Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մյունխենի խորհրդաժողովը ցույց տվեց պառակտման խորությունն ԱՄՆ–ի ու նրա դաշնակիցների միջեւ

INTERNATIONAL NEWS

Փետրվարի 16-ին Մյունխենում մեկնարկեց Անվտանգության հարցերով ամենամյա համաժողովը: Համաժողովում հետաքրքրական բան տեղի ունեցով. փաստացի ԵՄ-ն ու ԱՄՆ-ը հաստատեցին իրենց կայուն տարաձայնությունները Իրանի ու Սիրիայի խնդիրներով, նաև` առևտրի ու էներգետիկայի: Նա բացման օրը  ելույթ ունեցան ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հատկանշականն այն էր, որ Մյունխենի կոնֆերանսում առաջին անգամ կայացավ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի միջկառավարական հանդիպումը: Երկու երկրների ղեկավարության շփումները սառեցված են 2018-ի մարտից Սկրիպալների թունավորման պատճառով: Բրիտանիայի պետքարտուղար Ալան Դանկանը բանակցեց ՌԴ ԱԳ փոխնախարար Վլադիմիր Տիտովի հետ: Բանակցություններում Դանկանը հայտարարել է, որ խոր տարաձայնությունները մնում են և կոչ է արել Ռուսաստանին «ուրիշ ճանապարհ ընտրել»` գործելով իբրև «պատասխանատու գործընկեր»:

Փենսն իր ելույթում վերջին մի քանի օրերին արդեն երկրորդ անգամ ԵՄ-ին կոչ արեց դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ի պատասխան հայտարարեց, որ ԵՄ-ն բոլոր ջանքերը կգործադրի միջուկային գործարքի պահպանման համար, որից ԱՄՆ-ը միակողմանի դուրս է եկել 2018-ին: Կանցլեր Մերկելն իր հերթին քննադատել է Վաշինգտոնի որոշումը, ըստ որի ` ԻՊ-ի դեմ հաղթանակից հետո Սիրիայից դուրս կբերվեն 2000 զինվորները: Կանցլերի կարծիքով` դա կուժեղացնի Իրանի ու Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Մյունխենում Ֆրանսիայի ԱԳՆ-ն Վաշինգտոնի սիրիական ռազմավարությունն անվանել է «հանելուկ»: Ժան Իվ Լե Դրիանը համաժողովում, դիմելով ամերիկացիներին` հայտարարել է. «Ինչպե՞ս կարելի է հաստատուն դիրքորոշում ունենալ Իրանի հարցում և միաժամանակ թողնել Սիրիայի հյուսիս-արևելքը, եթե հասկանալի է, որ ամեն ինչ ավարտվելու է այդ գոտում իրանական ներկայության ուժեղացումով»:

Պարզ է մի բան՝ եվրոպացիները հրաժարվում են Սիրիայի հյուսիս-արևելք դիտորդական առաքելություն ուղարկել: ԱՄՆ-ը դաշնակիցներին խնդրում է իրենց ներկայությամբ ապահովել սիրիացի քրդերի անվտանգությունը, որոնց Թուրքիան սպառնում է:

Իր ելույթում  ԱՄՆ փոխնախագահը նորից քննադատել է Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը` պնդելով. «Մենք չենք կարող ուժեղացնել Արևմուտքը, կախված դառնալով Արևելքից»: Մայք Փենսը կոչ է արել ԵՄ-ին Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոյին ճանաչել նախագահի պարտականություններ կատարող: Նշենք, որ  ԵՄ 19 երկրներ միակողմանի ճանաչել են Գուայդոյին պետության ժամանակավոր ղեկավար, սակայն նաև ընդգծենք, որ մի քանի երկրներ (այդ թվում` Իտալիան) դեմ են ԵՄ-ի նման պաշտոնական քայլին:

Ամփոփելով  նշենք մի հետաքրքիր հանգամանք՝ Սերգեյ Լավրովն իր մյունխենյան ասուլիի ընթացքում հնչեցրել է քանիցս հնչեցրած դեկլարատիվ պատասխաններ: Առաջին հայացքից սա վկայում է այն մասին, որ պետությունն ունի կայուն արտաքին քաղաքականությունը, մյուս կողմից` հարց է ծագում, իսկ ինչի՞ համար են բոլորը բոլորին հանդիպում, եթե տեսակետները մնալու են ամփոփոխ: Գուցե հենց այդ պատճառով Մյունխեն չէին գնացել Էմանուել Մաքրոնն ու Բենյամին Նեթանյահուն:

Անդրանիկ Հարությունյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal