Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բուռն ծափահարություններ, օվացիա. անձնակենտրոնություն, ամեն դեպքում, կա

ANALYSIS

Կոմունիստական կուսակցության համապետական և տեղական համագումարներին կոմկուսի ղեկավարների ելույթների սղագրություններում անընդհատ ներկա էր «բուռն երկարատև ծափահարություններ, որոնք վերածվում են օվացիայի» ձևակերպումը: Մի բան է, իհարկե, որ բուն ելույթի ժամանակ են հնչել պարբերական ու կարգապահ ծափահարություններ, մի բան է դրանց արձանագրումը ` սղագրման տեքստով: Նոր իշխանության քաղաքական առաջին դեմքերի ելույթները սղագրողները, հուսանք, առաջիկայում չեն ստանա հրահանգ օգտագործել այս ձևակերպումը: Այդպիսի մտավախություն կա` հաշվի առնելով վերջին երեք օրերին Նիկոլ Փաշինյանի և այլոց ելույթների ընթացքում հնչող ծափահարությունները: 

Նիկոլ Փաշինյանն ասում է` որտե՞ղ եք տեսնում անձնակենտրոնություն, անձի պաշտամունք: Այստեղ, պարոն Փաշինյան: Երբ հումորի անվան տակ մատուցվող ոչ այնքան հումորային ձևակերպումները ընդհատվում են ձեր կուսակիցների ծափահարություններով: Երբ ձեր բարձր վարկանիշի շնորհիվ Ազգային ժողովում հայտնված պատգամավորները անընդհատ հղում են կատարում ձեզ ` վարչապետն ասաց, վարչապետը ճիշտ է, վարչապետին սխալ եք հասկացել, վարչապետի խոսքերը մի խեղաթյուրեք: Եթե անձապաշտություն չէ, ապա ի՞նչ է պատգամավորներից մեկի այն ձևակերպումը, թե ծրագրի փոխարեն գրեիք` լավ է լինելու, ես կողմ կքվեարկեի: Կողմ կքվեարկեր հանուն ինչի՞, որովհետև հավատում ու վստահում է անձին, անձին գերադասում է քաղաքական փաստաթղթից: 

Անձնակենտրոնությունը պարտադիր չի ծնվում հրահանգով կամ որոշմամբ: Անձնակենտրոնությունը ծնվում է այն ժամանակ, երբ մեկ մարդու վարկանիշի հաշվին ձևավորվում է մի ողջ քաղաքական էլիտա, որի ողջ արժանիքը պարզապես այդ մեկ մարդուն հնարավորինս մոտ և հնարավորինս ճիշտ տեղում ու ժամանակին կանգնած լինելն է եղել: Չեն կարող այդ մարդիկ չլինել անձնակենտրոն, չեն կարող չփառաբանել ձեզ, չծափահարել, ձեր անձն է նրանց քաղաքական երկարակեցության երաշխիքը: Քանի կաք դուք, կան նրանք, կան նրանց մանդատները, բարձր աշխատավարձերը, հարցազրույցները, գործուղումները, ծառայողական մեքենաները: Ուզեք, թե չուզեք, եթե տանը, նեղ շրջապատում նույնիսկ լինեք աշխարհի ամենադեմոկրատ մարդը, իրերի դրվածքը ձեր շուրջն այնպիսին է, որ անձնակենտրոն համակարգ չլինել չի կարող: 

Ամեն դեպքում մեկ բանում դուք ճիշտ եք: Անձնակենտրոն համակարգ Հայաստանում չկա, կա միայն ձեր քաղաքական թիմի ներսում: Հասարակությունն անձնակենտրոն չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Այո, հասարակությանը չի հետաքրքրում կառավարության ու խորհրդարանական խմբակցության կազմը, նրանք իշխանությունը տեսնում են ձեր դեմքով, աջակցում են ձեզ, քննադատելու և պատասխան հայցելու են նույնպես ձեզանից: Հայաստանյան հասարակությունը պարզապես օբյեկտիվ պատճառներով չունի քաղաքական–կուսակցական մշակույթի ավանդույթներ, դրա համար էլ վստահում է կոնկրետ անձերի ստանձնած քաղաքական պատասխանատվությանը: Այդ անձը Դուք եք: Կիրացնեք ստանձնած պատասխանատվությունը, կհաջողեք, չեք իրացնի, չեք հաջողի: Բայց հասարակությունն, ի տարբերություն ձեր քաղաքական շրջապատի, ձեզանից կախված չէ: Մանավանդ, որ դուք էլ այդ նույն հասարակության վրա եք գցում իր խնդիրների լուծման պատասխանատվության բեռը: Այնպես որ, առավել ևս կախվածություն չկա: Կա պայմանավորվածություն ձեր անձի հետ, քաղաքական պայմանավորվածություն, որը չարժե շփոթել անձնապաշտության, անսահման ու հավերժ սիրո հետ: Բարձր վարկանիշն այդ քաղաքական պայմանավորվածության հանդեպ դրսևորվող վստահության ցուցանիշ է, փոփոխման ենթակա ցուցանիշ: 

Ներկայիս թիմով ձեզ արդեն հաջողվել է ձևավորել անձնակենտրոն իշխանություն, նույնիսկ եթե դուք դա չեք ցանկացել, սակայն անձնակենտրոն պետություն ձևավորել չի ստացվի, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, այն հասարակությունը չէ, այն պետությունն ու ռեսուրսները չեն: Մեկ անձի շուրջ կառուցված քաղաքական վերնախավն ի վիճակի չէ տնտեսական հեղափոխություն առաջնորդել, մաքսիմում այն կարող է երաշխավորել ևս մի քանի տարվա քաղաքական վերարտադրություն, որի ենթադրյալ ավարտը բոլորիս ծանոթ է ոչ հեռավոր անցյալից:

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal