Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վի­գեն Ստե­փա­նյան. «Մշա­կույ­թը պետք չէ կա­ռա­վա­րել, մշա­կույ­թին պետք է օգ­նել»

INTERVIEW

Մշակույթը պետք չէ կառավարել, մշակույթին պետք է օգնել: Այս համոզմանն է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը: 

«Պետք է ամեն ինչ անել, որ մշակույթը հնարավորինս զարգանա, տա իր լավագույնը: Մի խոսքով, այն ամենը, ինչն անհրաժեշտ է մշակույթն իսկապես մշակույթ դարձնելու համար, որովհետև առանց մշակույթի շատ մեծ վտանգների առաջ ենք կանգնելու: Չի կարող չլինել մշակույթ: Հիմա, ըստ իս, մշակութային քաղաքականություն չկա, կան ուղղակի առանձին մարդկանց ճիգերը, գերճիգերը՝ պահպանելու գոնե այն, ինչ ունենք: Մշակույթը փորձում են ղեկավարել, դա ամեՄշակույթը փորձում են ղեկավարել, դա ամենավտանգավորն է: Բայց մշակույթին պետք է պաշտպանել, օգնել: Մշակույթը պետք չէ ղեկավարել, որովհետև յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարդ, արվեստագետ շատ լավ գիտի իր անելիքը»,-մեզ հետ զրույցում ասաց Վ. Ստեփանյանը:

Նա շեշտեց՝ ընդամենը պետք է մարդկանց հարգել, հրավիրել, խոսել, հանձնաժողովներ կազմել: «Դա անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մարդ իր տեղում հասկանա՝ ի՞նչ քաղաքականություն է վարում հիմա: Պետք է կանչեն ու, օրինակ, ասեն՝ Սունդուկյանի անվան թատրո՛ն, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրո՛ն, ինչո՞վ է ձեզ պետք օգնել, ի՞նչ է պետք անել, որ դուք էլ ավելի բարձր արդյունքների հասնեք: Նույնը վերաբերում է նաև յուրաքանչյուր մշակութային օջախի, որոնք վաղուց արդեն առանց մշակույթի նախարարության կայացել են, ունեն անուն, ճանաչում»,ասաց նա՝ միաժամանակ կարևորելով օրենսդրական դաշտի անհրաժեշտությունը: 

«Թատրոնի օրենքի անհրաժեշտության մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում: Այն, որ թատրոնին պետք են ռեֆորմներ, բացահայտ ճշմարտություն է: Թատրոնին պետք է նաև ինչ-որ մի կանոնակարգ՝ օրենքի տեսքով, որ վերջապես մշակույթի մարդն իրեն պաշտպանված զգա, իր հետ կապված բոլոր գործողություններն օրենքի դաշտում լինեն, ըստ որի՝ նա չի մնա ինչ-որ նորելուկ չինովնիկի կամքին ու հույսին, որ ում մտքին ինչ փչեց, մենք էլ ստիպված չլինենք կատարել: Օրենքը շատ բաներից կպաշտպանի, իսկ ռեֆորմներն անհրաժեշտ են թատրոնին առաջ գնալու, բարգավաճելու, վեր բարձրանալու համար: Այդ ամենը անհրաժեշտ է, բայց որքանով ես գիտեմ, մարդկանց ընդհանրապես ոչ կանչել են, ոչ զրուցել: Ինձ ոչ ոք չի զանգել ասել՝ ի՞նչ մտքեր ունես: Համարյա 50 տարի ես թատրոնում եմ, երևի ինչ-որ բան սովորած կլինեմ, չէ՞: Ինչո՞ւ չօգտագործել, եթե իմ մտքերը, իմ փորձը, իմ աշխատանքային գործունեությունը կարող է ի նպաստ լինել հայ թատրոնին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը զուտ կարծիքներ լսելու պատրաստակամության անհրաժեշտության մասին է: «Ես սովետի ժամանակ ապրել եմ, ես այդպիսի կոմերիտմիության քարտուղարներ գիտեի, որոնք ոչ մեկի կարծիքը հաշվի չէին առնում: Կոմերիտմիության սարսափելի հոտ է գալիս այդ ամենից»,-ասաց նա:

Վիգեն Ստեփանյանին մտահոգում է նաև այն մթնոլորտը, որն ընդհանրապես ձևավորվել է սոցցանցերի հայկական տիրույթներում: «Ես Ֆեյսբուք չեմ մտնում միայն այն պատճառով, որ նեգատիվի հերթական դոզան չստանամ: Կարդում ես ու գնալով էլ ավելի ես զզվում, էլ ավելի ես հիասթափվում: Մարդիկ ինչքան մաղձ ունեն, թափում են այդ Ֆեյսբուքի էջերին: Ճիշտ են, սխալ են՝ կարևոր չէ: Կարևորն այն է, որ ասեն, թե՝ «էս ինչ լավ ասիր»: Իսկ ի՞նչն է լավ: Բացարձակապես ոչ մի լավ բան չկա: Որքան մենք իրար սևացնենք, ինչքան մենք իրար վարկաբեկենք, այդքան ի վնաս մեզ ենք գործում: Դա է սարսափելին: Հարցը ո՛չ մշակույթն է, ո՛չ բժշկությունը, ո՛չ շինարարությունը: Հարցը Հայաստան երկիրն է: Ե՞րբ պետք է մարդիկ հասկանան, որ ուրիշ մարդ, օրինակ, բրազիլացին չի գալու մեր մեջ ապրի, մեր երկիրը կառուցի, և մենք ենք մեր երկիրը կառուցողը: Իսկ իրար տակ փորելով, իրար վատաբանելով ու իրար ծաղրելով՝ երկիր չենք կարող կառուցել: Հիմա մենք իրար հանդեպ շատ զգույշ ու հոգատար պետք է լինենք: Առանց կուսակցական պատկանելիության, առանց բաժանումների յուրաքանչյուր լավ առաջարկ պետք է ի շահ երկրի օգտագործվի: Սա չենք հասկանում: Ամբողջ ցավը սա է: Մեկին տանում են աղբամանը գցեն, մյուսին այնտեղ, սա այս է արել, նա այն է արել… Արդեն բոլոր չափերն անցնում են մարդիկ, կառուցողական մթնոլորտ չկա: 

Իսկ մենք ներդրումներ ենք սպասում, լավ վերաբերմունք են սպասում: Բայց մենք իրար չենք հարգում, չենք սիրում, ո՞ւր մնաց օտարը գա ու մեզ հարգի»,-եզրափակեց Վ. Ստեփանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli