Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հակառակորդը պետք է համոզված լինի, որ մենք ազգովի պատրաստ ենք կռվի

BLOG

Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Չէի ցանկանա կիրակի օրով խաթարել ձեր հանգիստը, բայց երեկ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում ևս մեկ անգամ ընդգծվում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։ Թեև հայտարարությունը ուղղված է բոլոր կողմերին, ըստ էության այն ավելի շատ միակողմանի ուղերձ է հայկական կողմին, քանի որ արդեն հիմա ակնհայտ է, որ Մադրիդյան սկզբունքները չեն կարող լինել հակամարտության կարգավորման իրական հիմք, և հանգեցնելու են հայկական կողմի համար միակողմանի զիջումների, և ի վերջո, Արցախում հայկական պետականության կորստի։

Այս սկզբունքները ձևակերպվել են 2007-09 թ,, և արտահայտել են այն ժամանակվա պատկերացումները հակամարտության կարգավորման "փոխզիջումային" մեխանիզմի վերաբերյալ, նրանք ի սկզբանե ենթադրում են տարածքային միակողմանի զիջումներ Ադրբեջանին, և Արցախի վերջնական կարգավիճակի անորոշ ժամանակով հետաձգում և որոշում հանրաքվերի միջոցով, որի վրա կարող են ազդել նաև վերադարձող ադրբեջանցի վերաբնակիչները։ Ակհայտ է, որ այս տարբերակը կամ կբերի ոչ միայն անիմաստ տարածքային կորուստների, այլև նոր պատերազմի՝ արդեն մեր համար անբարենպաստ դիրքերում, և կամ էլ Արցախի վերադարձի Ադրբեջանի կազմ, արտաքին ուժային ճնշման տակ իրականացված հանրաքվեի միջոցով։

Հայկական նոր իշխանությունը այս սկզբունքները ժառանգություն է ստացել նախորդ իշխանությունից, որը հրաշալի հասկանում էր, որ դրանք շարադրված են ի նպաստ Ադրբեջանի, և որ դրանց հիման վրա հնարավոր չի Արցախյան հարցի հայանպաստ կարգավորում։ Չկարողանալով փոխել այս սկզբունքները, և հանդես գալով տարեց տարի թուլացող դիրքերից, նախորդ իշխանությունը գերադասում էր ժամանակ ձգել, սպասելով հրաշքի։ Երբ պարզ դարձավ, որ իրենց ձեռքով հրաշք չի լինելու, նախորդները իշխանությունը հանձնեցին նորերին, միաժամանակ ժառանգություն թողելով նրանց Մադրիդյան սկզբունքները։

Հայաստանյան նոր իշխանությունը կանգնած է այսօր բարդ երկընտրանքի առաջ։ Ակնհայտ է, որ այս սկզբունքների հիման վրա կնքած ցանկացած համաձայնագիր չի ընդունվելու հայության ճնշող մեծամասնության կողմից, և բերելու այն կնքող իշխանության անկման, և դա շատ լավ են հասկանում նոր իշխանության առանցքային անդամները, որոնք սկսել են վերջին շաբաթներին կոշտացնել իրենց հռետորաբանությունը։ Մյուս կողմից, բանակցություններից հրաժարումը այսօր Ադրբեջանին հնարավորություն կտա սանձազերծել նոր պատերազմ, այս անգամ արդեն միջնորդ երկրների լուռ թողտվությամբ, և մեզ համար անկանխատեսելի արդյունքներով։

Լուծումը այսօր միարժեք չէ։ Պետք է մասնակցել բանակցություններին, հընթացս փորձելով ազդել կարգավորման սկզբունքների վրա, և հիմնավորելով միջնորդ կողմերին այդ սկզբունքների հիման վրա լուծման անհնարինությունը։ Միևնույն ժամանակ, նույն միջնորդ կողմերի հետ պետք է վերականգնել երկկողմանի հարաբերությունները, որոնք զգալիորեն տուժել են վերջին մեկ տարվա ընթացքում, դա նոր իշխանության մեծագույն ձախողումն է։ Եվ վերջապես, պետք է դադարել թոզ փչել մարդկանց աչքերին, և սկսել երկիրը և ամբողջ հայությունը պատրաստել պատերազմի։ Հակառակորդը պետք է համոզված լինի, որ մենք ազգովի պատրաստ են կռվի, և որ իր կողմից ցանկացած ռազմական արկածախնդրույթուն կբերի իր իսկ համար հսկայական կորուստների՝ այդ դեպքում շանս կա, որ մենք հիմա կխուսափենք այդ պատերազմից, և ի վերջո, գուցե բազում տարիներ հետո միայն, կստանանք այն խաղաղությունը, որին արժանի է հաղթանակած ազգը։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal