Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պար­զա­պես մեզ մնում է ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել, և դա արդեն տեսնում եմ»

VIDEO

Անցնող շաբաթը կարևորվեց Հայաստանի վարչապետի գլխավորությամբ կառավարական պատվիրակության՝ Իրան կատարած այցով: Ուշադրության կենտրոնում էր նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Մոսկվա: Երկու այցերի ժամանակ եղան շեշտադրումներ, որոնք առանցքային որակվեցին:

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի խոսքով, ՀՀ արտաքին քաղաքականության մեջ այսօր բալանսավորման հարց ու խնդիր չկա:

Գնահատելով այցերը՝ մեզ հետ զրույցում նա նշեց. «Ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը արժանապատիվ տեսք է ստացել: Կային տեսակետներ, թե Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն կարող են խոչընդոտներ առաջացնել, օրինակ, Հայաստան-Իրան հարաբերություններում: Այս այցերն ապացուցում են հակառակը»:

Նա շեշտեց՝ միջազգային խաղացողները ինքնիշխան պետությունների ցանկացած քայլ շատ հանգիստ են ընդունում. «Սա ակնհայտ է: Այս պահին բալանսավորելու հարց չկա: Կա Հայաստան-Իրան հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու խնդիր: Բացի այդ, կա դրական մի քանի հանգամանք: Առաջինը Ռուսաստանի հետ հարաբերությունների որակի բարձրացումն է, որի վկայությունը ՀՀ ԱԺ նախագահի ելույթն էր Պետդումայում: Մեր ռուս գործընկերները սովոր էին, չէ՞, Հայաստանի կողմից տարվող անարժանապատիվ, գետնաքարշ քաղաքականությանը: Հիմա իրենց դիմաց կանգնած է լեգիտիմ ու արժանապատիվ իշխանություն: Սա, հավանաբար, մի քիչ ռուսներին դուր չի գա, բայց իրենք այդ ամենը հետո կընդունեն: Այդ իմաստով հիմա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ոչ թե վատանում են, այլ ավելի բարձր որակի են»:

Նա ընդգծեց՝ ռուսները Հայաստանի արժանապատիվ քայլը գնահատելու են, և Հայաստան-ՌԴ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի են հասնելու. «Իհարկե, ՌԴ-ն, ամեն դեպքում, դժգոհելու է, բայց եթե մենք այս արժանապատիվ քաղաքականությունը սկզբունքորեն շարունակենք, նրանք տեղի են տալու, և ընդունելու են մեր պարտադրած՝ Հայաստան-Ռուսաստան իրական՝ դաշնակցային հարաբերությունները»:

Ինչ վերաբերում է Իրանին, քաղաքագետը նշեց՝ ի տարբերություն ՌԴ-ի, որը ՀՀ-ին ստրատեգիական իմաստով է դաշնակից, Իրանը մեր բնական դաշնակիցն է. «Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նաև ՀՀ վարչապետին դիմավորելու արարողակարգին: Դա նաև պատվի արժանացնելու շատ կարևոր ժեստ է: Հաշվի առնելով դա՝ կարելի է ասել, որ Իրանը ևս պատրաստ է Հայաստանի հետ ավելի բարձր մակարդակի հարաբերություններ ունենալ»:

Անդրադառնալով այն տեսակետներին, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են խոչընդոտել հայ-իրանական հարաբերություններին՝ քաղաքագետը նշեց. «Կարող եմ վստահաբար ասել, որ ոչինչ չի խոչընդոտելու Հայաստան-Իրան հարաբերություններին: 

 

Պարզապես մեզ մնում է արժանապատիվ քաղաքականություն վարել, և այդ առումով հիմա ամեն ինչ շատ նորմալ է»:

Նշվածի մասին արդեն ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների համատեքստում խոսելով՝ Հայկ Սուքիասյանը շեշտեց. «ԱՄՆ-ի դերակատարությունը Հայաստան-Իրան հարաբերություններում հավանաբար շատ է չափազանցվում մեզ մոտ: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ն շատ լավ է հասկանում ՀՀ-ի աշխարհագրական դիրքը: ԱՄՆ-ն հասկանում է նաև, որ Հայաստան-Իրան հարաբերությունները ՀՀ-ի համար կենսական անհրաժեշտություն են: Հետևաբար, վստահորեն կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն հռետորաբանությունից ու դիսկուրսի մակարդակում բողոք հայտնելուց այնկողմ չի անցնելու: Իրենք լավ գիտեն, որ այլ տարբերակ, քան Իրանի հետ հարաբերություններն ուժեղացնելն է, մենք չունենք: Եվ եթե իրենք սկսեն անընդհատ մեզ ճնշել, բնականաբար, այդպես մեզ ստիպելու են, որ նետվենք Ռուսաստանի «գիրկը», իսկ իրենք դա չեն անի»:

Հայկ Սուքիասյանի խոսքով, սակայն, արժանապատիվ արտաքին քաղաքականությունն այս նշաձողում պահելու համար այլ քայլեր են պետք. «Հեղափոխությունից հետո Հայաստանի հեղինակությունն աշխարհում բարձր է: Այսինքն, ունենք դրական իմիջ և այն իրացնելու հնարավորություն: Բացի այդ, իշխանությունը լեգիտիմ է, որն իշխանության համար մեծ ռեսուրս է արտաքին հարաբերություններում արժանապատիվ վարքագծով հանդես գալու համար: Այդուհանդերձ, այս ամենը բավարար չէ: Միայն այսքանով «երկար ձգել» հնարավոր չէ: Անհրաժեշտ է, որ պետությունն արդիականանա: Արտաքին քաղաքականությանն օգնող հանգամանք է պետք: Իշխանությունը պետք է գիշեր-ցերեկ աշխատի Հայաստանի քաղաքական, մշակութային կյանքը արդիականացնելու ուղղությամբ: Եթե սա լինի, ապա նույն արտաքին քաղաքականությունը շատ ուժեղ աջակցություն կունենա: Իսկ եթե շարունակելու ենք անհասկանալի տնտեսությամբ պետություն մնալ, որքան էլ արժանապատիվ հանդես գանք, մեկ է, տեսնելու են, չէ՞, որ տնտեսություն չունեցող պետություն ես: Իսկ զարգացումը պետք է հեղափոխական լինի, սոսկ «մեկ քայլ առաջ» զարգացումը Հայաստանի համար մահ է: Մեզ հեղափոխական զարգացում է պետք: Եթե սա լինի, մեզ համար խանգարող որևէ հանգամանք չի լինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal