Նեապոլում ձերբակալել են մաֆիոզ հզոր խմբավորման առաջնորդին
INTERNATIONAL NEWS
Իտալիայի ամենավտանգավոր հանցագործներից մեկին, մաֆիոզ հզոր խմբավորման առաջնորդ Մարկո Դի Լաուրոյին ձերբակալել են շաբաթ օրը՝ Նեապոլում՝ ոստիկանության եւ կարաբիներների համատեղ գործողության արդյունքում։ Այս մասին տեղեկացրել է իտալական ՆԳ նախարար, փոխվարչապետ Մատեո Սալվինին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միջազգային հետախուզության մեջ գտնվող, երկրի առավել վտանգավոր մաֆիոզիների ցուցակում 38-ամյա Լաուրոն զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը՝ «Կոզա Նոստրայի» ղեկավարներից մեկից՝ Մատեո Մեսինի Դենարոյից հետո։ Իրավապահները նրան փնտրում էին վերջին 14 տարիներին։
Երեք տարի առաջ արտաքինը փոխելու նպատակով Դի Լաուրոն պլաստիկ վիրահատության էր ենթարկվել։ Բացի այդ, կարծիք կա, որ իրավապահներից թաքնվելու համար նա բազմիցս կնոջ կերպարանքով է դուրս եկել։
Ձերբակալության ժամանակ Դի Լաուրոն զենք չի ունեցել եւ դիմադրություն չի ցուցաբերել։
ՆԳՆ ղեկավար Սալվինին փայլուն անցկացված գործողության համար շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմինների աշխատակիցներին։