Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ճղճիմ նպա­տակ­նե­րի հա­մար չի կա­րե­լի երե­խա­նե­րին ծանր հո­գե­բա­նա­կան ճնշում­նե­րի են­թար­կել»

INTERVIEW

Հոգեբան, նեյրո-լեզվաբանական ծրագրավորման ուղղությամբ մասնագիտացած գիտնական Միհրդատ Մադաթյանի դիտարկմամբ, երեխաներին քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու երևույթները սկսվել են թավշյա հեղափոխության ժամանակ: Սա, ըստ հոգեբանի, այլասերում է, քանի որ չի կարելի երեխաներին ներքաշել քարոզչական և այլ բնույթ ունեցող իրադարձությունների մեջ: 

«Չի կարելի երեխաների առջև նման բարդ խնդիրներ դնել, քանի որ նրանք չեն կարողանալու դա լուծել: Եվ եթե ծնողը, որպես հասուն մարդ, պատասխանատու է իր արարքի համար, ապա երեխան չպետք է պատասխանատվություն կրի ծնողի արարքի համար: Դա երեխայի համար շատ բարդ խնդիր է, և նա չի կարողանալու դա լուծել: Բայց, ցավոք սրտի, նման գործելաոճը՝ այդպիսի քննարկումների մեջ քաղաքական գործիչների ընտանիքը, հատկապես երեխաներին ներգրավելը դարձել է քաղաքական մշակույթի մի մաս, որը պետք է անհապաղ դադարեցնել: Սա կարելի է նաև անմարդկային համարել, քանի որ, անկախ նրանից՝ լավ հեղափոխություն է իրականացվում, վատ, թե ընդհանրապես նման երևույթներ չկան: Ես նույնիսկ դեմ եմ մանկուց երեխաներին Եղեռնի հուշարձան տանելու երևույթին, քանի որ երեխան չի կարող հասկանալ, թե ինչ է Եղեռնը: Երբ ծնողը երեխային մանկուց նման տեղեր է տանում, երեխայի մոտ ձևավորվում է կա՛մ զոհի հոգեբանություն, կա՛մ ագրեսիա, որոնց դեպքերում երեխայի հոգեբանությունը խեղվում է»,- ասաց Մ. Մադաթյանը:

Հետահայց թվարկելով թավշյա հեղափոխության ժամանակ հասարակության ցուցաբերած վարքագիծը՝ սև ժապավենների վրա ողջ մարդկանց անունով մահազդի գրառումներն ու այլ դրսևորումներ, հոգեբանի դիտարկմամբ, սիրո և հանդուրժողականության քարոզի ներքո իրականում սև և սպիտակ դաշտերի բաժանման քարոզ իրականացվեց: 

«Այստեղ խնդիրը ճիշտ կամ սխալ գաղափարախոսության մասին չէր, ո՛չ էլ քաղաքականության: Գոյություն ունի գոտկատեղից ներքև չհարվածելու կուլտուրա: Եվ անկախ նրանից՝ տվյալ անձնավորությունը ճիշտ է, սխալ է, ուժեղ է, թե թույլ, չի կարելի մարդկանց նման հարված հասցնել: Պայքարի մեջ դա անընդունելի միջոց է, որը կիրառվում է բոլոր ժամանակներում, բոլոր իրավիճակներում և բոլոր մարդկանց հանդեպ: Այն շարունակվում է մինչ օրս, և կապ չունի, թե ով է նման քայլ իրականացնում՝ «Իմ քայլը», Հանրապետականը, թե մեկ այլ քաղաքական ուժ կամ անհատ: Դա անթույլատրելի և անբարոյական քայլ է դիմացինի հանդեպ: Եվ անկախ նրանից, թե թիրախում ո՞ւմ երեխան է, Նիկոլ Փաշինյանի, թե՝ Շարմազանովի, միևնույն է, նրանք բոլորն էլ մեր հասարակության երեխաներն են: Ես երկուսի երեխաներին էլ նույն չափով սիրում եմ, քանի որ նրանք մեր ազգի երեխաներն են: Եվ չի կարելի ինչ-որ ճղճիմ նպատակների համար երեխաներին նման ծանր հոգեբանական ճնշումների ենթարկել»,- ասաց Մ. Մադաթյանը: 

Հոգեբանի դիտարկմամբ, սոցիալական ցանցերից բացի, լրատվամիջոցներում նույնպես կան մարդիկ, որոնք երեխաներին ներքաշում են ներքաղաքական ինտրիգների մեջ, ինչը ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է: Եվ այնպես չէ, որ մինչև վերջերս որևէ մեկը չգիտեր այդ մասին: Սակայն հարցն այն է, թե նման լուրերն ինչ ծավալով են տարածվում: Մինչդեռ կանցնի ժամանակ, ամեն բան իր տեղը կընկնի, բայց երեխայի խեղված հոգեբանությունը վերականգնել, ցավոք, հնարավոր չի լինի:

«Պետք է միշտ հիշել, որ երեխաները մեր երկրի ապագան են և մեր երկրի ամենակարևոր ռեսուրսներից մեկը: Մի քանի օր առաջ իմ սոցիալական էջում իմ մի գրառման տակ հայհոյանքների շարք կար իմ մահացած մոր, իմ երեխայի, իմ ընտանիքի հասցեին: Եվ եթե Հայաստանի համար սա կոչվում է նոր փուլ մտնել, ապա, կներեք, ես չեմ հասկանում, թե ինչ է դա նշանակում: Ես երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել, ապաքաղաքական անձ եմ և զբաղվում եմ իմ մասնագիտությամբ: Երբևէ ո՛չ ներկայացրել եմ Լևոն ՏերՊետրոսյանին, ո՛չ Հանրապետականներին, ո՛չ էլ այսօր Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացնում: 

Երբևէ որևէ մեկին չեմ էլ ներկայացնելու նաև ապագայում: Սա իմ կոնցեպտին դեմ է, բայց ինչից է, որ մարդիկ նման վարքագիծ են դրսևորել: Ի՞նչ բան է ատելությունը, ո՞նց կարելի է ատելությամբ ապրել, ինչպե՞ս կարող է նորմալ մարդն ատելությամբ ապրել: Չէ՞ որ մենք Հովհաննես Թումանյանի 150-ամյակ ենք նշում, մենք «Քեֆ անողին քեֆ չի պակսի» ենք կարդացել և անգամ տեսել ենք, թե շատ դժվար պայմաններում ինչպե՞ս են սիրով ապրում: Եվ ինչո՞ւ հանկարծ մենք սկսեցինք ատել: Սա ոչ մի կապ չունի ո՛չ այսօրվա, ո՛չ երեկվա, ո՛չ էլ երեկ չէ առաջին օրվա կառավարությունների հետ: Ի դեպ, վարչապետը շատ խելոք բաներ է ասում աղքատությունը ուղեղներից հանելու մասին: Ես կավելացնեի, որ նաև պետք է չարությունն ու նախանձն ուղեղներից հանել: Եվ պետք չէ այս ամենի մեջ երեխաներին խառնել, քանի որ շատ մարդասպաններ կան, որոնք տաղանդավոր երեխաներ են ունեցել»,ասաց Մ. Մադաթյանը: 

Պետք է նաև հարգել բարոյական արժեքները: Հակառակ դեպքում հրապարակավ մարդուն հայհոյելը բռնաբարությունից ավելի անբարոյական քայլ է, բռնության ամենաբարձր աստիճանը, համոզված է հոգեբանը: Դա առավել ակնհայտ է երևում, երբ նման վարքագիծ անանուն օգտատիրոջ կողմից է իրականացվում: Հոգեբանի դիտարկմամբ, այսօրվա համացանցային դարաշրջանի պայմաններում որևէ մեկը նման հարձակումներից ապահովագրված չէ, ուստի հարկավոր է հասարակության մեջ նման դրսևորումների հանդեպ մերժողական վերաբերմունք դրսևորել: 

«Ոչ մեկն ապահովագրված չէ նման հարձակումներից: Ո՛չ մեր ակադեմիկոսները, ո՛չ գիտնականները, ո՛չ դասախոսները, ո՛չ էլ երեխաները. ուստի, հարկավոր է նման երևույթները չնկատելու տալ, քանի որ նման մարդկանց եթե ասենք, որ դա անթույլատրելի է, միևնույն է, նրանք դա չեն հասկանա: Մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, բայց ընտանիքներում արժեքներ են դաստիարակվել: Հիմա ունենք պետականություն, բայց ընտանիքներում արժեքներ չեն դաստիարակում: Ես միշտ ասում եմ, որ մարդասպանությունը տեսնողն ու չկանխողն ինքն էլ է մարդասպան: Եվ եթե մենք այսօր նման արժեքներ չկարողանանք դաստիարակել մեր ապագա սերունդների մեջ, ապա շատ տխուր հետևանքների կարող է հանգեցնել: Բայց ես չեմ տեսնում, որ կառավարության կողմից որևէ քայլ կատարելու ցանկություն կա, ինչը կբերի իրավիճակի հաղթահարման: Փոխարենը «կփռեմ ասֆալտին», «հանգիստ նստեք տեղներդ» և այլ արտահայտություններով ագրեսիա է հրահրվում, իսկ ավելի ցածր օղակներում այն ավելի ագրեսիվ դրսևորումներ է ստանում, ինչը նույնպես ազդում է երեխաների հոգեբանության վրա»,- ասաց Մ.Մադաթյանը: 

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal