն պահպանել: Այս քննարկումների ժամանակ իշխող ուժն անգամ այդ ձևականությունը չէր պահպանում, և այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ իրենց համար այս պահին թշնամի են ընտրել ԼՀԿ–ին: Պահվածքը, շատ դեպքերում, ուղղակի հարիր չէր Հայաստանում ստեղծված այն իրավիճակին, որի մասին նշում է նույն իշխող թիմը»,–ասաց նա՝ շեշտելով, որ այս մակարդակն իր խորքային պատճառն ունի:

«Հայաստանում կառավարման փիլիսոփայությունը չփոխվեց: Վերջին 10 տարվա ընթացքում ստեղծված քաղաքական կառավարման համակարգի փիլիսոփայությունը եսակենտրոն իշխանական համակարգն էր: 

Թե՛ կառավարության ծրագրի շուրջ քննարկումներից, թե՛ կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրենքի նախագծից տեսնում ենք, որ այսօր ևս այդ փիլիսոփայությունը չի փոխվել: Եսակենտրոն համակարգը պահպանվել է, ուղղակի «ես»–ն է փոխվել, առաջ ուրիշ էր, հիմա՝ ուրիշ «ես» է: Իսկ երբ եսակենտրոն է լինում, միշտ «ես»–ին ենթակա գործիչները «ես»–ին դուր գալու համար սկսում են արմատական քննադատության ենթարկել «ես»–ի թշնամիներին կամ այն մարդկանց, որոնց «ես»–ին թշնամի են համարում»,–ասաց նա՝ շեշտելով, որ նախկինում ՀՀԿ–ականները, այժմ էլ «Իմ քայլի» ներկայացուցիչներն են այդպիսի վարք դրսևորում:

«ՀՀԿ–ի ժամանակ բազմաթիվ պատգամավորներ պարտական էին ոչ թե իրենց գործունեությանը, այլ իրենց ղեկավարին: Այս պահին նույնպես այդպես է, որովհետև «Իմ քայլը» խմբակցության առնվազն մեծամասնությունը ԱԺ–ում հայտնվելու համար պարտական է դաշինքի ղեկավարին: Սա էր պատճառը, որ ԱԺ–ում ղեկավարին դուր գալու, ղեկավարին քծնելու մի ամբողջ տեսարանի ականատես եղանք: Սա ոչ թե ինստիտուցիոնալ կառավարման համակարգերի, այլ «ես»–ի իշխանության շարունակությունն է»,–ընդգծեց Ա. Բադալյանը:

Նրա խոսքով, իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ Հայաստանում իշխանության եսակենտրոն համակարգը կփոխարինվի ինստիտուցիոնալ կառավարման համակարգերով. «Երբ Հայաստանում իշխեն ոչ թե «ես»–երը, այլ՝ ինստիտուտները, պատգամավորները քծնելու առիթ չեն ունենա: Ի տարբերություն անձի, ինստիտուտներին չես կարող քծնել: Բնականաբար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն իրենց այդ վերաբերմունքը պետք է հայտնեին կառավարության ծրագրի շուրջ դիսկուրսի ժամանակ, ինչը և արեցին: Շատ դեպքերում ոչնչացնող քննադատություն հնչեցրեցին ԼՀԿ–ի հասցեին՝ հիմքում ունենալով վարչապետին դուր գալու, ինչպես նաև պետական կառավարման համակարգում, ԱԺ–ում մնալու իրենց նպատակը: Ի դեպ, նախկինում ևս կային բազմաթիվ մարդիկ, որոնք ուզում էին դուր գալ ղեկավարին և մշտապես քծնում էին նրան, բայց երբ պահը եկավ, առաջինը հենց քծնողները հեռացան այդ կառույցից: Այն պահից, երբ «ես»–ի վարկանիշը կնվազի, իսկ այս պահին այն արդեն իսկ անկում է ապրում, որոշ ժամանակ հետո նույն քծնողներն առաջինը կսկսեն նոր «ես» փնտրել»:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer