Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անհեռատես գործընթաց ՏԻՄ համակարգում. ընտ­րո­վի­նե­րի ու նշա­նա­կո­վի­նե­րի «պայ­քա­րը»

ANALYSIS

Այսօր ՏԻՄ համակարգում բավականին անհեռատես վերադասավորումներ են արվում: ՀՀ-ում ՏԻՄ ինստիտուտի ձևավորման սահմանադրական հիմքերն ամրագրվել են 1995թ. հանրաքվեի արդյունքում: Երկրի վարչատարածքային բաժանման նոր համակարգի հաստատմամբ, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» (1996թ.) ՀՀ օրենքի ընդունմամբ ՀՀ-ում սկսվեց իշխանության ապակենտրոնացումը և ՏԻՄ համակարգի ձևավորումը: Տարեցտարի ՀՀ իշխանությունները շարունակական քայլեր են ձեռնարկում ՏԻՄ համակարգի բարեփոխումների, հետագա ապակենտրոնացման ուղղությամբ:

ՏԻՄ համակարգը Հայաստանում անցած 24 տարիների ընթացքում ունի զգալի ձեռքբերումներ և նվաճումներ: Սակայն ժամանակի մարտահրավերները ներկայացնում են նոր, ավելի մեծ պահանջներ այդ համակարգի հետագա զարգացման, հզորացման, և ժողովրդավարացման նկատմամբ:

ՏԻՄ-երի և մարզպետարանների համագործակցությունը դեռևս ամբողջովին կանոնակարգված չէ: Պատճառներից մեկը կայանում է նրանում, որ մարզպետարանների գործունեության իրավական հիմքերը և գործառույթները հստակեցված չեն: Մարզպետարանները հանդիսանում են կենտրոնական կառավարության ներկայացուցիչները մարզերում և կոչված են հիմնականում համակարգելու մարզային զարգացման ծրագրերի կազմումը և կատարումը, ընդ որում առանց ունենալու անհրաժեշտ ֆինանսական և իրավական լծակներ այդ գործառույթը լիարժեքորեն իրագործելու համար:

Ցանկացած մարզի տարածքում իրականացվող պետական ծրագրերի միայն մի մասն է ֆինանսավորվում և ռեալ վերահսկվում մարզպետարանի կողմից, որը հնարավորություն չի տալիս մարզպետարաններին լիարժեք և արդյունավետ իրականացնել նույնիսկ իրենց հիմնական գործառույթը` մարզային զարգացման ծրագրերի կազմումն ու իրագործումը: Արդյունքում, մի կողմից տարածքային կառավարման իրավական և ֆինանսական հիմքերի բացակայության, մյուս կողմից տեղական ինքնակառավարման դեռևս ոչ լիարժեք գործողության պարագայում մարզպետարաններն աստիճանաբար սկսում են ներթափանցել ՏԻՄ տիրույթ, որը մեծապես ավելացնում է կառավարման կենտրոնացվածության աստիճանը, հնարավորություն չտալով կայացնել և զարգացնել տեղական ինքնակառավարումը ՀՀ-ում:

Հետևաբար, այսօր այժմեական է դարձել տարածքային կառավարումը գերազանցապես մարզային կամ շրջանային տարածքային ինքնակառավարման ընտրովի մարմինների միջոցով իրականացնելը, միաժամանակ վերացնելով մարզպետարանի ինստիտուտը: Դա նշանակում է, որ ՀՀ-ում անհրաժեշտ է կատարել անցում երկմակարդակ տեղական ինքնակառավարման համակարգի, որն ինքնին կառավարման հետագա ժողովրդավարացման առանցքային քայլերից է:

Սակայն առօրյա կյանքում մենք ականատես ենք լինում լրիվ հակառակ պատկերին: Կառավարությունը պատրաստում է մի օրեսդրական փաթեթ, որով մարզպետներին տրվում են լրացուցիչ արտոնություններ համայնքների վրա ունենալ լրացուցիչ վերահսկողություն՝ հատկապես բյուջեի կատարողականի վերաբերյալ:

Նախագահական համակարգի վերացումից հետո ՀՀ քաղաքական համակորգում միայն ՏԻՄ համակարգն է, որտեղ համայնքի ղեկավարը ստանում է առաջնային մանդատ, և այս համակարգում ինչ-որ արհեստական ձևափոխություներ կամ օրենքի մանիպուլյատիվ փոփոխություն միանշանակ կհանգեցնի համակարգի աշխատանքի բթացմանն ու պարալիզացմանը: Անընդունելի է, որ ընտրովի մարմինի վրա վերահսկողություն կատարի նշանակովի մամինը, քանի որ ժողովրդի ընտրած թեկնածուն միշտ չէ, որ լինում է օրվա իշխանությունների «սիրելին», այդ իսկ պատճառով մարզպետի հետ մեխանիկորեն առաջանում է լարված մթնոլորտ, ինչն իր հերթին հանգեցնում է հերթական ավելորդ քաղաքական ինտրիգներին, որը բնավ քաղաքացու շահերից չի բխում: Ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, որ իշխանություններն իրենց առաջ հստակ նպատակ են դրել «անհնազանդ» համայնքապետերին պահել հսկողության տակ և համայնքներում հաստատել սեփական քաղաքական մոնոպոլ վերահսկողությունը:

Անդրանիկ Հարությունյան

Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker