Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մայր բուհը՝ հեղափոխության հանդիման. դժվարին հանգուցալուծում

SOCIETY

Հեղափոխությունից հետո Մայր բուհը՝ ԵՊՀ–ն հայտնվել է նոր իշխանությունների ուշադրության կենտրոնում: Պետական համալսարանի հանդեպ այս ուշադրությունը ինչ–որ առումով սիմվոլիկ է, եթե հիշենք, որ ուսանողությանը մոբիլիզացնելու հեղափոխական փորձերը սկսվեցին հենց ԵՊՀ միջանցքներից: Մյուս կողմից էլ ԵՊՀ համբավը, հանրապետականացված ուսխորհուրդների արատավոր ավանդույթը, նախկինում արձանագրված մի շարք սկանդալային դեպքերը միասին վերցրած ստեղծում էին պարարտ հող, որպեսզի այդ կառույցը հայտնվեր իշխանության ուշադրության կենտրոնում: Ընդհանրապես, կրթական համակարգը միշտ էլ հայտնվում է հեղափոխության ուշադրության կենտրոնում. սա, կարելի է ասել, հեղափոխությունների չգրված կանոններից է, և օրինակներն այս իմաստով բազմաթիվ են:

Մայր բուհն, ինչպես հուշում է դրա անունը, իսկապես որ սովորական ու հերթական չէ: Մի կողմից լինելով ամենահին հայաստանյան համալսարանը, մյուս կողմից էլ լինելով պետական, այս կառույցի հանդեպ ուշադրությունը միշտ այլ է եղել: Դժվար է պատկերացնել, օրինակ, մեկ այլ համալսարանում կոռուպցիոն բացահայտումների շուրջ նման տարողունակ, լայն շերտերի համար հետաքրքիր հանրային քննարկում: Սա ինքնին թե՛ դրական, թե՛ բացասական կողմ ունի՝ ԵՊՀ–ն գոնե առայժմ չի կորցրել իր հանրային կարևորությունը, սակայն նույն այդ հանրային ուշադրության հետևանքով այժմ հայտնվել է բավականին բարդ իրավիճակում:

Սակայն, ինչպես տեսնում ենք, չկա ո՛չ ռեկտորի հրաժարական, ո՛չ էլ իշխանությունների կտրուկ քայլ՝ փոխել ռեկտորին: Փոխարենն արդեն մի քանի ամիս է՝ կան տարատեսակ հայտարարություններ համալսարանում կոռուպցիոն տարբեր մասշտաբների, տարբեր թվերի մասին, վերջերս էլ՝ արդեն պաշտոնապես ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ: Միաժամանակ, սակայն, նկատվում է, որ իշխանությունները ևս այս հարցում շատ չեն շտապում, չնայած դեմ չեն, որպեսզի ռեկտորը հրաժարական տա: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործընթացի դանդաղությունը մի կողմից բացասական կարող է անդրադառնալ համալսարանի ու հայտարարված կրթական ռեֆորմների վրա՝էականորեն դանդաղեցնելով դրանց ընթացքն ու ստեղծելով անվերջանալի ստատուս–քվոյի կարգավիճակ: Մեկ այլ կողմից էլ, անշուշտ, արագընթաց քայլերն այս հարցում կարող են միայն վնասել գործին, եթե չկան կուռ փաստեր կոռուպցիոն բացահայտումների մասին, միևնույն ժամանակ առկա չէ այդ համակարգը դեմոնտաժելուց հետո առաջարկվող նոր մոդելը, որով պետք է կառավարվի համալսարանը:

Հենց մոդելի շուրջ քննարկումներն են, որ պակասում են այս օրերին: Որևէ կերպ չբացառելով կոռուպցիոն ռիսկերը ԵՊՀ–ում, միաժամանակ որևէ կերպ անձամբ ռեկտորի վրայից չգցելով պատասխանատվությունը՝ չենք կարող չնշել, որ ԵՊՀ–ն ամբողջովին՝ ամբիոններից ու դեկանատներից սկսած, ուսխորհուրդներով վերջացրած՝ չի գտնվում ամենալավ վիճակում: Տեղերում բավարար անկախություն ու ինքնավարություն չկա, իսկ անարդյունավետությունը ոչ միայն ԲՈՒՀ–ի ադմինիստրացիայում է, այլև բոլոր օղակներում: Սա նշանակում է, որ միայն ռեկտոր Սիմոնյանի հրաժարականը բավարար չէ կրթական բարեփոխումների համար, եթե հրաժարականից հետո նոր ռեկտորը չպետք է գա նոր հայեցակարգով, իսկ ԲՈՒՀ–ի ներքևի օղակներն էլ չսկսեն իրենց ինքնավար գործունեութունը թելադրել, ոչ թե իրենց հաջողութունը կապել մեկ մարդու հետ: Ի վերջո, համալսարանը սովորական ադմինիստրատիվ կառույց չէ, այն գիտական և կրթական հաստատություն է, և նրա արդյունավետությունը չափվում է ոչ միայն կոռուպցիայի առկայությամբ կամ բացակայությամբ, այլև մրցակցային գիտակրթական միջավայրով: Ցավոք, ԵՊՀ–ի անարդյունավետության այս կողմն ընդհանրապես չի քննարկվում: Ստեղծվում է տպավորութուն, թե ԵՊՀ–ում ամեն բան նորմալ է, պարզապես կա կոռուպցիա: Այնինչ կոռուպցիան, եթե կա էլ, ապա վստահաբար առաջին խնդիրը չէ Մայր բուհում: Ցավով պետք է արձանագրենք, որ նույնիսկ ներհայաստանյան պայմաններում ԵՊՀ–ն սկսել է զիջել իր դիրքերը  այլ կրթական հաստատությունների:

Արդյո՞ք սա միայն կոռուպցիայի հետևանք է: ԴԺվար: Վստահաբար, կոռուպցիոն ռիսկեր այլ բուհերում էլ կան, որոշ դեպքերում՝ գուցե ավելի շատ: Ավելին, այդ ռիսկերը ԵՊՀ–ում նախկինում էլ են եղել, բայց ԵՊՀ–ն կարողանում էր գոնե ներհայաստանյան մակարդակում մրցակցել ու մասամբ բավարարել աշխատաշուկան: Այնպես որ, լավ կլիներ հանրային կարևորության այդ կառույցի բովանդակային վերանայմանը կոռուպցիայից զատ ավելացնել ևս մեկ դիտանկյուն՝ գիտակրթական անարդյունավետության դիտանկյունը:

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal