Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փա­շի­նյա­նը՝ Տեր-Պետ­րո­սյա­նի ծու­ղա­կից դուրս.եթե վե­րա­նա­յել, ապա՝ ամ­բող­ջա­կան

ANALYSIS

«2008 թվականի Մարտի 1-ը, սակայն, այդ օրը առավոտյան ծագած երևույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում»: Սա Փաշինյանի մարտիմեկյան ուղերձից մի հատված է: Ուղերձում Փաշինյանը պետության անունից ներողություն խնդրեց մարտիմեկյան զոհերի հարազատներից ու քաղաքական բռնաճնշումների ենթարկված բոլոր հայաստանցիներից: Թե՛ ուղերձում, թե՛ մեր մեջբերած հատվածում ակնհայտ է, որ պատմությունը վերանայելու մեջ գոնե այս կոնկրետ դեպքով խտրականություն չկա, վերանավում է ոչ թե վերջին 20 տարին, ինչպես փորձում են համոզել որոշ շրջանակներ, այլ Հայաստանի նորանկախ պատմությունն ամբողջությամբ: 

Նույն օրը ուղերձից հետո Փաշինյանն ընդունեց Հանրային խորհրդի ներկայացուցիչներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: «Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ, պարոն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»: Վազգեն Մանուկյանին արված այս ռևերանսի տողատակում բնականաբար 1996թ. հայտնի իրադարձություններն էին: Սակայն Փաշինյանը գնաց ավելի հեռու, և բացի առաջին նախագահական և որոշ վերապահումներով 1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները դրեց կասկածի տակ: 

Մեծ հաշվով Փաշինյանն ասում է այն, ինչ մտածում է հասարակության մեծամասնությունը, որի համար հավասարապես «կասկածելի էին» թե՛ 1996-ի, թե՛ 2002-ի, թե՛ 2008ի ընտրությունները: Ավելին, միայն, այսպես ասած, ակտիվ քաղաքական շրջանակներում է, որ կարելի է գտնել տարբերություններ այս կամ այն նախագահի, վերջինիս կառավարման տարիների շուրջ ունեցած պատկերացումներում: Հասարակության աչքերում մեծ հաշվով երեք նախկին նախագահները մնացել են «անարդյունավետ» պիտակի տակ: Անարդյունավետ էին, թե ոչ, դա այլ հարց է: Բայց փաստացի չեն կարողացել բավարարել այդ պահի սպասելիքները, կամ եթե բավարարել են, ապա չեն կարողացել ներկայացնել: Պատմությունն, իհարկե, ավելի օբյեկտիվ կորոշի ամեն մեկի վաստակը: 

Խնդիրը, սակայն, նույնիսկ այն չէ՝ ընտրությունները կեղծվել են, թե ոչ: Խնդիրն այն է, որ արդեն որոշ ժամանակ է՝ որոշակի շրջանակների կողմից հանրային օրակարգ է մտցվում մի մոտեցում, ըստ որի, պետք է պատմությունը վերանայել, սակայն 20 տարվա հետահայացով: Փաշինյանն իր ելույթով, այնուհետ էլ ՀԽ-ին ուղղված խոսքով փաստացի դուրս է գալիս այդ ծուղակից ու հավաստում, որ եթե պիտի վերանայել պատմությունը, ապա՝ ամբողջական:

Սակայն այս ուղերձը կարևոր է ոչ միայն կոնկրետ իրավիճակում, երբ կա կոնկրետ միտում կապված վերանայման 20 տարվա հետ: Նմանատիպ մոտեցումներ կան նաև այլ շրջանակներից: Մեկն առաջարկում է վերանայել առաջին և երրորդ տասնամյակները, իսկ երկրորդը հռչակել սուրբ, մյուսի կողմնակիցները կողմ են առաջին և երկրորդ տասնամյակների վերանայմանը, երրորդի սրբագրմանը: Ընդհանրապես, «վերանայենք այնպես, ինչպես մեզ հաճելի է» մոտեցումը բավական տարածված է: Եվ եթե իշխանությունը մնա Փաշինյանի ուղերձի շրջանակներում, ապա գոնե միառժամանակ կարելի կլինի այս ծուղակներից հրաժարվել: 

ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal