Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե գնե­րի ընդ­հա­նուր մա­կար­դա­կը չի իջել, որևէ հե­ղա­փո­խու­թյան մա­սին խո­սե­լը խիստ ժա­մա­նա­կավ­րեպ է». Ատոմ Մար­գա­րյան

INTERVIEW

Պետական ծառայության ոլորտը երբեք էլ չի եղել գայթակղիչ ու գրավիչ, քանի որ օրինական վճարվող միջին աշխատավարձը վերջին 3 տասնամյակների ընթացքում մշտապես ցածր է եղել, «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Համեմատելով մասնավոր և պետական սեկտորների աշխատավարձերը, նրա դիտարկմամբ, պետական պաշտոնյաների միջին աշխատավարձերը մշտապես 30-40 %-ով ավելի ցածր են եղել:

«Եվ այս պղտոր ջրում ձուկ են որսացել նրանք, ում համար գլախավորը ոչ թե պետական համակարգի աշխատավարձն է եղել, այլ շորթելը, կոռուպցիան և այլևայլ անօրինական վարքագծային դրսևորումները: Այսինքն, երկրի առջև ծառացած խնդիրներից մեկն էլ հենց սա է: Ճիշտ է, այսօրվա դրությամբ ասում են, որ վերևներում կոռուպցիա չկա, բայց մենք տեսնում ենք, որ շատ լավ էլ կա: Նկատի ունեմ պետական վերահսկողական ծառայության վերջին բացահայտումները, այլ ձերբակալություններ, որոնց մասին պաշտոնապես հայտարարվում է: Այսինքն, այն, ինչ հայտարարվում է, հեղափոխական և հետհեղափոխական միֆեր են, որոնցից ժամանակն է ձերբազատվել»,- ասաց Ա. Մարգարյանը: 

Տնտեսագետի կարծիքով, դրանք ընդամենը լոզունգներ են, որոնք մոտավորապես կարելի է ձևակերպել՝ «մենք եկանք, կոռուպցիան վերացրեցինք», սակայն իրականում չի կարող այն վերանալ, քանի որ մարդն իր բնույթով մշտապես հակված է օպորտունիստական վարքագիծ դրսևորելուն: Եվ եթե երկիրը կառավարող առաջին, երկրորդ դեմքերի մոտ նման երևույթներ չկան, ապա, ըստ Մարգարյանի, դա դեռ չի նշանակում, որ կառավարման ողջ բուրգի հաջորդ օղակներում ամեն ինչ նորմալ է:

«Ես խիստ կասկածում եմ, որ երրորդ, չորրորդ, հինգերորդ, տասներորդ օղակներում նման երևույթներ չկան: Իրականում, կոռուպցիան հետևանք է այն ինստիտուցիոնալ իրավիճակի, որում գտնվել և շարունակում է գտնվել մեր երկիրը: Դա առաջին հերթին մտածելակերպ է ու արժեքային համակարգ: Եվ այն հեղափոխական մեթոդներով փոխել անհնար է: Ի դեպ, քաղաքական մեթոդներով տնտեսական հեղափոխություն անելը ևս անհնար է: Այսինքն, ասֆալտին փռելով, փողոց փակելով՝ նույնպես անհնար է կոռուպցիայի դեմ պայքարել, քանի որ իրականում այդ երևույթի դեմ պայքարելու համար ծանր հետևողական և քրտնաջան աշխատանք և նվիրում է պահանջվում: Եվ եթե պաշտոնյան չունի այդպիսի որակներ, ապա նրա կեցվածքն ու խոսքը բլեֆ է, պարզ դեմագոգիա, որի կյանքը շատ կարճ է»,- ասաց Ա. Մարգարյանը:

Տնտեսագետի կարծիքով, մարդիկ շատ արագ են արձագանքում և հետևություններ անում: Այսինքն, հեղափոխական լեզվով խոսել կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական անարդյունավետության վերացման, արտադրողականության աճի, բարեկեցության թռիչքի և այլ երևույթների մասին, պարզապես անիմաստ է: Տարածված տեսակետ կա նաև, որ մարդիկ իրենց սառնարանի պարունակությունից և ամեն ամիս վճարվող վարձավճարներից ելնելով են որոշում, թե ինչ վիճակում է երկիրը: Եվ եթե մեծ հաշվով քաղաքացու կյանքում այս առումով ոչինչ չի փոխվում, ապա մնացածն, ինչպես ասում են, երևակայության դաշտից է:

«Եթե երկրում գնային ստատուս քվոն, այսինքն՝ գնային այն համամասնությունները, որոնք գոյացել են տասնամյակների ընթացքում, հեղափոխությունից հետո չեն փոխվում, ապա կարող ենք ասել, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել ու չկա: Իշխանություններն ինչ էլ ասեն, ինչ հիմնավորումներ էլ բերեն, այդ ամենը խոսում է նաև այն մասին, որ երկրում իրավիճակ չի փոխվել, անգամ կոռուպցիայի մակարդակը չի իջել: Ինչո՞ւ: 

Որովհետև կոռուպցիայի մակարդակը դրված է եղել գների մեխանիզմների մեջ: Եվ եթե գների ընդհանուր մակարդակը չի իջել, ուստի որևէ հեղափոխության մասին խոսելը խիստ ժամանակավրեպ է ու վտանգավոր:

Վտանգավոր է, որովհետև այն մարդկանց մոտ չափազանցված ակնկալիքներ ու անհամբեր իրավիճակ է առաջացրել, ինչի պատճառով մարդիկ գնալով ավելի նյարդային են դառնում: Այս ամենից խուսափելու համար հարկավոր է վերադառնալ իրատեսության դաշտ, ռեալ գնահատել իրավիճակը, ճիշտ կադրային քաղաքականություն վարել և այս ու այլ գործիքակազմով ապահովել տնտեսական ակտիվության աճը: հակառակ դեպքում տնտեսական հեղափոխությունը կմնա երազանք»,- ասաց Ա. Մարգարյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal