Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հակաբիոկների «նախահայրը»՝ բորբոս թաց թամբերից ու լծասարքերից

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Առաջին հակաբիոտիկը՝ պենիցիլլինը, հայտնաբերել է Ալեքսանդր Ֆլեմինգը:

Իրականում այդպես չէ:

Ավելին, երևի թե կարելի է ասել, որ Ֆլեմինգը հակաբիոտիկների հայտնաբերման վերջին օղակն էր:

Ավելի քան հազար տարի Հյուսիսային Աֆրիկայի բեդուինները պատրաստում են բուժիչ քսուկ բորբոսից, որը նրանք քերում են ավանակների լծասարքերից:

1897 թվականին երիտասարդ ռազմական բժիշկ, լիոնցի Էռնստ Դյուշոնը «հայտնագործություն» կատարեց: Նա նկատեց, որ արաբ ձիապահ տղաները քերում են ձիերի թաց թամբերի բորբոսը և քսում ձիերի՝ այդ իսկ թամբերին քսվելու հետևանքով քերված մեջքին: Վերքերը արագ լավանում էին: Դյուշոնը սկսեց հետազոտել վերցրած բորբոսը և գտավ, որ դա բորբոսասունկ Penicillium glaucum-ն է: Նա փորձեց դրանով բուժել տիֆով վարակված ծովախոզուկներին և հայտնաբերեց, որ բորբոսասունկը քայքայիչ ազդեցություն է ունենում Escherichia coli բակտերիաների վրա: Սա, փաստորեն, հակաբիոտիկի առաջին կլինիկական փորձարկումն էր: Երիտասարդ բժիշկն ամփոփեց իր հետազոտության արդյունքները և դոկտորական ատենախոսության տեսքով ներկայացրեց Փարիզի՝ Պաստերի անվան համալսարան: Բայց այնտեղ անգամ հարկ չհամարեցին տեղեկացնել, որ երիտասարդի ատենախոսությունը ստացել են, քանի որ Դյուշոնն ընդամենը 23 տարեկան էր, ուստի, ըստ համալսարանական գիտնականների, ինչ պիտանի բան կարող էր գրել ռազմաբժշկական ուսումնարանի անհայտ երիտասարդ ուսանողը:

Դյուշոնն էլ չկարողացավ շարունակել աշխատանքները, իսկ 1912 թվականին նա մահացավ տուբերկուլ յոզից, հիվանդություն, որը հետո սկսեցին բուժել իր իսկ ստացած հակաբիոտիկով: Դյուշոնը հայտնի դարձավ մահից հետո՝ 1949 թվականին՝ Ալեքսանդր Ֆլեմինգի՝ պենիցիլլինի գյուտի համար Նոբել յան մրցանակ ստանալուց 5 տարի անց: 

Ֆլեմինգը Դյուշոնից հաջողակ էր: Նրա բոլոր գյուտերը կապված են թափթփվածության հետ: Առաջինը նա հայտնաբերել է լիզոցիմը՝ բերանի խոռոչում թքի մեջ պարունակվող մանրէազերծիչ ֆերմենտը: Դա պատահել է 1920 թվականին: Ֆլեմինգը հարբուխ ուներ և փռշտաց՝ իր բերանի լորձը ցանելով Պետրիի թասիկում աճեցված բակտերիաների մշակաբույսի վրա: Մի քանի օր անց նա նկատեց, որ այն տեղերում, որտեղ թափվել է իր բերանի լորձը, բակտերիաների օջախները հետ են աճել: Լիզոցիմի մասին Ֆլեմինգի առաջին հոդվածը լույս տեսավ 1922 թվականին:

Ֆլեմինգի լաբորատորիայում թափթփվածությունը համատարած էր: Մի անգամ 1928 թվականին նա մի քանի օրով տեղ պետք է գնար և հավաքեց ստաֆիլոկոկերով ցանված Պետրիի թասիկները մի տեղ, որ հետո թափի այն: Վերադառնալով՝ Ֆլեմինգը նկատեց, որ թասիկներում, որտեղ բորբոս է առաջացել, ստաֆիլոկոկի օջախներ չկան: Ֆլեմինգին դժվարությամբ հաջողվեց անջատել ստաֆիլոկոկերին ոչնչացրած նյութը և կոչեց այն պենիցիլլին: Վերջինիս զանգվածային արտադրությունն սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1945 թվականին Ալեքսանդր Ֆլեմինգը, Հովարդ Ֆլորին և Էռնստ Բորիս Չեյնին (վերջիններս շարունակել են Ֆլեմինգի գործը և ստացել պենիցիլլինի մաքրման տեխնոլոգիան) Նոբել յան մրցանակ են ստացել ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում:

Համարվում է, որ ֆաշիզմի ջախջախման գործում պենիցիլլինը ավելի մեծ դեր է ունեցել, քան ցանկացած դիվիզիա: Այս հայտնագործությունը փոխել է աշխարհը: Բուժվում են հիվանդություններ, որոնք անբուժելի են եղել՝ սիֆիլիս, գոնորեա, տուբերկուլ յոզ և այլն:

Ինչպես ասում են, ամեն մարդու բախտն իր հետ է: Դեռ կարելի է հասկանալ, որ մարդը պարապ նստած է նստարանին, և նրա գլխին խնձոր է ընկնում, ու արդյունքում ստեղծվում են Նյուտոնի օրենքները: Բայց պատկերացնել, որ թափթփվածությունն է բերել մարդկության մեծագույն հայտնագործության, սա արդեն հումորի ժանրից է:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal