Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամենախոշոր կոռուպցիոն գործից մինչեւ մահացած զինծառայողների ծնողների բողոքներ. հարցազրույց զինդատախազի հետ

SOCIETY

Past.am

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը NEWS.am–ին տված հարցազրույցում ամփոփել է նախորդ տարվա արդյունքները, անդրադարձել խոշոր կոռուպցիոն բացահայտումներին։

Պարոն Հարությունյան, հրապարակված վիճակագրության համաձայն,ՀՀ զինված ուժերում առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 46.2%-ով։ Ի՞նչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը։

Բանակում տեղի ունեցած սպանությունների, ինքնասպանությունների հասցնելու վերաբերյալ քննվող քրեական գործերից քանի՞սն են դատարան գնացել, քանիսո՞վ է մեղադրական դատավճիռ կայացվել։

ՀՀ զինված ուժերում արձանագրված սպանության դեպքերով հարուցված 4 քրեական գործ ուղարկվել է դատարան,  սպանության փորձով 1 գործ է ուղարկվել դատարան, իսկ  ինքնասպանության հասցնելու դեպքերով 3 քրեական գործերով արարքը որակվել է որպես ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն արտահայտվել է բռնությամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք (ինքնասպանություն) եւ ուղարկվել դատարան: Բոլոր նշված գործերը գտնվում են դատաքննության փուլում: 2017 թվականին դատարան ուղարկված  3 սպանության գործ ավարտվել է մեղադրական դատավճռով:

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները գրեթե միշտ դժգոհում են նախաքննության ընթացքից, ահազանգում են, որ ճիշտ իրավական որակում չի տրվում կատարվածին։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ մահացած զինծառայողների ընտանիքները նախաքննական մարմնին չեն վստահում։

Նախ եւ առաջ նշեմ, որ ՀՀ զինված ուժերում արձանագրված ցանկացած մահվան ելքով դեպք, անկախ դրա վաղեմությունից,  ինչպես եւ նախկինում, շարունակում է մնալ ՀՀ զինվորական դատախազության եւ անձամբ իմ ամենօրյա հսկողության ներքո:Որպեսզի դրանցով ապահովվի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ, քննչական եւ դատավարական միջոցառումները՝ գործի հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն ցավով պետք է նշեմ, որ դեռեւսշարունակում են մնալ մահվան ելքով  նախորդ տարիներին տեղի ունեցած եւ դեռեւսչբացահայտված դեպքեր:

Առավել բարդ եւ հանցագործության տաք հետքերով չբացահայտված գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն եւ դատավարական ղեկավարումը տեղերում իրականացվում է առավել փորձառու դատախազների՝ հիմնականում ստորաբաժանումների ղեկավարների կամ տեղակալների կողմից: Նախաքննությունը հանձնարարվում է առավել փորձառու քննիչներին, կազմվում են քննչական խմբեր, իսկ ավելի բարդ գործերի քննությունը իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության քննիչների կողմից: Համապատասխանաբար նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն եւ դատավարական ղեկավարումն իրականացվում է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազների կողմից: Այս մոտեցումը պայմանավորված է նրանով, որնվազագույնի հասցվի չբացահայտված քրեական գործերով վարույթն իրականացնող մարմնի հնարավոր ցածր արհեստավարժության դրսեւորման հնարավորությունը: Այստեղ պետք է կարեւորել հետաքննության մարմնի, մասնավորապես՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող աշխատակիցների գործոնը, որոնք օպերատիվ մեծածավալ աշխատանքներ են ձեռնարկում հանցագործությունները լիարժեք բացահայտելու հարցում:

Ինչ վերաբերում է խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների կամ հարազատների որոշ դեպքերում դժգոհելուն, նշեմ, որ այդ դժգոհությունները ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Մասնավորապես, ծնողը կամ հարազատը օբյեկտիվորեն դժգոհություն է հայտնում հիմնականում  այն գործերով, երբ  քննության արդյունքում հանցանք կատարած անձը կամ հանցագործության որոշ մանրամասներ չեն բացահայտվում: Նշված դեպքերի  ծանրակշիռ մասը կազմում եննախկինում՝ 5 եւ ավելի տարի առաջ տեղի ունեցած մահվան դեպքերը: Ընդ որում, բոլոր այն գործերը, որոնք քրեադատավարական ընթացակարգով հնարավոր է եղել վերաբացել, իմ իսկ հանձնարարությամբ վերաբացվել են, կատարվել է նախաքննություն եւ այժմ էլ կատարվում է: Սակայն պետք է հաշվի առնել, որ երբեմննախորդ տարիներին տեղի ունեցած մահվան ելքով դեպքերով կատարված առաջին քննչական եւ դատավարական գործողությունների ոչ պատշաճ կատարման պարագայում ներկայումս հնարավոր չի լինում կամ առնվազն շատ դժվար է լինում նախաքննության մարմնի համար վերականգնել դեպքի իրական պատկերը: Երբեմն նաեւ լինում են դեպքեր, երբ ծնողը կամ հարազատը ինչ-որ ոչ պաշտոնական աղբյուրից կամ շրջանառվող ասեկոսեներով տեղեկություններ է ձեռք բերում ենթադրաբար հանցանքը կատարած որեւէ անձի վերաբերյալ, որի մասնակցությունը վարույթը իրականացնող մարմնի կողմից լիարժեք քննության արդյունքում հերքվում է, սակայն ծնողը կամ հարազատը սովորաբար ավելի հակված են հավատալու իրենց ունեցած տեղեկություններին, քան վարույթն իրականացնող մարմնի պաշտոնական եւ հիմնավորված վարկածին: Իսկ դա բնականաբար, թեկուզեւսուբյեկտիվորեն, առաջացնում է ծնողի կամ հարազատի դժգոհությունը: Այստեղ պետք է նշել նաեւ, որ երբեմն իրականում տեղի ունեցած մահվան ելքով դժբախտ պատահարների դեպքերը  հարազատների կողմից չեն ընդունվում, եւ առաջ են քաշվում սպանության կամ բռնարարքի արդյունքում մահվան վարկածներ:

Ինչ վերաբերում է ինքնասպանության,այդ թվում նաեւ՝ ինքնասպանության հասցնելու կամ հակելու դեպքերին, ապա պետք է նշել, որ մահացածի ծնողի համար միշտ էլ հոգեբանորեն դժվար է լինում ընդունել զավակի ինքնասպան լինելու հանգամանքը: Լինում են դեպքեր, երբ ծնողները չեն ընդունում իրենց զավակի ինքնասպան լինելու հանգամանքը,հետեւաբար այդ դեպքերով գրեթե միշտ զինծառայողների ծնողները դժոգոհություն են հայտնում նախաքննության որակից եւ վերահսկողությունից:

Այս առումով ծնողի կամ հարազատի ունեցած դժգոհությունները լսելի դարձնելու համար ՀՀ գլխավոր դատախազի եւ անձամբ իմ հանձնարարությամբ նմանատիպ դեպքերով պարբերաբար ընդունելություններ են կազմակերպվում մահացած զինծառայողների ընտանիքի անդամների հետ, լսվում են նրանց մտահոգությունները, առաջ քաշած վարկածները, որոնք անվերապահորեն դարձվում են քննության առարկա:

Պարոն Հարությունյան, 2018թ. Հայաստանի զինված ուժերում արձանագրվել է կոռուպցիայի 182 դեպք, ինչը 56,9 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

Նախ նշեմ, որ արձանագրված դեպքերի վերաբերյալՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ եւ դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր:Նշված նախապատրաստված նյութերից 9-ով որոշում է կայացվել ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 173-ով՝ հարուցվել են քրեական գործեր: Ընդ որում՝43 քրեական գործեր 86 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արձանագրման աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով.ինչպես կոռուպցիոնդրսեւորումների դեմ ձեւավորվող հասարակական անհանդուրժողականությամբ, նմանօրինակ դեպքերի բացահայտմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների իրականացմամբ, այնպես էլ այդպիսի  հանցագործությունների համար քրեական պատասխանատվության անխուսափելիությամբ:

Կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները  վերացնելու նպատակով ձեռնարկվել եւ ձեռնարկվում են գործուն միջոցներ, ինչպես օրինակ մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազների կողմիցհանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինհամապատասխան պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելը: Հիշատակված միջնորդագրերով նշվել են գործուն միջոցներ, որոնք ուղղված են  զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում նյութական միջոցների ստացման, պահպանման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, որպեսզի ապահովվի նյութական միջոցների սահմանված կարգերին համապատասխան հաշվառումը՝ զերծ մնալով ձեւականփաստաթղթավորման արատավոր դրսեւորումներից:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արձանագրման աճը պայմանավորվածէ նաեւ այն հանգամանքով, որակտիվացվել է համագործակցությունը շահագրգիռ կողմերի՝ հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների հետ:

2018թ. ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված, ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով եւ նախապատրաստված նյութերով հիմնավորվել է 422.236.614 դրամի նյութական վնասի պատճառման փաստեր, որոնցից մինչդատական վարույթում վերականգնվել է 410.653.037 դրամը: Ավելին՝ պետք է արձանագրել, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճըպայմանավորված է նաեւ հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործության դեպքերի, հանցակազմ պարունակող խախտումների եւ թերացումների հայտնաբերմամբ:

Ամենախոշոր կոռուպցիոն գործը բանակում, որ բացահայտվել է 2018 թվականին։

2018 թվականին Ձեր ձեւակերպմամբ՝ ամենախոշոր կոռուպցիոն բնույթի հանցագործությունները գտնվում են նախաքննության եւ դատաքննության փուլում, ուստի զերծ կմնամ խոսել որեւէ կոնկրետ գործի հանգամանքներից՝ պահպանելով ինչպես նախաքննության գաղտնիք հրապարակելու արգելքը, այնպես էլ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը:

Սակայն հարկ եմ համարում նշել, որ նախաքննության փուլում գտնվող մեկ քրեական գործով մեղադրյալ է ներգրավված 3 պաշտոնատար անձ, որոնք չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ կատարելու եղանակով, պետությունից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի նյութական միջոցներ եւ հանցագործությամբ պատճառված վնասը կազմում է 45 մլն ՀՀ դրամ:

Կնշեմ եւս մեկ քրեական գործ, որը հարուցվել է փաստաթուղթ կեղծելու եւ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու դեպքի առթիվ:Դրանով կատարվել են լայնածավալ օպերատիվ, քննչական եւ դատավարական գործողություններ, որի արդյունքում 14 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ եւ քրեական գործը  մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, այժմ էլ գտնվում է դատաքննության փուլում:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մինչդատական վարույթում վերականգնվել է 410 մլն դրամի վնաս, որը 8 անգամ գերազանցում է 2017թ.արդյունքը։ Ո՞ր քրեական գործերին է սա վերաբերում։

Սա վերաբերում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերին, ինչը տրամաբանական է եւ իրավաչափ, քանի որ, ինչպես նշեցի,կոռուպցիոն բնույթի քրեական գործերի բացահայտման զգալի աճ է արձանագրվել, որի հետեւանքով էլ բնականաբար նախորդ տարիների համեմատ աճել է վերականգնված վնասի չափը:

Ընդ որում,2018 թվականին կոռուպցիոն բնույթի հանցագործություններից ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հարուցվել է 68 քրեական գործ եւ այդ  հանցագործությունների հետեւանքով պետությանը պատճառվել է գույքային վնաս,  ինչն հանդիսանում է նշված հանցակազմի պարտադիր հատկանիշ:Նշված քրեական գործերով կատարվել են լայնածավալ քննչական եւ դատավարական գործողություններ,   նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից անվերապահորեն որոշումներ է կայացվել մեղադրյալի գույքի վրա կալանք դնելու մասին, հետագայում  քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը եւ բռնագանձումը ապահովելու համար:Այդպիսի պայմաններում հանցանք կատարած անձինք գիտակցելով քրեական պատասխանատվության անխուսափելիությունը, ինչպես նաեւ բարենպաստ հետեւանքի առաջացումը՝ որպես մեղմացնող հանգամանք՝ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցած լինելը, նախաքննության ընթացքում գերադասում են վերականգնել հանցագործությամբ պատճառված վնասը:

Այսօր շատ են դժգոհությունները դատախազների ծանրաբեռնվածության վերաբերյալ։ Ձեզ մոտ կոնկրետ նոր դատախազներով համալրվելու պահանջ Դուք տեսնո՞ւմ եք։ Արդյոք այսօր զինվորական դատախազները նույնպես գերծանրաբեռնված են աշխատում։

Իրականում առկա է նման խնդիր:Պայմանավորված բացահայտված հանցագործությունների դեպքերի թվի աճով՝ մեծացել է նաեւ դատախազների ծանրաբեռնվածությունը: Կոնկրետ զինվորական դատախազությանը վերաբերելի մասով կարող եմ նշել, որ ըստ կառուցակարգի զինվորական դատախազության տարածքային ստորաբաժանումները տեղակայված են ըստ զորամիավորումների տեղակայման, ինչը առաջացնում է տարածքային խնդիր:Այսինքն կայազորերի սպասարկման  տարածքները ընդգրկում են երկու կամ ավելի  մարզեր, ինչը առաջացնումէ եւ դժվարություններ եւ մեծացնում է ծանրաբեռնվածությունը: Պատկերն առավել պարզ դարձնելու համար բերեմ մի քանի օրինակներ. մասնավորապես՝Երեւանի կայազորի զինվորական դատախազության սպասարկման տարածքը ընդգրկում է Երեւան քաղաքը, Կոտայքի  եւ Արմավիրի մարզերը, Եղեգնաձորի կայազորի սպասարկման տարածքը ընդգրկում է Արարատի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Սյունիքի մարզի որոշակի հատվածը: Միաժամանակ պետք է նշեմ, որ նման ծանրաբեռնվածության պայմաններում ՀՀ զինվորական դատախազության դատախազները ի զորու են կատարելու եւ պատշաճ կատարում են ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իրենց լիազորությունները՝ ապահովելով յուրաքանչյուր քրեական գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության քրեադատավարական պահանջը:

Նկատելիորեն քիչ է խոսվում զորակոչից ապօրինի խուսափելու եւ դրա հետ կապված կոռուպցիոնդրսեւորումների դեպքերի մասին։ Ի՞նչ աշխատանք է տարվում նմանատիպ հանցագործությունների դեմ եւ ի՞նչ դինամիկա ունենք նման հանցագործությունների բացահայտման եւ պատժման առումով։

Վստահորեն կարող եմ ասել, որ վերջին տարիներին աննախադեպ բացահայտումներ են իրականացվել կոռուպցիոնդրսեւորումների արդյունքում զորակոչից խուսափելու դեպքերով: Նման բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել նախաքննական տարբեր մարմիններում, քրեական հետապնդման, արդեն իսկ դատավճիռներով պատժի են ենթարկվել աննախադեպ քանակի բժիշկներ, ՊՆ պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ այլ քաղաքացիներ, որոնք ներգրավված են եղել նմանատիպ կոռուպցիոն սխեմաներում: Այս ուղղությամբ ձեռնարկված քայլերը լուրջ արդյունքներ են գրանցել ինչպես քրեական հետապնդման ոլորտում, այնպես էլ, որ առավել կարեւոր եմ համարում,նախականխման աշխատանքներում:     

Առաջնահերթության կարգով նշեմ, որ  զինվորական ծառայությունից խուսափած զորակոչիկների վերաբերյալ բոլոր դեպքերով հարուցվում են քրեական գործեր:Եվ այն զորակոչիկների պարագայում, ովքեր քննության ընթացքում հրաժարվում են զորակոչվել զինվորական ծառայության, նրանց վերաբերյալ քրեական գործերը միանշանակ ուղարկվում են դատարան:Այս առումով նրանց նկատմամբ մենք որդեգրել ենք խիստ պատժողական քաղաքականություն, եւ որպես կանխարգելիչ ազդեցության արդյունք՝ արձանագրվել է, որ հերթական զորակոչի ընթացքում հաճախակի են դարձել նախկին զորակոչերից խուսափած անձանց զորակոչվելու դեպքերը: Սակայն հարկ եմ համարում նշել, որ մեր հիմնական նպատակը նման զորակոչիկներին անպայմանորեն պատժելը չէ. դա հանդիսանում է ծայրահեղ միջոց:Ողջ քննության ընթացքում զորակոչիկին հնարավորություն է ընձեռվում, պիտանի ճանաչվելու պարագայում, զորակոչվել ծառայության եւ այդ պարագայում դրսեւորվում է մեղմ քաղաքականություն:Այսինքն՝ քրեական հետապնդումները դադարեցվում են եւ հարուցված քրեական գործերը կարճվում են օրենքով նախատեսված հիմքով: Ասվածի վառ ապացույցն է այն, որ իմ կողմից վերը հիշատակված 14 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործով հիմնավորվել է, որ նախկին զորակոչերի ընթացքում 12 անձ ապօրինի ստացել են տարկետում, սակայն նրանց նկատմամբ նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ ԶՈՒ զորակոչվելու պայմաններում: Նույն մեղմ մոտեցումն է ցուցաբերվում նաեւ նախկին տարիների զորակոչերից խուսափած, 27 տարին լրացած բոլոր այն զորակոչիկների նկատմամբ, որոնք օրենքով սահմանված կարգով կատարում են վճարումներ եւ հաշվառվում պահեստազորում:

Զինդատախազությունը նաեւ ուսումնասիրություններ է անցկացնում պետական շահերի պաշտպանության համատեքստում։ Ո՞ր ոլորտներում են կատարվել ուսումնասիրությունները, ինչ բնույթի խախտումներ են ավելի շատ հայտնաբերվել, ինչ միջոցներ են ձեռնարկվել դրանց վերացման ուղղությամբ եւ ինչպիսին է այդ խախտումներով պետությանը պատճառված վնասի վերականգնման վիճակը։

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է թվով 394 ուսումնասիրություն: Կատարված ուսումնասիրություններն ընդգրկել են ՀՀ զինված ուժերում ծառայությունների կազմակերպման գրեթե բոլոր ոլորտները, մասնավորապես թիկունքային, ինժեներական, սպառազինության, կապի, կապիտալ շինարարության, ռազմաբժշկական եւ այլն:Ընդ որում, իրականացված 394 ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 292 խախտում, այլ կերպ ասած՝ խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրությունների շուրջ 75% դեպքերում, ինչը վկայում է կատարված ուսումնասիրությունների արդյունավետության մասին:

2018թ․ընթացքում իրականացված ուսումնասիրություններով ընդհանուր արձանագրվել է պետությանը պատճառված 2․069.661.309 ՀՀ դրամի վնաս,որից այս պահի դրությամբ վերականգնվել է680.230.054 ՀՀ դրամի վնասը:

Ուսումնասիրություններիարդյուքում հայտնաբերված խախտումները եղել են տարաբնույթ՝ պետական միջոցների վատնումներ, գնումների գործընթացը սահմանված կարգի խախտմամբկազմակերպել, պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով՝ գույք հափշտակելու դիտավորությամբ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնել եւ այլն:

2018թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստվել է 133 նյութ, հարուցվել է 58 քրեական գործ:

Արձանագրված խախտումները հայտաբերելուն պես գործուն միջոցներ են ձեռնարկվում դրանց վերացման եւ հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ:Մասնավորապես հայտնաբերված խախտումներով տրվել է 101 նախազգուշացում,ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարին եւ ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին ուղարկվել է 60 հաղորդում, որի արդյունքումվերականգնվել է պետությանը պատճառված շուրջ175142296ՀՀ դրամի վնաս:

Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ 2018թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 8 հայց, որից 2-ը՝ քաղաքացիական եւ 6-ը՝ քրեական դատավարության կարգով։  Հարուցված հայցերով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 31․318․871 ՀՀ դրամ։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal