Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Խոշոր ներկրողի անուն չեն տալիս, կպել են Վարդուշ տատիկի «սեմուշկից»»

INTERVIEW

ԱԺ–ում կառավարության ներկայացրած ծրագրի շրջանակներում բյուջեի եկամուտների մասին վարչապետն ասաց, որ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար նույնիսկ հեռավոր գյուղերում գտնվող տնտեսվարողները պետք է ՀԴՄ կտրոն տրամադրեն, իսկ օրինապաշտ քաղաքացիները պետք է տնտեսվարողներից այն պահանջեն, որպեսզի հնարավոր լինի կենսաթոշակ բարձրացնել ու պետության ուսերին ծանրացած այլ հարցերը կարգավորել:

Ակամայից հիշեցինք երբեմնի «շահող կտրոն» վիճակահանության փորձը, երբ քաղաքացիներին կոչ էին անում ՀԴՄ կտրոնները հավաքել, ՊԵԿ ներկայացնել ու դրա դիմաց որոշակի գումար ստանալ: Բայց, կարծես, այդ նորամուծությունն էլ այն ժամանակ 100 %– անոց արդյունքի չհանգեցրեց: Մարդիկ մի քանի ամիս գայթակղվեցին դրանով, հետո շատ շուտ մոռացության տվեցին: Եվ չնայած, գուցե շատ այլ երկրներում նման փորձերը հաջողությամբ են պսակվել և օգնել են, որ երկիրը դուրս գա տնտեսական ծանր վիճակից, սակայն մեզ մոտ դա նույնպես չստացվեց: Այս պահին այդ ձախողումների ինչուների և պատճառահետևանքային կապերի մասին խոսելու փոխարեն, որոշեցինք «քեշ բեք»–ի գաղափարի մասին զրուցել մեր տնտեսվարողների հետ, քանի որ միայն իրենք կարող են իմանալ, թե ի՞նչ է թաքնված այդտեղ, ինչո՞ւ են խուսափում ՀԴՄ–ով աշխատել և ինչո՞ւ են 1,5 % հարկ վճարելու փոխարեն շարունակում ռիսկեր պարունակող ճանապարհներով առաջ շարժվել:

Տնտեսվարող Սամվել Առաքելյանը, ով արդեն 22 տարի է՝ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ ամենամեծ խնդիրն այն է, որ նման հարցերին իշխանությունները սովորույթի ուժով, թե մեկ այլ պատճառով, հակառակ կողմից են միշտ մոտենում: Մինչդեռ եթե պատկան մարմինները այդ հարցի լուծումը սկսեն ամենակարևոր հարցերը լուծելուց, ապա ՀԴՄ–ով աշխատելու հարցն ինքնաբերաբար կլուծվի:

«Ես արդեն 22 տարի է՝ իմ ժողովրդի կողքին եմ ու լավ գիտեմ, թե ե՞րբ են մարդիկ թոշակ, նպաստ կամ Ամերիկայից մորաքրոջ ուղարկած գումարները ստանում: 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա առևտուրը միջինը 1000–ից 3000 դրամ է կազմում: Դա տարվա կտրվածքով կազմում է մոտ 1 մլն դրամ գումար: Ու եթե դրա դիմաց օրինակ 1 %–ի չափով գումարի վերադարձ լինի, ապա չեմ կարող ասել՝ այդ 10 հազար դրամ ստանալու համար մարդիկ կցանկանան ամբողջ տարին կտրոն պահանջելով զբաղվել: Փորձը ցույց տվեց, որ այն ժամանակ մարդիկ կտրոնը թողնում, հեռանում էին: Դրանք մնում էին խանութում, հետո խանութի աշխատողներն էին դրանք տանում, հանձնում: Ո՛չ կտրոնների շահում կազմակերպելը, ո՛չ գնած ապրանքի դիմաց որոշակի գումարի հետվերադարձը, ո՛չ էլ ID քարտերով առևտուր իրականացնելը ցանկալի արդյունքի չեն հանգեցնի, քանի դեռ չի լուծվել փոքր խանութներում վաճառվող ապրանքերը փաստաթղթով ստանալու հարցը»,– ասաց Ս. Առաքելյանը:

«Քեշ բեգք»–ով աշխատող մեծ սուպերմարկետների գումարի վերադարձի չափի դիտարկումը նույնպես Ս. Առաքել յանին հիմք է տալիս եզրակացնել, որ կուտակվող գումարի չափն այնքան քիչ է, որ շատերը սկսել են այն անտեսել: Ուստի, բնական է, որ տարվա ընթացքում առևտրից գոյացած գումարի որոշ տոկոսի հետվերադարձը նույնպես այնքան էլ իրատեսական չի թվում:

«Եթե ցանկանում են, որ փոքր խանութները ՀԴՄ կտրոն տպեն, ապա պետք է ամեն ինչ անեն, որ առանց փաստաթղթի որևէ ապրանք խանութ չմտնի: Իշխանությունները իրենց «ուժը» մատակարարող կազմակերպությունների վրա կենտրոնացնելու, նրանց կողմից փաստաթուղթ տալը պարտադրելու փոխարեն, փոքր արտադրողներին են «պլետի տակ» դնում ու ստուգում, որ նրանց արտադրանքը հանկարծ առանց փաստաթղթի չլինի: Բայց խանութում վաճառվող ապրանքի 70–80 %–ը դրսից է ներկրվում, վերևներում էլ գիտեն, թե ովքեր են ներկրողները: Ես նորից եմ կրկնում, եթե վաճառվող ապրանքը թղթով մտնի խանութ, այդ դեպքում գնորդը եթե անգամ խնդրի, որ իրեն ՀԴՄ չտան, միևնույն է, վաճառողը տպելու է, քանի որ եթե ապրանքը մտել է խանութ, ուրեմն այն տվյալ խանութի հաշվեկշռում է ներառվել: Եվ այդ դեպքում, եթե վաճառեն ու վաճառք ցույց չտան, հարկայինում օն–լայն կերևա, թե խանութն ինչքա՞ն ապրանք է ստացել, ինչքա՞նն է վաճառել ու ինչքա՞ն պետք է հարկ վճարի»,– ասաց Ս. Առաքելյանը:

Նշենք նաև, որ փաստաթղթավորված ապրանքաշրջանառության դեպքում հարկը կազմում է 1,5 %, իսկ փաստաթղթերով չհիմնավորելու դեպքում հարկի գումարը դառնում է 5 %: Ավելի դաժան թվեր էլ կան: Օրինակ, շուկայից ձեռք բերված ապրանքի դեպքում այն կազմում է 20 %: Եվ այս պայմաններում փոքր խանութները, որոնք ապրանքի ինքնարժեքին առավելագույնը 10 % են գումարում ու վաճառում, բնական է, որ եթե դրա 5 կամ 20 %–ը հարկ վճարեն, չեն կարողանա հոսանքի, աշխատողի աշխատավարձի և այլ վճարումներ իրականացնել: Այդ դեպքում ո՞ր տնտեսվարողը յուրաքանչյուր 100 հազար դրամ շրջանառության դեպքում չի ցանկանա 1500 դրամ հարկ վճարել, ճակատը պարզ ապրել ու թուք ու մուր էլ չստանալ, հարցնում է տնտեսվարողը:

«Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունները սխալ ուղղությամբ են շարժվում: Վարչապետից սկսած մինչև Վարսիկ տատիկ գիտեն, չէ՞, թե ովքեր են ապրանք ներկրողները: Եվ եթե ապրանքը սահմանից սկսած ճիշտ ձևով երկիր մտնի և «տանձի» փոխարեն «նասկի» չներկրեն, ապրանքն էլ փաստաթղթավորված տրամադրեն փոքր խանութներին, ամեն ինչ էլ իր տեղը կընկնի: Իսկ հիմա երևում է, որ գործից անտեղյակ հայտարարություններ են անում: Դրա համար էլ միայն ՀԴՄ–ի մասին են խոսում: Ոչ մի խոշոր ներկրողի անուն չեն տալիս, կպել են Վարդուշ տատիկի «սեմուշկից»: Մի հատ դեռ խոշորին թող բերեն հարկման դաշտ, դրանից հետո Վարդուշ տատիկն իրա կամքով էդ ՀԴՄ կտրոնը կտպի»,–ասաց Ս. Առաքելյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal