Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նախկինների ու նորերի բախումը

POLITICS

Պարզվում է՝ պետական կազմակերպությունների նախկին ղեկավարներին պաշտոնից հեռացնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ինչպես երևում է, նախկիններն իրենց տեղերում մնալու համար որոշել են համառ պայքար մղել: Գուցե՝ օբյեկտիվորեն, գուցե՝ ոչ, դա չէ էականը: Կան նաև դեպքեր, որ, օրինակ, քաղաքապետի կողմից ստորագրված ազատման մասին որոշումը փորձում են անտեսել, իրենք իրենց դեռ աշխատանքի մեջ համարել և նույնիսկ թույլ չտալ, որ նոր նշանակված անձը մտնի տվյալ հիմնարկություն, էլ չենք ասում պարտականությունները ստանձնելու մասին:

Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց: Այս լուրը, սակայն, պարզվում է, մեղմ ասած, ծափահարություններով չի ընդունվել ո՛չ նախկին տնօրենի, ո՛չ ընկերության աշխատակիցների և ո՛չ էլ ավտոբուսների վարորդների կողմից: 

Եվ այդ է պատճառը, որ մայրաքաղաքի ավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերությունների վարորդները մի օր բողոքի ակցիա են կազմակերպում Երևանի քաղաքապետարանի մոտ, մյուս օրը որոշում են այս կամ այն երթուղին չսպասարկել, որպեսզի մի կողմից հասարակության զայրույթը շարժեն, մյուս կողմից էլ ցույց տան, թե համաձայն չեն ընկերության տնօրենի փոփոխման մասին քաղաքապետի որոշման հետ: 

Թեմայի շուրջ ծավալվող կրքերն, ամենայն հավանականությամբ, դեռ երկար ժամանակ կշարունակեն թեժ մնալ, անկախ կոնկսենսուսային լուծումներից: Գոնե երեկվա դրությամբ տնօրեն Էլբակ Թարփոշյանը ջանքեր էր գործադրում համոզել քաղաքապետին, որ ընդունված որոշումը չեղյալ հայտարարվի:

Ինչպես «Փաստին» տեղեկացրեց ընկերության աշխատակիցներից մեկը, Թարփոշյանն այս պահին (երեկ ցերեկը) բանակցություններ է վարում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ընկերության ղեկավարի պաշտոնից չհեռանալու համար: Նա տեղեկացրեց նաև, որ ողջ կոլեկտիվը նույնպես ցանկանում է, որ նախկին տնօրենը շարունակի ղեկավարել ընկերությունը, քանի որ հենց նա է յոթ տարի առաջ այն ուշքի բերել ու նորմալ գործող կառույց դարձրել:

Զավեշտալին այն էր, որ երբ զանգահարեցինք ընկերություն և ցանկություն հայտնեցինք ընկերության նորանշանակ տնօրենի ժ/պ Ռուբեն Սարգսյանի հետ զրուցել, մեր զրուցակիցը բավականին ջղային տոնով հարցրեց, թե ո՞վ է ասել, որ Ռ. Սարգսյանն է իրենց տնօրենը: 

– Քաղաքապետ Հայկ Մարությանն է օրերս հայտարարել,– հետևեց պատասխանը:

– Բայց դուք տեղյակ չե՞ք, թե դրանից հետո քաղաքում ինչեր են տեղի ունեցել:

– Տեղյակ եմ,– ասացի,– դրա համար էլ զանգահարել եմ, որ տեսնեմ, թե այս պահին ի՞նչ տրամադրություններ կան, կրքերը հանդարտվե՞լ են, թե՞ ոչ:

– Մեր տնօրենը Թարփոշյանն է, մենք ուրիշ տնօրեն չունենք, ոչ էլ ցանկություն ունենք ուրիշ տնօրենի հետ աշխատել: Ինչ վերաբերում է այդ որոշման չեղարկմանը, ապա այս պահին բանակցություններ են ընթանում: Հույս ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Ռ. Սարգսյանի հետ, բայց, ցավոք, չստացվեց: Սակայն, ելնելով դեպքերի յուրօրինակ զարգացումների հավանականությունից, անկախ քաղաքապետի նոր որոշումներից, ընկերության շուրջ ընթացող իրադարձությունները կշարունակեն մեր ուշադրության կենտրոնում մնալ, քանզի, կրկնենք, նույնիսկ Թարփոշյանի վերականգնման դեպքում լուծումը ժամանակավոր է լինելու և խմորը դեռ շատ ջուր է քաշելու:

Ի դեպ, քաղաքապետ Մարությանի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը օրերս տեղեկացրել է, որ ընկերությունը մեծ տնտեսություն է, շուրջ 180 միավոր ավտոբուսով 19 երթուղի է սպասարկում, քաղաքի ամենախոշոր ուղևորափոխադրում իրականացնող օպերատորն է: Այս նկատառումներից ելնելով՝ ղեկավարման փոխանցումն անցավ ու արդյունավետ կազմակերպելու համար սկզբնական փուլի համար որոշվել էր, որ Է. Թարփոշյանը և Ռ. Սարգսյանը կշարունակեն համատեղ ղեկավարել ձեռնարկությունը: Իսկ թե ինչ եղավ հետո, ինչպես ասում են, ֆեյսբուքյան օգտատերերը, շատ հուզիչ էր...

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal