Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրա­նա­գետ. «Կան նաև կար­միր գծեր, որոնք Հա­յաս­տա­նը չպետք է խախ­տի»

INTERVIEW

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետություն։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո սա առաջին բարձրաստիճան այցն է Իրան։

Խոսելով այցի կարևորության մասին՝ իրանագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այցի ուղերձը շատ կարևոր է: 

«Այցը դեռ վաղուց պետք է լիներ: Դեռևս նախորդ տարվա օգոստոսին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ նախապատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցը Իրան: Այդուհանդերձ, այդ ժամանակ այց չեղավ: Բարեբախտաբար, հիմա է տեղի ունենում, և այդ այցը շատ ճիշտ ժամանակին է. վերջերս Հայստանում տեղի են ունեցել ընտրություններ, Նիկոլ Փաշինյանն առաջիկա հինգ տարիներին լինելու է ՀՀ վարչապետը, և Իրանի հետ նոր որակի հարաբերություններ կառուցելու ճիշտ ժամանակն է: Բացի այդ, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Իրանում որոշակի կասկածներ կային Հայաստանի հեղափոխության բնույթի վերաբերյալ»,-ասաց Ա. Վարդանյանը՝ հավելելով, որ մինչև հիմա էլ որոշ չափով կան այդ կասկածները, և այցը կարևոր է նաև այդ առումով: «Կասկածներ կային, որ հեղափոխությունն Արևմուտքի ձեռքի գործն է, և Հայաստանի նոր իշխանությունը կարող է վատթարացնել հարաբերություններն Իրանի հետ: Իհարկե, մեր իշխանությունները հակառակը ցույց տվեցին, ցույց տվեցին, որ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները շարունակելու են: Այդուհանդերձ, պաշտոնական այցերն ավելի են ամրապնդում հարաբերությունները, և այս այցի կարիքը շատ էր զգացվում»,-ընդգծեց իրանագետը:

Իսկ թե ի՞նչ սպասել այցից, և արդյոք Իրանի հետ նոր օրակարգի ձևավորման կարիք կա՞, Արմեն Վարդանյանն արձագանքեց.

«Քաղաքական առումով որևէ խնդիր չկա: Նոր օրակարգ առաջադրելու կարիք ևս չկա: Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա նախորդ տարի մոտ 100 միլիոն դոլարով ապրանքաշրջանառությունն ավելացել է, և երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 363 միլիոն դոլար: Բայց, ամեն դեպքում, դա կրկին քիչ է՝ հաշվի առնելով այն քաղաքական հարաբերությունները և այն պոտենցիալը, որոնք կան երկու երկրների միջև: Միգուցե Նիկոլ Փաշինյանը կամ իրանական կողմը նոր ծրագրեր, օրակարգ առաջ քաշեն Իրանի հետ հարաբերությունների համատեքստում, բայց, ամեն դեպքում, պետք է ամեն ինչ անել, որ երկկողմ տնտեսական հարաբերություններն ամրապնդվեն»:

Ինչ վերաբերում է Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանն ու այդ համատեքստում հայ-իրանական հարաբերություններին, իրանագետը շեշտեց. 

«Մենք գիտենք, որ ԱՄՆ այս վարչակազմը՝ Թրամփի վարչակազմը, պատմության մեջ ամենադաժան պատժամիջոցային և մեկուսացման քաղաքականությունն է վարում Իրանի նկատմամբ: Եվ այն երկրները, որոնք Իրանի հետ ջերմ հարաբերություններ են ունենում, գտնվում են ԱՄՆ իշխանությունների մանրադիտակի տակ: 

Բնականաբար, այդ ամենը ԱՄՆ-ին դուր չի գալիս, և ԱՄՆ-ն ընդհանրապես փորձում է ամեն ինչ անել, որ Իրանը մեկուսացվի ամբողջ աշխարհից: Այս առումով պետք է ընդգծել, որ մեր բախտը բերել է՝ Հայաստանին երկընտրանքի և ընտրության առջև չեն դնում: ԱՄՆ-ն ևս շատ լավ հասկանում է, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի անվտանգության համար էկզիստենցիալ բնույթ ունեն»:

Նա ընդգծեց, որ երկու կողմից շրջափակված լինելով՝ Հայաստանին մնում է ջերմ հարաբերություններ ունենալ Իրանի հետ:

«Բնականաբար, կան նաև կարմիր գծեր, որոնք Հայաստանը չպետք է խախտի: Մասնավորապես, Հայաստանը ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող իրանական ընկերությունների հետ չպետք է գործակցի: Վերջերս՝ մի քանի ամիս առաջ, Հայաստանում գրանցված ավիաընկերություններից մեկը հայտնվեց ամերիկյան պատժամիջոցների ներքո: Այդ ընկերությունը համագործակցում էր իրանական մի ավիաընկերության հետ, որն արդեն իսկ հայտնվել էր ԱՄՆ-ի պատժամիջոցի ներքո: Այնպես որ, կան կարմիր գծեր, որոնք չպետք է խախտենք: Այդ առումով տեսնում ենք, որ մեր իշխանություններն ամեն ինչ անում են, որ այդ կարմիր գծերը չխախտվեն: Իսկ ընդհանուր առմամբ, բարեբախտաբար, ԱՄՆ-ն Հայաստանի իշխանությունների առջև լուրջ պահանջներ չի դնում՝ շատ լավ հասկանալով, թե Հայաստան-Իրան հարաբերություններն ինչ նշանակություն ունեն Հայաստանի համար, հասկանալով նաև, որ ուղղված չէ երրորդ երկրի դեմ»,-եզրափակեց Ա. Վարդանյանը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal