Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եղա­ծը ոչ թե կա­տա­րե­լա­գոր­ծե­լու, այլ քան­դե­լու քա­ղա­քա­կա­նու­թյունն ինձ հա­մար ան­հաս­կա­նա­լի է»

INTERVIEW

Ներկայումս իրականացվող մշակութային քաղաքականությունը, ինչպես նաև կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, մշակութաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանի դիտարկումներում բացասական գնահատականի են արժանանում: Նշենք, որ ըստ նախագծի, մշակույթի նախարարությունը ևս միանալու է ԿԳՆ-ին:

«Նախարարության կարգավիճակը փոխելն անթույլատրելի է: Պետք է հակառակը լիներ: Պետք է ավելի մեծ լիազորություններ տայինք մշակույթի նախարարությանը, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ շտկել համակարգման հետ կապված առկա բացերը: Բայց տեղի է ունենում հակառակը: Իսկ մշակույթի նկատմամբ իշխանության վերաբերմունքը երևում է նրանից, թե ինչ կարգավիճակ են տալիս այն կառույցին, որը պետք է զբաղվի մշակութային քաղաքականությամբ: Այնինչ մեր ժողովուրդն ահռելի և հարուստ մշակութային ժառանգություն ունի»,-մեզ հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ պետությունն էլ մշակույթին տեր կանգնելու պարտավորություն ունի:

«Մշակույթը բավարար չափով ուսումնասիրված չէ, մեր հարևան ժողովուրդները մեր մշակույթը մեզնից անընդհատ վերցնում են, ուզում են այն յուրացնել: Անընդհատ այդ պայքարի մեջ ենք մեր հարևանների հետ: Բայց մշակույթն այն է, ինչով մենք կարող ենք հպարտանալ, լինել բարձրակարգ պետություն, ազգ: Իսկ այն, ինչ այսօր է արվում, կարծես, նախկին բացերը շտկելու նպատակ չունի: Եղածը ոչ թե կատարելագործելու, այլ քանդելու քաղաքականությունը գոնե ինձ համար անհասկանալի է: Դա անընդունելի է: Ես ոչ միայն իմ կարծիքն եմ հայտնում, այլ նշված բնագավառի այն ներկայացուցիչների, որոնց հետ շփվում եմ ու խոսում: Բոլորը շատ վրդովված են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ պետությունը մեր պես ժողովրդի համար երկու նպատակ ունի. «Մեկը սոցիալական ապահովությունն է, մյուսը՝ մշակութային, ազգային ինքնության պահպանությունը: Նշվածների իրականացմանը պետք է կոչված լինի հենց մշակույթի նախարարությունը՝ իր լայն լիազորություններով, իր բազմաֆունկցիոնալ, բազմակողմանի գործառույթներով: Եվ այդ պատճառով այն պետք է գերակա նախարարություն լինի, որը պետք է համագործակցի ԱԳՆ-ի հետ՝ նաև մշակութային արտաքին քաղաքականություն իրականացնելու համար: Պետք է համագործակցի նաև ԿԳՆ-ի հետ՝ գեղարվեստական ժառանգությունն ուսումնասիրելու, կրթական ծրագրեր մշակելու և այդ համագործակցությունից բխող այլ նպատակների համար: Այս ամենը պետք է համակարգվի մեկ կենտրոնից: Իսկ ժողովրդի գեղագիտական դաստիարակությունը, որի վրա հիմա այդքան մեծ շեշտ է դրվում, ընդամենը մշակույթի նախարարության մի գործառույթն է»:

Կ. Հակոբյանն ընդգծեց՝ պետք է հաշվի առնել նաև կարծիքները. «Բացի նշվածից, ես կարծում եմ, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունները որևէ հիմնավորում չունեն: Խոսքը միայն մշակույթի նախարարության մասին չէ, այլև մյուս նախարարությունների: Բացարձակ հիմնավորում չկա: Կառավարման համակարգում մեր ամենամեծ բացը հենց հիմնավորումների բացակայությունն է: Հիմնավորումներ, որոնք մեզ կհամոզեն, թե ինչու են այդ փոփոխություններն արվում, և մենք կհասկանանք, որ դրանից շահելու է տվյալ բնագավառը: Իսկ երբ առաջարկություններ ենք ներկայացնում, դրանք պարզապես չլսելու և չտեսնելու են տալիս: Բոլոր համոզիչ առաջարկությունները չտեսնելու են տալիս, բայց երբ մի անհեթեթ բան է լինում, միանգամից սևեռվում են դրա վրա ու սկսում քննադատել: Դա ազնիվ չէ»:

ՊՈԱԿ-ների լուծարման ու դրանց հնարավոր միավորման շուրջ տեղեկատվությանը հաջորդած քննադատությունները մշակութաբանը ևս գլոբալ խնդրի մեջ է դիտարկում: «Սա վերոնշյալի բնական հետևանքն է: Երբ ամիսներ առաջ նախարարության կարգավիճակի փոփոխության հարցն առաջացավ, և ես վրդովված խոսում էի դրա դեմ, նկատի ունեի հենց դրան հաջորդող քայլերը: 

Սա տրամաբանական շարունակությունն է: Երբ սկսում են քանդելը, քանդում են մինչև վերջ, աստիճանաբար: Երբ պետական այդ կառույցն իր լիազորություններից հրաժարվում է, հնարավորինս պետք է պակասեցնի ու էլի պակասեցնի եղածը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակը պետք է լինի:

«Պետք է ուժեղացնենք պետական հաստատությունները (ինստիտուտները) և ոչ թե մինչև վերջ քանդենք: Կարծում եմ՝ հիմա բոլորս պետք է համախմբվենք այս գործընթացը կանգնեցնելու համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal