Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ուշա­ցած, բայց կա­րև­որ այց Իրան

ANALYSIS

Երեկ պաշտոնական այցով Իրան է մեկնել վարչապետ Փաշինյանը: Այս պաշտոնական այցը, որի շրջանակներում նախատեսվում են բարձր մակարդակով հանդիպումներ, ինչ-որ առումով կարելի է համարել ուշացած: Իշխանափոխությունից հետո Իրանի հետ բարձր մակարդակով հարաբերություններում շարժ չէր նկատվում: Բանը նույնիսկ հասավ նրան, որ պաշտոնական Թեհրանը սկսեց ուղղակի և միջնորդավորված ակնարկել հանդիպման կարևորության մասին: 

Հանդիպումը տեղի է ունենում Իրանի ներսում և դրսում տիրող բավական հետաքրքրական քաղաքական իրավիճակում: Թրամփի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրարկումն ու Օբամայի օրոք կնքված համաձայնագրի չեղարկումը նոր իրավիճակ են ստեղծել տարածաշրջանում: Վերջերս էլ Իրանում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Իսկ օրերս էլ հրաժարականի դիմում էր ներկայացրել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը, սակայն նախագահ Ռուհանին չէր ընդունել հրաժարականը: 

Ասել է թե, մի կողմից Արևմուտքի հետ հարաբերություններում նոր լարվածությունը, մյուս կողմից Սիրիայի չմարող հրաբուխն իր տարածաշրջանային ընդգրկունությամբ, մեկ այլ կողմից էլ ներքին վերնախավային վերադասավորումների հնարավորությունը Իրանում և Իրանի շուրջ ստեղծում են հետաքրքրական վիճակ: Մեծ հաշվով, սակայն, վերը թվարկվածը արտառոց չէ: Իրավիճակը հանդարտ չի եղել ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ Իրանում բավական երկար ժամանակ: Իրանն էլ արդեն սովորել է ապրել այս իրավիճակում:

Արտառոց է միայն Հայաստանի հանգամանքը: Ավելի ճիշտ՝ Հայաստանի նոր իշխանությունների՝ իրանական կողմի հետ հարաբերությունների բովանդակությունը: Ասել, որ Հայաստանն ունի իրանական կողմի հետ հարաբերությունների տրամաբանությունը բեկելու հնարավորություն, իրատեսական չի լինի: Մյուս կողմից էլ, սակայն, Մոսկվայի հետ հարաբերությունների փորձը ցույց տվեց, որ արտաքին քաղաքական վեկտորը չփոխելու մասին հայտարարությունները բավարար չեն հարաբերությունները ինքնին եղած մակարդակի վրա պահելու համար: Էլ չենք խոսում հարաբերությունների զարգացման մասին:

Հայաստանն, իհարկե, տարածաշրջանում որոշումների կայացման առումով մեծ դերակատար չէ, բայց, այնուամենայնիվ, դերակատար է: Հայաստանին հաջողվել է, չլինելով խոշոր խաղացող, դառնալ հավասարակշռված արտաքին քաղաքականության օրինակ Իրանի և Արևմուտքի լարված հարաբերությունների խաչմերուկում: Սակայն մի կողմից ձգձգվող այցը Իրան իր հետ բերել է որոշակի նոր հարցեր, որոնք ճշգրտելու կարիք կա, մեկ այլ կողմից էլ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ենթադրում է, որ որոշակի տրամադրություններ փոխվել են նաև Հայաստանի շուրջ: Տրամաբանական է, որ մեզ հետ անմիջապես առնչվող պետությունները, մասնավորապես գերտերությունները փորձելու են, այսպես ասած, ստուգել Հայաստանի նոր ղեկավարության համառությունն ու պնդությունը: Փորձելու են՝ մի կողմից տեսնելու, թե արդյոք կարելի է ստանալ ավելին, թե ոչ, մեկ այլ կողմից էլ փորձելու են համոզվել, որ բեկումնային փոփոխություններ արտաքին քաղաքական վեկտորի առումով չկան: 

Եթե չհաշվենք Հայկ Կոնջորյանի անհաջող ձևակերպումը, ապա միակ սև բիծը Իրանի հետ հարաբերություններում այցի ձգձգումն է, որը վերջապես տեղի ունեցավ: Գուցե ձգձգվելու պատճառները խիստ տեխնիկական էին, բայց այս ընթացքում ձևավորվել է որոշակի անվստահության պատ, որը, հուսանք, իրանյան այցի ընթացքում կքանդվի: 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal