Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հավատարմության գոտի. առասպե՞լ, թե՞ իրականություն

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Միջնադարում և հատկապես Խաչակրաց արշավանքների ժամանակ տարածված են եղել հավատարմության գոտիները, որոնց իմաստը եղել է բացակայող ամուսնու կողմից կնոջ հավատարմությունը ապահովելը՝ նրա ինտիմ հատվածները այլ տղամարդկանց ոտնձգություններից մեխանիկական եղանակով պաշտպանելով:

Իրականում այս պնդումը շատ վիճելի է:

Իհարկե, դժվար է հիմա պնդել, որ միջնադարում հավատարմության գոտի ընդհանրապես չի օգտագործվել, բայց եթե անգամ նման դեպքեր եղել են, ապա կարող ենք խոսել մասնավոր պատահական օրինակների մասին: Ընդ որում, երկար ժամանակով հավատարմության գոտի կրելն անհնար է: Հնարավոր է, որ մայրերը իրենց աղջիկներին ապագա ամուսիններին ներկայացրել են հավատարմության գոտիներով, որպես ապացույց , որ նրանք այլ տղամարդու հետ սեռական հարաբերություն չեն ունեցել, հնարավոր է նաև, որ կանայք որոշ դեպքերում իրենք են կրել հավատարմության գոտի՝ բանալին ունենալով իրենց մոտ, որպեսզի խուսափեն բռնաբարությունից, հնարավոր են նաև այլ պատճառներ: Ներկայումս համարվում է, որ, ամենայն հավանականությամբ, այս ամենն ընդամենը առասպել է: Հայտնի է, որ հավատարմության գոտու առաջին նկարը հայտնաբերվել է 1405 թվականին։ Սակայն գոտու նշանակության վերաբերյալ կասկած է հարուցում հենց միայն այն փաստը, որ այդ նկարը հայտնաբերել են միջնադարի կտտանքների գործիքների գծագրերի հետ։

Ավելին, գծագրերի մեջ առկա են եղել այնպիսի հարմարանքների նկարներ, որոնք, ամենայն հավանականությամբ, առհասարակ գոյություն չեն ունեցել։ Առավել ևս, չի հայտնաբերվել միջնադարին վերագրվող հավատարմության գոտիների որևէ ֆիզիկական նմուշօրինակ։ Կան, անշուշտ, հավատարմության գոտիներ հիշեցնող նկարներ, բայց չկա որևէ պատմական գրառում կամ մարդու անձնական օրագիր, որտեղ նկարագրված լինի, թե ինչպես է ամուսինը գոտին ամրացնում իր կնոջ մարմնին։ 

Իհարկե, թանգարաններում հավատարմության գոտիների բազմաթիվ ցուցանմուշներ կան։ Սակայն գիտնականները պարզել են, որ դրանք 18–19–րդ դարերի նմուշներ են։ Ընդ որում, ցուցանմուշները ոչ թե հավատարմության գոտիներ էին, այլ ընդամենը սեքս խաղալիքներ։ Ինչպես և  միջնադարյան «կտտանքների բազմաթիվ գործիքների», այնպես էլ «միջնադարի հավատարմության գոտիների» մեծ մասը պատրաստվել են 19– րդ դարում Գերմանիայում և նպատակ են ունեցել բավարարել կոլեկցիոներների «պրոֆեսիոնալ» պահանջները՝ իհարկե գումար աշխատելով: Հետևաբար, հավատարմության գոտու վերաբերյալ բոլոր պատմություններն ընդամենը առասպելի տարբեր վարկածներ են։ Գիտնականները դա ապացուցում են ամենահասարակ, բայց ծանրակշիռ փաստարկով: Օրինակ, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս եք պատկերացնում միջնադարի կնոջ վիճակն այն ժամանակներում, երբ անձնական հիգիենայի հետ կապված զարհուրելի խնդիրներ կային։ Հավատարմության գոտի օգտագործելու դեպքում կանայք պարզապես կմեռնեին դիզենտերիայից։ Էլ չենք խոսում դաշտանային ցիկլի մասին։Այս ամենը միայն բավական է եղել, որ գիտնականները եզրակացնեն, որ միջնադարում ոչ մի հավատարմության գոտի էլ չի եղել։ Որքան էլ անողոք ու արյունարբու էին Վերածննդին նախորդած հարյուրամյակները, անհնար է պատկերացնել, որ այդ ժամանակ մարդիկ այդ աստիճան անմարդկային կարող էին լինել։ Հավանական է նաև, որ նման պարզունակ ու դաժան խոշտանգումների գործիք անգամ չէին կիրառի Սուրբ ինկվիզիցիայի հավատաքննություն իրականացնողները , քանի որ հավատարմության գոտին որտես կտտանքի ձև օգտագործելը երկար ժամանակ կպահանջեր։ Բացի դա, եթե անգամ դրանք կիրառվել են, կտտանքների ենթարկված մարդը հազիվ թե դրանից հետո ողջ մնար։

Ի վերջո, պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ ոչ մի հավատարմության գոտի էլ չէր կարող 100 տոկոսով ապահովել կնոջ հավատարմությունը: Օրինակ, Գրենոբլի թանգարանում հնագույն գոբելեն է պահվում, որտեղ ամրոցի դարպասներից դուրս եկող զենք ու զրահով ասպետ է պատկերված: Պատուհանից գեղեցիկ մի աղջիկ է նրան թաշկինակով ողջունում: Ասպետի պարանոցին շղթայով բանալի է կախված, իսկ թփերի տակից մեկ այլ ասպետ է երևում, որի վզին նույնատիպ բանալի է: Ստացվում է, որ հավատարմության գոտիների խորամանկ արտադրողները կարող էին կրկնակի շահ հետապնդել՝ անհավանական գումարի դիմաց այդ գործիքի բանալին հանձնելով խանդոտ ամուսնուն, իսկ լրացուցիչ գումարի դիմաց կրկնօրինակը տալով կնոջը կամ նրա երկրպագուին: Պարզ է, որ Խաչակրաց արշավանքի մեկնող ազնվական ասպետը այնքան հիմար չէր լինի, որ չհասկանար սա, ինչպես նաև այն, որ ավելի հավանական է իր չվերադառնալը, քան վերադառնալը տուն՝ կնոջ մոտ:

 

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal