Արցախը՝ նոր քաղաքական իրավիճակի շեմին. թեժ, բայց հուսադրող մեկնարկ.Տեսանյութ
VIDEO2020թ. Արցախում սպասվող նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները կարելի է համարել սկսված արդեն նաև պաշտոնապես, քանի որ առնվազն չորս գործիչ հայտարարել է առաջադրման մասին: Ոչ պաշտոնապես քարոզարշավը մեկնարկել էր Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, որն իր արձագանքը գտավ Արցախում: Որոշակի դժգոհության ալիքը վերադասավորումներ առաջացրեց Արցախում, այդ վերադասավորումների ու դրանց ի պատասխան Հայաստանից հնչող տարբեր խմբերի, այդ թվում՝ իշխանության արձագանքները նախանշեցին Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ, որը դրսևորվելու է Արցախի ընտրություններով: Մասնակցության մասին առայժմ հայտարարել է չորս թեկնածու՝ Սամվել Բաբայան, Արայիկ Հարությունյան, Աշոտ Ղուլ յան, Վիտալի Բալասանյան: Առաջին իսկ հայացքից աչքի է ընկնում մի պարզ հանգամանք՝ չորս թեկնածուներից երեքը ներկայիս արցախյան քաղաքական վերնախավի կենտրոնական դերակատարներ են, իսկ Սամվել Բաբայանը այդպիսի դերակատար եղել է նախկինում:
Մանրամասները ՝https://past.am/?p=213384&l=am