Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ե՞րբ մարդկությունը կհասնի աստղերին. «խանգարողն» էլի Էյնշտեյնն է

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Հաշվի առնելով գիտության ներկա զարգացումը՝ կարելի է ասել, որ հեռու չէ այն օրը, երբ մարդկությունը թռիչք կիրականացնի դեպի այլ աստղեր։ 

Իրականում այդպես չէ։

Հնարավոր է, որ ապագայում հնարավոր լինի շրջանցել ներկայումս հայտնի ֆիզիկայի օրենքները, բայց ներկայիս օրենքների պայմաններում հասնել անգամ մոտակա աստղերին գործնականում անհնար է։ Բանն այն է, որ անգամ մեր Արեգակնային համակարգին ամենամոտ աստղը՝ Պրոքսիմա Ցենտավրան, մեզանից հեռու է ամբողջ 4,22 լուսատարով, այսինքն՝ անգամ լույսը իր 300 000 կիլոմետր վայրկյան արագությամբ հասնում է այս աստղին 4 տարի անց։ Ինչ վերաբերում է մնացած աստղերին, այդ հեռավորություններն ահռելի են։ Ներկայումս մարդու կյանքում միջաստղային ճանապարհորդություն իրականացնելու համար անհրաժեշտ արագությունները բազմակի գերազանցում են այն արագությունը, ինչը կարող են ապահովել ժամանակակից տիեզերանավերը: Սարքեր, որոնց ուղղակի նպատակը կլինի մոտակա աստղերին հասնելը, մինչև 21–րդ դարի սկիզբ չեն ստեղծվել: 20–րդ դարի երկրորդ կեսին միջուկային հրթիռների հիման վրա ստեղծվել են Orion և  Dedal փորձնական միջաստղային տիեզերանավերի զարգացման ծրագրեր: Նրանց շարունակությունը հանդիսանում են Longshot և Icarus միջուկային աստղագնացների ժամանակակից նախագծերը: 2011 թվականին DARPA– ն NASA– ի հետ համատեղ հայտարարել է «100 տարի անց դեպի աստղերը» գաղափարական նախագծի մեկնարկի մասին, որի նպատակն է իրականացնել թռիչք այլ աստղային համակարգեր: Ըստ DARPA նախագծի համակարգող Պոլ Էրիմենկոյի, այս նախագծի նպատակն է ոչ թե տիեզերանավերի կառուցումը, այլ գիտնականների մի քանի սերունդներին խրախուսելը` տարբեր թեմաներով հետազոտություններ կատարելու և առաջընթաց տեխնոլոգիաներ ստեղծելու համար: Ames հետազոտական կենտրոնի տնօրեն Սիմոն Բրոդենի խոսքերով, 15–20 տարվա ընթացքում կարող է մշակվել հեռավոր տիեզերք թռիչքների իրականացման շարժիչային նախագծեր: 2016 թվականին մեկնարկել է «Breakthrough Starshot» մասնավոր նախագիծը, որը նախատեսում է ստեղծել ծայրահեղ փոքրիկ ավտոմատ միջաստղային տիեզերանավ, որը, օգտագործելով լուսային առագաստը և բարձր ուժային լազերային արագացումը, հնարավորություն կտա մոտ 20 տարի անց հասնել 4.37 լուսատարի հեռավորությամբ գտնվող Ալֆա Ցենտավրա արեգակնային համակարգին։ Նշենք, որ ըստ նախագծի, նախատեսվում է, որ տիեզերանավը զարգացնելու է լույսի արագության մինչև 20% –ի չափով արագություն։ Արժե նշել, որ միջաստղային ճանապարհորդություններ իրականացնելու համար առաջարկվում են երկու ուղղություններ։ Առաջինը մի քանի հազար տարի տևողությամբ դանդաղ թռիչքն է առանց հատուկ շարժիչների (այս դեպքում ստեղծվում են «սերունդների տիեզերանավեր», մարդիկ սերունդներով ապրում են տիեզերանավում՝ ապահովելով հաջորդականությունը), և երկրորդը հատուկ շարժիչներով կամ առագաստներով արագ թռիչքն է, որի տևողությունը կարճ է մարդկային կյանքից։ Դժվար է ասել՝ որն է ճիշտը։

Ինչպես արդեն ասացինք, անհնար է ներկա գիտության իմացության պայմաններում իրականացնել միջաստղային ճամփորդություններ, քանի որ ամեն ինչին «խանգարում» է Ալբերտ Էյնշտեյնը։ Իհարկե, բազմաթիվ ֆիլմերում և ֆանտաստիկ վեպերում կարելի է տեսնել կամ կարդալ գերլուսային արագությունների մասին, բայց դա միայն ֆանտաստիկա է։ Ըստ Էյնշտեյնի, չկա լույսի արագությունից ավելի արագություն, և անհնար է գերազանցել այդ արագությունը։ Իհարկե, ներկայումս կան մի շարք տեսություններ, որոնք հակառակ են համաշխարհային «արագաչափին»։ Ըստ այդ տեսությունների, հարաբերականության տեսությունը հնարավորություն է տալիս օբյեկտի տեղափոխությունը տարածությունում լույսի արագությունից ավելի մեծ արագությամբ, եթե առկա է շեղված տարածա–ժամանակային իրականություն։ Նաև, ըստ գիտնական Կոնստանտին Ֆեոկտիստովի, չի կարելի բացառել մարդու աբստրակտ տելեպորտացիան, օրինակ, էլետրամագնիսական ալիքների տեսքով։ Սա կարող է լուծել միջաստղային ճանապարհորդությունների հարցը, քանի որ տելեպորտացիան իրականացվում է վայրկյանական։

Կամո Խաչիկյան 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer