Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Էլ Կլասսիկո. հանգուցալուծումը՝ Մադրիդում

SPORT

TotoGaming-ը սպասված ֆուտբոլային իրադարձության համար սահմանել է խաղադրույքներ, որոնց ծանոթանալու համար անցեք հղումով։

Մադրիդի «Ռեալի» եւ  Կատալոնական «Բարսելոնայի» միջեւ մրցակցությունը երբեք չի ավարտվի, քանի որ երկու ակումբները մշտապես  ունեն լավագույն խաղացողները, մարզիչներն ու երկրպագուները: Հետևաբար, դիմակայությունից առաջ չափազանց  դժվար է որևէ  կանխատեսում անել:  Եվ կարևոր չէ  անձնական հանդիպումների վիճակագրությունը, վերջին խաղերի արդյունքը, անգամ սեփական խաղադաշտի գործոնը: Յուրաքանչյուր Կլասսիկո առանձին պատմություն է.իզուր չէ, որ այն համարվում է  խաղ՝ երեք արդյունքով:

Իսպանիայի Արքայական Գավաթի խաղարկության  կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղը «Կամպ Նոու»մարզադաշտում  ավարտվեց 1-1 հաշվով ՝օդում  կախված  թողնելով եզրափակչի մասնակցի հարցը: Սոլարիի սաները ավելի արագ ու ինքնավստահ էին. երկարատև դադարից հետո տիտղոսը նվաճելու նրանց ցանկությունը հսկայական է: «Բարսելոնային» բաժին է հասել չորս արտագնա հանդիպում և հնարավոր է հարկադրված ռոտացիան իր ազդեցությունն ունենա «Կապտանռնագույնների»  խաղամակարդակի վրա, իսկ նրանք սկզբունքորեն նախապատվությունը տալիս են Լա Լիգայի և Չեմպիոնների Լիգայի մրցաշարերին: «Բարսան»  նման չէ իր անցյալ տարվա տարբերակին, սակայն նրա հարձակումը միևնույն է մնում է  մահացու: «Կատալոնական» ակումբը 24 խաղում դարձել է 61 գոլի հեղինակ, որից 22-ը մրցակցի դաշտում: «Ռեալը» վերջին 12 խաղերում անընդմեջ կարողացել է գրավել մրցակցի դարպասը: «Սերուցքայինների»  մասնակցությամբ վերջին խաղերում խփվում է 2.5 գնդակից ավելի, «Կապտանռնագույնների» ցուցանիշն է՝ 2.7, հետևաբար պետք է ենթադրել, որ գոլազուրկ հանդիպում չենք տեսնի:

Որոշիչ կարող է լինել Մեսսիի գործոնը. արգենտինացին իր հիանալի մարզավիճակը հաստատեց «Սևիլյայի» դեմ խաղում հեղինակած հեթ տրիկով: «Ռեալի» խաղում որոշակի անկում է նկատվում խաղի որակի տեսանկյունից.«Ժիրոնան»  դա  մեզ ցույց տվեց:

Մրցակցի դաշտում խփած գնդակը առավելություն է տալիս «Արքայական» ակումբին, հետևաբար «Բարսելոնան»  առաջին րոպեներից կնետվի դեպի հակառակորդի  դարպասը և հավանաբար կկարողանա գրավել այն, հաշվի առնելով, թե որքան խոցելի է «Ռեալի»  պաշտպանությունը այս մրցաշրջանում: Ավելի մեծ քանակով խախտումներ կարձանագրվեն  «Սերուցքայինների»   կողմից, որոնց զգալի մասի «պատասխանատվությունը» իր ուսերին կկրի  Սերխիո Ռամոսը: «Ռեալը» իր հերթին կօգտագործի Վինիսիուսի և Բեյլի արագությունը և կխաղա հակագրոհների մարտավարությամբ: Իսպանական երկու ակումբների ուժերը ներկա դրությամբ հավասար են առավել, քան երբևէ, ուստի թիմերից մեկը կհաղթի մեկ գնդակի առավելությամբ: Այնուամենայնիվ պետք չէ բացառել նաև խաղի տեղափոխումը լրացուցիչ ժամանակ: «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալը» առավել տրամադրված կլինի հաղթանակի.կորցնելով Լա Լիգայում պայքարը՝ ի դեմս Արքայական գավաթի «Սերուցքայինները»  կփորձեն որևէ տիտղոս նվաճել ներքին արենայում:

Այս Կլասսիկոն բացառիկ կլինի նրանով, որ երկու գրանդները մրցավեճին կմոտենան առանց կադրային խնդիրների, հետևաբար Սանտիագո Սոլարին և Էռնեստո Վալվերդեն հանդիպումը կսկսեն ուժեղագույն կազմերով, իսկ ֆուտբոլային էսթետներին մնում է պարզապես վայելել տիտանների դիմակայությունը:

Առաջիկա «Սուպերկլասսիկոյի» վերաբերյալ TotoGaming-ի սահմանած հատուկ գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ

Սպասվող մեկնարկային կազմեր

«Ռեալ» Մադրիդ». Նավաս. Կարվախալ, Ռամոս, Վարան, Մարսելո,Կրոոս, Մոդրիչ, Կազեմիրո, Բեյլ, Վինիսիուս, Բենզեմա

«Բարսելոնա».Տեր Շտեգեն,Ումտիտի, Լանգլե, Պիկե, Ալբա, Արթուր, Կոուտինյո, Բուսկետս, Մեսսի, Մալկոմ, Սուարես:

Հիշեցնենք, որ Իսպանայի Արքայական Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Ռեալ» Մադրիդ— «Բարսելոնա» պատասխան  հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23.55-ին:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal