Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞ր չինովնիկներն են պղտոր ջրում ձուկ որ­սա­ցել

INTERVIEW

Այն, որ պետական կառավարման համակարգն իրոք ուռճացված է, երկու կարծիք լինել չի կարող: Եվ որ այն պետք է օպտիմալացնել, դա էլ է անվիճելի: Այսինքն, կառուցվածքային առումով անարդյունավետ համակարգն, իրականում, ի վիճակի չէ ադեկվատ ու ժամանակին արձագանքել այն խնդիրներին և մարտահրավերներին, որոնք այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ են երկրի զարգացման համար:

Բայց որ պետական կառավարման ապարատի կառուցվածքային փոփոխությունները պետք է բխեն հստակ ծրագրերից ու տեսլականից, սա նույնպես անվիճելի է: 

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 4-ի՝ վարչապետի հանձնարարականի կատարման մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից կազմված արձանագրման բովանդակությանը՝ նշեց, որ թեև պետական միջոցները թույլ չեն տալիս եղած «ճոխությունները» պահպանել, բայց միևնույն ժամանակ հեղափոխական ալիքի վրա իշխանության եկած քաղաքական ուժը կանգնած է իր կողմից հայտարարված ծրագրերի պարտադրանքի առջև: Ուստի, պրոֆեսիոնալ, արդյունավետ և մրցունակ կառավարում իրականացնելու համար պետք է ամեն ինչ անի, որ ռեֆորմները բխեն պետական ծրագրից, ինչը, ցավոք, ինչպես երևում է արձանագրումներից, այդպես չէ: 

Խոսելով առհասարակ պետական կառավարման համակարգի օպտիմալացման միջազգային փորձի մասին՝ տնտեսագետը նշեց, որ զարգացած երկրներում կառավարման համակարգերն ավելի կոնսերվատիվ բնույթ ունեն և հակված են ավելի ճկուն քաղաքականություն վարել: 

«Կան նաև այլընտրանքային մոտեցումներ, այսինքն՝ ծառայություններ, որոնք ոչ թե պետական չինովնիկներն են մատուցում, այլ պետությունն այն գնում է մասնավորից: Այս այլընտրանքը յուրաքանչյուր երկիր յուրովի է լուծում, և պետական ծառայողների թվաքանակն անընդհատ փորձում են օպտիմալացնել: Այսինքն, բոլորը ցանկանում են ունենալ այնպիսի պետական կառավարման կառուցվածք և այնքան ծառայող, ինչքան անհրաժեշտ է: Այն, որ մեր պետական կառավարման համակարգն ուռճացած է, միանշանակ է: Բայց դա իր պատճառներն ունի, այդ թվում՝ նաև քաղաքական: Եվ քանի որ պետական կառավարման համակարգը նաև քաղաքական ծառայություններ է մատուցել, իսկ աշխատողներն էլ ընտրությունների ժամանակ ձայներ ապահովելու գործառույթ են իրականացրել, ուստի քաղաքական որոշում է կայացվել թեկուզ ցածր աշխատավարձով, բայց երաշխավորված աշխատանքով ապահովել: Իսկ թե ինչ տեղի կունենա պետական կառուցվածքի հետ, ինչպիսի ֆունկցիաներ այն կիրականացնի, պետական կառույցը ինչպիսի բովանդակություն, իսկ պետական ծառայողն ինչպիսի ծանրաբեռնվածություն, աշխատանքային օրակարգ պետք է ունենա՝ եղել է երկրորդական, եթե չասենք՝ չորրորդական հարց»,- ասաց Ա. Մարգարյանը:

Եվ այս պայմաններում, երբ մի կողմից փաստացի պետական ծրագիր չկա, իսկ մյուս կողմից փորձ է արվում պարտադրված ձևով ռեֆորմ իրականացնել, ո՛չ մասնագետների, ո՛չ էլ հասարակության համար չի կարող հասկանալի լինել, թե պետական ինստիտուտներն ինչ սկզբունքով ու նպատակով են օպտիմալացվելու: Տնտեսագետի կարծիքով, այդ ամենից խուսափելու համար պետք է կառավարության կողմից իրականացվելիք քայլերը լինեն տեսանելի, հիմնավորված և ներկայացված լինեն այն այլընտրանքները, որոնք առաջարկվելու են:

«Այսինքն, կարգավիճակի փոխանցումը պետք է կազմակերպված ձևով իրականացվի, որը ներկայում տեսանելի չէ: Դրա փոխարեն ականատես ենք լինում փոխվարչապետի՝ վարչապետին ուղարկված գրությանը, որում ասվում է, որ եթե 10 հազար մարդ կրճատվի, 3 միլիոնը կշահի: Հարց է ծագում, թե որտեղ են այն հիմնավորումները և երաշխիքները, որ այդ 10 հազարն այդպիսի խնդիրներ չեն ստեղծի նույն այդ իշխանությունների համար՝ սկսած քաղաքական հիմնախնդիրներից մինչև սոցիալական հարցեր, կամ՝ արտագաղթ: Այսինքն, ինչպե՞ս կարելի է նման արտահայտություն անել, երբ նման կորել յացիա չկա և չի էլ կարող լինել»,- ասաց Ա. Մարգարյանը:

Չնայած տասնամյակներ շարունակ երկրում գործել է քաղծառայության մասին օրենք, սակայն մեր պետական համակարգը եղել և շարունակում է մնալ ոչ պրոֆեսոնալ և ոչ արդյունավետ իր հիմնական ամբողջության մեջ, ընդգծում է տնտեսագետը: Ինչպե՞ս անել, որ պետական կառավարման համակարգը վերջապես դառնա գործուն և այսպես ասած՝ կաթիլային սնուցումից կախված լինելու փոխարեն զարգացած և ճկուն համակարգ ունենա, Ա. Մարգարյանը պատասխանեց. «Նախ հարկավոր է ունենալ հստակ ֆիքսված ժամկետներ ունեցող պետական ծրագիր, որը պետք է ապահովված լինի ռեսուրսներով: Իսկ քայլերն ու մեխանիզմները պետք է տեսանելի լինեն բոլորի համար: Եվ այն պնդումները, որ կարելի է մի մասին կրճատել, իսկ մյուս մասի աշխատավարձը դրա հաշվին բարձրացնել՝ պարզունակ, չարդարացված և չհիմնավորված են: Բացի այդ, սելեկտիվ մեխանիզմները պետք է ծայրահեղ օբյեկտիվ լինեն, որպեսզի թացն ու չորը միմյանցից տարանջատվեն: Հետհեղափոխական սինդրոմ է նաև այն, թե ովքեր հեղափոխության ժամանակ ակտիվ են եղել, ուրեմն նրանք պետք է շարունակեն աշխատել: Ստացվում է, որ եթե մարդը A կետից քայլել է B կետ, ապա նա պետք է նախարարական պորտֆել զբաղեցնի, հետո հայտարարի, որ մարդկանց ազատում է, որպեսզի նրանք նոր աշխատանք գտնեն: Այսինքն, քայլ անելը կամ քայլարշավի մասնակցելը պրոֆեսիոնալիզմի չափանիշ չէ: Եվ երբ պետական բարձր պաշտոնները ոչ թե պրոֆեսիոնալներն են զբաղեցնում, այլ դա քաղաքական որոշումների արդյունք է, այդ պարագայում պետական կառավարման համակարգում իրականացվելիք ռեֆորմների ռիսկերը կապված են լինելու հիմնականում այդ և կադրերի սղության հետ: Իսկ որակյալ կադրեր չկան, քանի որ պետական կառավարման ոլորտը երբեք էլ չի եղել գայթակղիչ ու գրավիչ: Այդ պատճառով էլ պետական կառավարման համակարգի պղտոր ջրում ձուկ են որսացել նրանք, ում ոչ թե աշխատավարձն է հետաքրքրել, այլ՝ շորթումը, կոռուպցիան և այլ անօրինական վարքագծային դրսևորումները, ինչը նույնպես խոչընդոտ է ավելի արդյունավետ համակարգ ունենալու համար»,- ասաց Ա. Մարգարյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal