Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ է նշանակում SOS փրկության ազդանշանը. պարզվում է՝ ոչինչ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

SOS ազդանշանը թարգմանաբար վերծանվում է «փրկեք մեր հոգիները» (անգլերեն՝ Save Our Souls)։ 

Իրականում այդպես չէ։

Հենց սկզբից ասենք, որ տագնապի SOS ազդանշանը (Մորզեի այբուբենով՝ «երեք կետ–երեք գիծ–երեք կետ») ոչ մի բան էլ չի նշանակում և չի վերծանվում։ Իրականում «փրկեք մեր հոգիներն» ուղղակի ամենատարածված վերծանումն է, բացի այդ, ոմանք ասում են, որ SOS նշանակում  է «փրկեք մեր նավը» (անգլերեն Save Our Ship), տարածված է նաև «լողալ կամ խեղդվելը» (անգլերեն Swim Or Sink), ամենայուրահատուկ վերծանումն է՝ «դադարեցրեք այլ ազդանշանները» (անգլերեն Stop Other Signals)։ Այն, որ այս տագնապի ազդանշանը՝ երեք կետ (S), երեք գիծ(O) և երեք կետ (S), Մորզեի այբուբենով է, նշանակում է, որ այն հայտնվել է անլար հեռագրի ժամանակաշրջանում, քանզի հենց այն ժամանակներում են սկսել օգտագործել Մորզեի այբուբենը։ Իրականում ով ծանոթ է Մորզեի այբուբենին, կարող է փաստել, որ հավաքել այս երեք տառերի կոմբինացիան շատ հեշտ է և հիշվող։ Հավանաբար հենց այդ պատճառով են տագնապի այս ազդանշանը սիրել նավերի ռադիստները։ Այնուամենայնիվ, նշենք, որ SOS տագնապի ազդանշանը զանգվածային և հասկանալի է դարձել բոլորի համար ոչ միանգամից։ Որոշակի տագնապի համընդհանուր ազդանշան մտցնել փորձել են դեռևս 1903 թվականին ։ Այն ժամանակ Բեռլինում ընթացող Ռադիոհեռագրորդների միջազգային առաջին գիտաժողովի ժամանակ համաձայնագիր ստորագրվեց, համաձայն որի, որոշվում էր, որ անկապ հեռագրի կայանները պետք է հնարավորության սահմաններում առաջնահերթություն տան ծովում լողացող նավերից ստացվող տագնապի ազդանշաններին ։ Որպես տագնապի համընդհանուր ազդանշան այն ժամանակ որոշվեց CQD (գիծ, կետ, գիծ, կետ, երկու գիծ, կետ, երկու գիծ, երկու կետ) ազդանշանը։ Պետք է նշել, որ այս տառերի կապակցությունը պատահական չէր։ բանն այն է, որ CQ–ն բոլոր հեռագրային կայանների ընդհանուր կանչի նշանն է, որին ավելացված է D–ն՝ «վտանգը» (անգլերեն danger): Այս իմաստով ազդանշանը վերծանվում է որպես «բոլոր հեռագրային կայաններին հայտնում եմ տագնապի մասին»։ Սակայն դժվար չէ նկատել, որ այս ազդանշանը արագ հավաքել դժվար է անգամ արհեստավարժ ռադիստի համար, մանավանդ պետք է հաշվի առնել, որ այդ ազդանշանը ուղարկողը պետք է գտնվի խորտակվող նավի վրա։ Արդյունքում այս ազդանշանը զանգվածային չդարձավ։ Այն օգտագործում էին միայն այն նավերը , որոնք օգտագործում էին Markoni ընկերություն հեռագրային սարքեր, իսկ այն նավերը, որոնք ունեին այլ սարքեր, չէին հասկանում այդ ազդանշանը։ Արդյունքում 1906 թվականին Բեռլինում Ռադիոհեռագրորդների միջազգային երկրորդ գիտաժողովի ընթացքում այդ հարցը դարձավ քննարկման առարկա։ Այս գիտաժողովին մասնակցում էր 29 երկրի ներկայացուցիչ։ Սկզբից Markoni ընկերության ներկայացուցիչները կրկին առաջարկեցին CQD ազդանշանը, բայց ԱՄՆ–ի ներկայացուցիչները առարկեցին դրան, քանի որ, ըստ նրանց տվյալների, այդ ազդանշանը հաճախ շփոթում են ընդհանուր CQ ազդանշանի հետ։ Բացի այդ, պարզվեց, որ նույն ազդանշանը օգտագործում են նաև ցամաքային ծառայությունները երկաթուղու վթարների և դժբախտ պատահարների դեպքում, որն էլ կարող էր խառնաշփոթ առաջացնել։ Հետո գերմանացի մասնագետները առաջարկեցին SOE ազդանշանը (երեք կետ, երեք գիծ, կետ), սակայն սա ևս շատերին դուր չեկավ, քանի որ համարվեց, որ մեկ կետով նշվող E–ն վերջում կարող է կորչել և չնույնականացվել հեռու տարածությունների և եթերի ծանրաբեռնվածության դեպքում։ Մերժվեց նաև անգլիացիների առաջարկը՝ դրոշակներով ազդանշանային համակարգում օգտագործվող NC–ն («աղետի եմ ենթարկվել, պետք է օգնություն») , քանի որ այն ևս դժվար էր հավաքել Մորզեի այբուբենով։ Արդյունքում գերմանացի ռադիստները գտան, որ ամենահարմարը այն է, որ SOE ազդանշանում մի տառ փոխվի։ Եվ այդպես ծնվեց SOS ազդանշանը։ Այն բոլորին դուր եկավ, քանի որ այն հեշտ է հավաքել, բացի դա, այն հեշտ է նաև ընդունել և նույնականացնել անգամ ծանրաբեռնված եթերի պայմաններում։

Ի դեպ, սխալ մոլորություն է նաև այն, որ SOS ազդանշանը առաջինը հնչել է խորտակվող հանրահայտ «Տիտանիկ» զբոսանավից։ «Տիտանիկը» խորտակվել է 1912 թվականին, իսկ SOS տագնապի ազդանշանը առաջին անգամ հնչեցվել է 1909 թվականի օգոստոսի 9–ին , երբ Նյու Յորքից Ջեկսոնվիլ լողացող ամերիկյան «Արապաոե» շոգենավը կորցրել էր ընթացքը և լողում էր ծովի հոսանքով։ SOS տագնապի ազդանշանը ընդունել է Հյուսիսային Կարոլինայի Խատտերաս կղզում գտնվող անլար հեռագրի Միավորված ընկերության կայանի կողմից և ուղարկել նավատիրոջ ընկերության գրասենյակ։ «Տիտանիկի» ուղարկած SOS տագնապի ազդանշանը եղել է թվով 8–րդը ազդանշան ուղարկած նավերի շարքում։

 

Կամո Խաչիկյան

Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker