Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՀ-ԵՄ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում վե­րա­նա­յում­նե­րի կա­րիք կա

ANALYSIS

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսելում էր ու մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ էր ունենում եվրոպական կառույցների ղեկավարների հետ: Այցը կարևորվում է երկու առումով: Նախ՝ Հայաստանը շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո գտնվում է եվրոինտեգրման նոր շրջափուլում: Երկրորդ՝ Հայաստանի նոր իշխանությունները փորձում են հարաբերություններ կարգավորել նաև եվրոպական երկրների ու եվրոպական կառույցների հետ: Սա կարող է թվալ պարզամիտ ձևակերպում, իրականում, սակայն, այդ ուղղությամբ հարաբերություններ կարգավորելու խնդիր կա, քանի որ հետհեղափոխական առաջին ամիսներին Հայաստանն իր արտաքին քաղաքականության հիմնական ծավալը հագեցնում էր ռուսական կողմի հետ հարաբերություններով:

Իրանյան այցին հաջորդած բրյուսել յան այցն այս իմաստով սիմվոլիկ նշանակություն ունի, որովհետև որոշակիորեն, գոնե տեղեկատվական մակարդակում բալանսավորում է բացառապես Մոսկվա այցերի էֆեկտը: Միաժամանակ պարզ է, որ հանրային էֆեկտը չնայած չի կարող փոխարինել բովանդակային հարաբերություններին, բայց կարող է դառնալ այդ հարաբերությունների ձևավորման հիմք: Հատկապես եվրոպական կողմի հետ հարաբերություններում, որտեղ արտաքին նշաններն առավել քան կարևորվում են:

Թերևս նաև սա է պատճառը, որ չնայած հայկական կողմի պասիվությանը, եվրոպական գործընկերները ճնշումներ չգործադրեցին նոր իշխանությունների վրա ու խանդի տեսարաններով չուղեկցեցին իշխանությունների մոսկովյան հաճախակի այցերը: Պիտի արձանագրել նաև, որ նախկին իշխանությունների ջանքերը ևս՝ եվրոպական ուղղությամբ թուլացնել նոր իշխանությունների դիրքերը, ձախողվեցին: Ձախողվեցին, սակայն, ոչ թե ներկա իշխանության ջանքերի շնորհիվ, այլ եվրոպական վերնախավի մոտեցումների: Իսկ այդ մոտեցումները ենթադրում են բաց պատուհանի սկզբունք: Այդ սկզբունքը գործել է 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտնի դեպքերի ժամանակ, հետևաբար կարող է գործել նաև այսօր: 

Այս ամենն, իհարկե, չի նշանակում, թե նոր իշխանությունները հաջողել են եվրոպական ուղղությունը: Բնավ՝ ոչ: Սակայն պետք է վերանայել նաև հաջողության չափանիշները: Եթե հաջողել ասելով նկատի ունենք տեղեկատվական մակարդակում ռուսական կողմնորոշմանը բալանսավորելը, իհարկե, չեն հաջողել: Բայց եթե խնդրին նայենք առավել խորքային իմաստով, ապա Հայաստանում եվրոինտեգրումը ձախողվում է ոչ միայն ռուսական կողմի ճնշման հետևանքով, այլև Հայաստանում թե՛ եվրոինտեգրման հանձնառություն ունեցող սուբյեկտների, թե՛ դրանց հետ անմիջական աշխատող պետական կառույցների պատճառով: Տարատեսակ սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, թե ինչպիսին է վստահության մակարդակը հայաստանցիների մոտ եվրոպական կողմնորոշման հանդեպ: Մի կողմից՝ ռուսական քարոզչության պատճառով, մեկ այլ կողմից՝ եվրոպական կարծրատիպերի, ստացվել է այնպես, որ այդ կողմնորոշումը Հայաստանում ընկալվում է ուռճացված արժեբանական երանգներով:

Այդպես էլ չի ներկայացվում եվրոպական քաղաքակրթական ու քաղաքական բովանդակության գործնական նշանակությունը, ինչի արդյունքում չի ձևավորվում այդ կողմնորոշման հանդեպ դրական վերաբերմունք և պահանջարկ: Թերևս արժե, որ վերանայվեն եվրոպական կառույցների աշխատանքի մեթոդները Հայաստանում, հատկապես նոր իրավիճակում: 

ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal