Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կիսատությունն ու ձևի գերակայումը բովանդակության հանդեպ

ANALYSIS

Նախորդ իշխանությունների և հասարակության միջև ակնհայտ հաղորդակցային ճգնաժամից հետո նոր իշխանությունների հանրային պահվածքը ողջունվեց հասարակության կողմից: Թե՛ ֆեյսբուքյան լայվերն ու գրառումները, թե՛ հասանելիությունը, մետրո նստելը, փողոցով քայլելը և այլն, էականորեն դրական ընկալման արժանացան՝ անցյալի փորձառության ֆոնին, երբ քաղաքական վերնախավը օտարացել էր հասարակությունից: 

Սակայն հաղորդակցության չափաբաժնի չարաշահումը բերեց մի վիճակի, երբ այդ հաղորդակցումը դարձավ ոչ թե ուղղակի հաճելի աղանդեր, ոչ թե քաղաքական բովանդակության արտաքին շերտ, այլ ինքնին քաղաքական բովանդակություն: Դիցուք, Թումանյանի տարեդարձին իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսեցին մեծ գրողի գրական ժառանգությունից տողեր արտասանել կամ կարդալ ու դա դարձրին հանրային սեփականության առարկա: Փաշինյանն էլ ու մի քանի նախարարներ գրքեր էին նվիրում փողոցում անցորդներին: Սրանք ինքնին շատ ողջունելի դրվագներ են: 

Բայց թեկուզ հենց գրքի, գիրք կարդալու, գրականության հանդեպ նոր վերաբերմունք ձևավորելու առումով ակնհայտ է, որ սրանք խորքային լուծումներ չեն: Հնարավոր չէ գիրք կարդալ խրախուսել՝ ունենալով անարդյունավետ կրթական համակարգ, աշխատաշուկայից հետ ընկնող գիտություն, հույս ունենալով, որ միայն մեկ կամ մի քանի մարդկանց խարիզման բավարար է այդ արմատական խնդիրը լուծելու համար: 

Նույնկերպ, օրինակ, ծխելու դեմ պայքարը հնարավոր չէ իրականացնել բացառապես մեկ նախարարի, թեկուզև հանրության որոշակի շերտերի վստահությունը վայելող նախարարի կողմից չծխող ռեստորանները գովազդելով կամ, առավել ևս, ծխելու դեմ պայքարի միջազգային պրակտիկան առանց մեր միջավայրին համապատասխանեցնելու ներմուծելով: Եթե հաշվի չի առնվում ծխելու սոցիալ–մշակութային ասպեկտը, ապա ծխելու դեմ ամենաարդյունավետ փիառ արշավն անգամ վերջնարդյունքում ձախողվելու է:

Մոտավորապես նույն վիճակն է նաև հիմնի փոփոխության հարցի դեպքում: Երբ չկան փոփոխության համար անհրաժեշտ քաղաքական հիմնավորումներ ու կան միայն գեղագիտական բացատրություններ, այդ փոփոխության նախագիծը ունենալու է ցավոտ հասարակական արձագանք: 

Ասել է թե, շատ բաներ առանձին վերցրած, դրվագային իմաստով դրական ու ողջունելի են: Բայց խնդիր կա, թե ինչպիսին է այդ դրվագների ներկայացրած ամբողջական պատկերը: Կա՞ այդ պատկերն արդյոք, թե՞ դրվագն ինքնին փոխարինում է հենց պատկերին: Կա՞ ուսումնասիրություն, թե ինչու հասարակությունը չի սիրում գիրք կարդալ, կամ ինչպե՞ս են դպրոցներում ուսումնասիրում հայ գրականությունը, թե՞ ոչ: 

Խոշոր բիզնես ընկերություններում փիառի համար պատասխանատուները կարևորագույն կարգավիճակ ունեն: Սակայն առավել կարևոր է, թե ինչ արտադրանք են նրանք գովազդում: Ինքնին փիառը չի կարող փոխարինել քաղաքական պրոդուկտին, բովանդակությանը, ինչքան էլ այն գեղեցիկ, ազդեցիկ ու դրական լինի: Տպավորություն է ստեղծվում, թե պատկերն ամբողջական չէ, կա միայն պատկերի երևացող արտաքին հատվածը, որից այն կողմ կրկին այդ արտաքին հատվածն է, դրանից էլ այն կողմ էլի նույն արտաքին հատվածը: Քաղաքական բովանդակության ձևավորումն ընդհանրապես, և ոլորտ առ ոլորտ այդ քաղաքականությունների կոնկրետացումը՝ մասնավորապես, այս պահին իշխանության հիմնական ռազմավարական խնդիրներից է:

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer