ԱՄՆ-ի նավատորմը համալրվել է անտեսանելի նավով
LIFEՍան Ֆրանցիսկոյում տեղի է ունեցել ափամերձ գոտու LCS-16 Tusla նավը ամերիկյան ռազմածովային նավատորմի կազմում ընդգրկելու արարողությունը, որը հեռարձակվում էր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Youtube-ալիքով, հաղորդում է ՌԳ-ն:
Tusla-ն ափամերձ գոտու ութերորդ նավն է, որն անվանվել է Օկլահոմայում մեծությամբ երկրորդ քաղաք Տասլայի պատվին: Նավի հիմքը դրվել է 2016 թվականի հունվարին Մոբիլի (Ալաբամա) նավաշինարանում: 2017 թվականի մարտի 16-ին մեկնարկել էին Tusla-ի փորձարկումները մեկ տարի կտրվածքով:
LCS տեսակի նավերը նախատեսված են ափամերձ շրջաններում նավարկության անվտանգությունն ապահովելու, ականային հետախուզության եւ հատուկ գործողություններում մասնակցելու համար: LCS-ի կառուցվածքը թույլ է տալիս զարգացնել մինչեւ 45 հանգույց ժամում (3 բալ ալիքների դեպքում), եւ այստեղ կիրառված են սթելս-տեխնոլոգիաներ:
Tusla-ի բազային սպառազինումը երկու MH-60R Seahawk ուղղաթիռներն են, 57 եւ 55 մմ տրամաչափի հինգ ատրճանակները, Evolved SeaRAM զենիթահրթիռային համալիրը: LCS-ի մոդուլային կառուցվածքը թույլ է տալիս տեղադրել լրացուցիչ զինամթերք եւ սարքավորումներ՝ կախված առաքելության առջեւ դրված խնդիրներից: