Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Չեմ կարծում, որ Եվրոպա գազի տարանցման համար Իրանը նոր գազատար կառուցի. փորձագետ

ECONOMICS

Past.am

Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալների ավելացման մասին խոսելիս կարևոր է հասկանալ, որ այստեղ խոսքը ոչ թե իրանական գազի ՝ հայաստանյան սպառողին հասցնելու մասին է, այլ 2006-07 թթ-ից արդեն գոյություն ունեցող բարտերային ծավալների ավելացման։ Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Հայաստանում առկա է էլեկտարէներգետիկ հզորությունների ավելցուկ և միայն էլեկտրաէներգիան արտահանելով՝ մասնավորապես դեպի Իրան և Վրաստան, Հայաստանը կկարողանա բարձրացնել էներգետիկ անվտանգության մակարդակը։ «Սա լիովին տեղավորվում է Հայաստանի էներգետիկ շահի տրամաբանության շրջանակներում։ Ընդ որում՝ հաշվի առնելով սահմանին այս տարվա ռուսական գազի գնի բարձրացումը՝ իրանական և ռուսական գազը գնային տեսանկյունից հավասարվել են»,-նշեց նա՝ հավելելով, որ Հայաստան իրանական գազի ներկրման ծավալների ավելացման մեծ ներուժ կա, քանի որ գազամուղի թողունակությունը կազմում է 2.3 մլրդ խմ տարեկան, մինչդեռ այսօր օգտագործվում է դրա միայն 15 -20 տոկոսը։ «Չնայած երկրում առկա է գազի սպառման ծավալների որոշակի անկում, բայց պետք է հաշվի առնել, որ պայմանագիր է կնքվել իտալական «Ռենկո» ընկերության հետ, որով նախատեսվում է 250 մգվտ հզորության Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցում։ Այսինքն, մոտ հեռանկարում մենք լրացուցիչ գազի ծավալի անհրաժեշտություն ենք ունենալու»,-նշեց Դավթյանը։ Անդրադառնալով իրանական գազի Եվրոպա տարանցման հնարավորությունը, նա նշեց, որ այս առումով որոշակի թերահավատություն ունի, որովհետև իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա հասցնելու համար անհրաժեշտ է նախ այդ գազը հասցնել գոնե հայ-վրացական սահման, մինչդեռ դա առայժմ անհնար է ՝ հաշվի առնելով մեր ենթակառուցվածքային առանձնահատկությունները։ «Իրան-Հայաստան գազամուղը, որով պետք է այդ մատակարարումն իրականացվի՝ ավարտվում է Արարատի մարզում, դրա մասին, չգիտես ինչու, շատերը մոռանում են և միանգամից իրականան գազը հասցնում են Եվրոպական շուկա։ Առհասարակ, մեր գազատրանսպորտային համակարգն այսօր տարանցիկային չէ։ Պետք է նոր գազատար կառուցել՝ այդ գործառույթն իրականացնելու համար, ինչը ելնելով պատժամիջոցների կիրառման հետևանքով Իրանում առկա որոշակի ֆինանսական խնդիրների՝ չեմ կարծում, որ Իրանը կյանքի կկոչի։ Առհասարակ, նմանատիպ նախագծեր հիմնականում նախագծվում են արտահանող երկրի նախաձեռնությամբ, ոչ թե տարանցիկ երկրի կողմից»,-ասաց էներգետիկ փորձագետը՝ հավելելով, որ այս տեսանկյունից, նախ պետք է հարցի տեխնիկական կողմը լուծել, ապա խոսել դրա քաղաքական և աշխարհաքաղաքական բաղադրիչի մասին։ Ինչ վերաբերում է Վրաստան արտահանմանը, ապա այստեղ ևս տեխնիկական սահմանափակումներ կան, սակայն առկա է տարանցման սվոպային տարբերակ։ Այս տարբերակը ենթադրում է, որ այն գազը, որը պետք է Ռուսաստանից գա Հայաստան, դրա մի մասը, օրինակ 10 տոկոսը մնում է Վրաստանում, իսկ Հայաստանում առաջացած պակասուրդը լրացվում է իրանական գազամուղի միջոցով։ Այս տարբերակը նոր չէ , դեռ 2016 թ-ին եռակողմ սվոփային համաձայնագիր է կնքվել Հայաստանի, Իրանի և Վրաստանի կառավարությունների միջև։ Սակայն պաշտոնական Թբիլիսին վերջին պահին հայտարարեց, որ վրացական տնտեսությանը լիովին բավարարում է Ադրբեջանից ներմուծված գազը և լրացուցիչ գազի անհրաժեշտություն չկա։ «Վրասանում այսօր սպառվում է տարեկան մոտ 6 մլն խմ գազ։ Ակնկալվում է, որ այս ծավալները 2020 թ-ին 2 մլն խմ- ով կավելանա, հետևաբար ակնկալվում է, որ որոշակի շուկա կբացվի, ինչը հնարավոր է լրացնել հենց սվոփային տարբերակով»,-նշեց փորձագետը։


The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal