Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ են առաջանում օզոնային ճեղքեր, և ո՞ւմ էր պետք «օզոնային առասպելը»

LIFE

Մենք գիտենք, որ...

Մենք գիտենք, որ բևեռային շրջանների օզոնային ճեղքերը առաջացել են մարդու կենսագործունեության արդյունքում մթնոլորտ որոշակի նյութերի արտանետումների արդյունքում։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Այս տարածված մոլորությունը «կանաչների» հերթական առասպելներից մեկն է։ Ընդ որում, այս առասպելը ունակ է ժխտել անգամ ցանկացած դպրոցական, որը աշխարհագրության և քիմիայի դասերից չի փախել։ Օզոնային շերտը օզոնից կազմված շերտ է, որը գտնվում է մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։ Քիմիայի դպրոցական դասագրքից մենք գիտենք, որ օզոնը թթվածնի ալլոտրոպ մոդիֆիկացիան է, այսինքն, եթե թթվածնում Օ-ն երկուսն է, օզոնում երեքն է։ Օզոն կարող է առաջանալ տարբեր կերպ, բայց բնության մեջ ամենատարածվածն այն է, երբ թթվածինը կլանում է 175-200 նանոմետր և 280-315 նանոմետր ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ և վերածվում օզոնի, ընդ որում, օզոնն ինքը ևս ունի 200-280 նանոմետր ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ կլանելու հատկություն։ Հենց այդ կերպ էլ հեռավոր ժամանակներում (մոտ 2 միլիարդ տարի առաջ) առաջացել է երկրագունդը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող օզոնային շերտը և, ի դեպ, նույն կերպ էլ շարունակում է առաջանալ։ Ընդ որում, այս ամբողջ ասածից միանգամից պարզ է դառնում, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների առնվազն կեսը կլանում է ոչ թե օզոնը, այլ թթվածինը, իսկ դրա արդյունքում առաջացած օզոնը ընդամենը կողմնակի արդյունք է։ Իսկ ի՞նչ է կատարվում ուլտրամանուշակագույն ճառագայթներ կլանած օզոնի հետ. շատ պարզ է, այն ընդամենը վերածվում է թթվածնի։ Ստացվում է, որ մթնոլորտի վերին շերտերում տեղի է ունենում ցիկլիկ հավասարակշռված գործընթաց՝ որոշակի երկարության ուլտրամանուշակագույն ալիքներ կլանում է օզոնը՝ վերածվելով թթվածնի, իսկ որոշակի երկարության ալիքներ էլ կլանում է թթվածինը՝ վերածվելով օզոնի։ Այս ամենից հետևում է պարզ և տրամաբանական եզրակացություն. որպեսզի ամբողջությամբ քայքայվի օզոնային շերտը՝ պետք է մթնոլորտը զրկել թթվածնից։ Առասպելը, որ մարդու գործունեությունը բերել է օզոնային ճեղքերի առաջացման, շատ կարող է ճշմարտանման թվալ մի քանի պատճառներով։ Առաջին հերթին այն հիմնված է հենց օզոնային ճեղքերի առկայության վրա, որոնք իրոք կան։ Երկրորդ հերթին մարդու կողմից ստեղծված որոշ նյութեր իրոք կարող են նպաստել այդ ճեղքերի առաջացմանը, իսկ եթե այդպես է, ապա ոչ մասնագետների մոտ այդ առիթով ընդհանրապես կասկածներ չեն կարող լինել՝ բավական է միայն նայել մթնոլորտ արտանետումների ավելացման և օզոնային ճեղքի աճման դինամիկային։ Իրականում ոչ մեկը իրեն նեղություն չի տալիս մտածել, որ այդ երկու ցուցանիշների համընկնումը կարող է ընդամենը պատահականություն լինել։ Իրականում ոչ մեկը չի փորձում հաշվարկել, ասենք, ֆրեոնից օզոնի քայքայման և միաժամանակ նոր օզոնի առաջացման դինամիկան։ Այնինչ իրոք պետք է։ Եթե դա կատարվի, անմիջապես կպարզվի, թե ինչ մեծ ազդեցություն է ունեցել օզոնային շերտի՝ ֆրեոնից քայքայման այս մոլորությունը համաշխարհային տնտեսության վրա։ Մարդկանց կողմից արտադրված ֆրեոնը (քլոր և բրոմ պարունակող ածխաջրատ, որը օգտագործվում է սառնարաններում որպես սառցաէլեմենտ և լուծիչ), մեթանը, քլորաջրածինը և ազոտի մոնօքսիդը ինչքան էլ քայքայեն օզոնը, միևնույն է, ուլտրամանուշակագույն ճառագայթները, ազդելով թթվածնի վրա, այն կվերածեն օզոնի, քանի որ այդ նյութերը ոչ ճառագայթների և ոչ էլ թթվածնի վրա չեն ազդում։ Իսկ մթնոլորտում թթվածինը չի կարող պակասել, քանի որ բույսերը, ջրիմուռները և պլանկտոնը այն մի քանի հազար անգամ ավելի շատ են արտադրում, քան ծախսում է մարդը։ Միևնույն ժամանակ հաշվի առնենք, որ «օզոնային ճեղք» արտահայտությունը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ իրականում առկա է միայն որոշակի բարակած օզոնային շերտի առկայությամբ տարածքներ, ընդ որում, այդ տարածքները գտնվում են մի կողմից՝ ուղղակի Անտարկտիդայի վրա, իսկ մյուս կողմից՝ Արկտիկայի վրա, այսինքն՝ բևեռներում։ Իհարկե, լինում են նաև օզոնային շերտի նաև ժամանակավոր բարակացումներ, որոնք շատ անկայուն են և շատ արագ վերականգնվում են։ Իսկ բևեռային օզոնային ճեղքերի հարցով ամեն ինչ պարզ է՝ նրանք պիտի լինեին, քանի որ այնտեղ արև և, հետևաբար, ուլտրամանուշակագույն ճառագայթներ քիչ են լինում։ Ընդ որում, անգամ բևեռներում է նկատվում օզոնային ճեղքի աճ կամ փոքրացում՝ կապված տարվա եղանակի հետ, քանի որ օզոնը խիստ անկայուն միացություն է և քայքայվում է անգամ առանց մարդու կողմից արտանետված որևէ նյութի ազդեցության։

Ի վերջո, ո՞ւմ էր պետք այս «օզոնային առասպելը»։ Իրականում այս հարցի պատասխանը շատ պարզ է։ Բանն այն է, որ 1985 թվականին ապացուցվեց Անտարկտիդայի գլխին մշտական օզոնային ճեղքի առկայությունը, իսկ 1986 թվականին ամերիկյան «Դյուպոն» ընկերությունը սկսեց նոր սերնդի սառցաէլեմենտների՝ քլոր չպարունակող ֆտորաջրածինների արտադրություն։ Սա, իհարկե, առավել էժան սառցաէլեմենտ էր, բայց պետք էր առաջ տանել դրա արտադրությունը։ «Դյուպոնը» սկսեց ֆինանսավորել ԶԼՄ-ներին , «կանաչներին» և որոշ օդերևութաբանների , որոնք էլ առաջ մղեցին «օզոնային առասպելը»։ Արդյունքները չուշացան։ 1987 թվականին Մոնրեալում ստորագրվեց որոշում, որը սահմանափակում էր օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը։ Սա բերեց ֆրեոն արտադրող մի շարք ընկերությունների սնանկացման, իսկ «Դյուպոնը» դարձավ սառցաէլեմենտների արտադրության մոնոպոլիստ։

Ի դեպ, «Դյուպոնի» կառուցած այս «օզոնային առասպելը» շատ սրընթաց էր տարածվում, և դրա արդյունքում էլ ստացվել է այնպիսի չմշակված առասպել, որը կարող է ժխտել անգամ ուշադիր դպրոցականը։ Բայց, այնուամենայնիվ, այս մոլորությունը շարունակում է մնալ։ Ի դեպ, 1987 թվականից ֆրեոնների արտադրությունը կրճատվել է մի քանի հազար անգամ, բայց օզոնային ճեղքի վրա դա ոչ մի կերպ չի ազդել։ Հետևություններ կատարեք ինքներդ։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal