Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ներ­քա­ղա­քա­կան պայ­քա­րում Ար­ցա­խի գոր­ծո­նը մշտա­պես օգ­տա­գործ­վել և շա­րու­նակ­ե­լու է օգ­տա­գործ­վել

POLITICS

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության վերաբերյալ երբեմն միմյանցից ծայրահեղ տարբեր մեկնաբանություններ ենք տեսնում: Խոսքը հատկապես ներկա և նախորդ իշխանությունների դիտարկումների մասին է: Մի դեպքում, այն, օրինակ, հերթական ու սովորական հայտարարության տիրույթում է, թեպետ հայտարարությանը հաջորդում է ԱՀ անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետը, մյուս դեպքում՝ «ավելի վատ չի լինում» հարթության մեջ: Արցախի հարցն, այնուամենայնիվ, արդյոք այն հարցը չէ, որտեղ գոնե որոշակիորեն պետք է պահպանել միակարծիք լինելու սկզբունքը: 

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հարցադրումը հասկանալի է համարում, բայց միևնույն ժամանակ ընդգծում է, որ այստեղ միակարծության հարցն այլ տեսանկյունից պետք է դիտարկենք: 

«Քաղաքական դաշտի անխտիր բոլոր խաղացողները հասկանում են, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Սա անվիճելի փաստ է, և այստեղ կա հասարակական և քաղաքական կոնսենսուս: Իսկ ինչ վերաբերում է բանակցային մանրամասներին, բանակցային բուն գործընթացին, այստեղ, իհարկե, կարող են լինել տարընթերցումներ, տարբեր մոտեցումներ և տարբեր մեկնաբանություններ: Սա նորմալ գործընթաց է. Արցախի գործոնը ներքաղաքական պայքարում մշտապես օգտագործվել, և, ուզենք, թե ոչ, շարունակելու է օգտագործվել: Համենայն դեպս, կա հանրային այն կոնսենսուսը, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, և սա անվիճելի փաստ է»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Իսկ ինչ վերաբերում է հայտարարությանը, քաղաքագետը նկատում է, որ ինչպես այս պարագայում, այնպես էլ առհասարակ, Մինսկի խմբի կողմից սովորական հայտարարություններ, որպես այդպիսին, չեն լինում:

«Մինսկի խմբի հայտարարություններն ինքնանպատակ չեն: Դրանք նպատակ չունեն հանրությանն ուղղակի պարբերաբար հիշեցնել ՄԽ գոյության մասին: Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները երկար մշակված ու երկար աշխատանքի արդյունքում ձևավորված տեքստեր են, որոնք իրենց մեջ պարունակում են տասնյակ մեսիջներ, ուղերձներ և տասնյակ մանրամասներ այս կամ այն հարցի վերաբերյալ: Հիմա ստացվել է այնպես, որ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից անմիջապես առաջ ՄԽ համանախագահները մի ուղերձ կամ մի հայտարարություն են տարածում, որով մոտավորապես նախանշում են, թե ինչ բանակցություններ պետք է լինեն, ինչի շուրջ և ինչ սկզբունքային մոտեցումներ պետք է լինեն այդ բանակցությունների ընթացքում: Եվ ամենակարևորը՝ ՄԽ համանախագահները նաև ֆիքսում են, որ սա ՄԽ հովանու ներքո սպասվելիք առաջին հանդիպումն է»,ասաց նա՝ նկատի ունենալով այն, որ մինչ այս Փաշինյան-Ալիև հանդիպումները ՄԽ շրջանակում չեն եղել: 

«Բացի այդ, նշված հանդիպումների վերաբերյալ գնահատական չեն տալ իս: Իհարկե, ողջունում են, բայց, մեծ հաշվով, այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրենց չեն վերագրում, և դրանք ձեռք բերված վերջնական պայմանավորվածություն կամ մոտեցում չեն համարում: Սա է ընդհանուր վիճակը: Ընդհանուր առմամբ, ավելի ճիշտ կլինի ոչ թե գնահատական տալ, այլ փաստերը համադրել: Փաստն այն է, որ եղել է հայտարարություն, բոլորս տեսել ենք հայկական կողմի արձագանքը, ադրբեջանական կողմի ողջունող հայտարարությունը: Եվ այստեղ, կարծում եմ, արդեն ամեն ինչ պարզ է դառնում: Շ

Մասնավորապես՝ թե ի՞նչ ուղերձներ է իր մեջ պարունակում ՄԽ հայտարարությունը և ի՞նչ ճանապարհով են շարժվելու բանակցային գործընթացի շուրջ նստած կողմերը, որոնք, ցավոք, դեռ երկուսն են և, ցավոք, Արցախը չկա»,-նկատում է Ս. Սարգսյանը:

Իսկ թե ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը, քաղաքագետը շեշտեց.

«Հայաստանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ Արցախը, որպես լիիրավ անդամ, պետք է բանակցային սեղանի շուրջ լինի, շատ տրամաբանական է և ցանկալի: Այլ հարց է, թե այս փուլում դա որքանո՞վ է հնարավոր: Նկատենք, որ ՄԽ համանախագահների հայտարարության տողատակերում նույնպես կար այս մոտեցումը, որ այս պահի դրությամբ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացներին ցանկալի չէ: Բայց, միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնենք, որ որքան էլ դա ցանկալի չլինի, այնուամենայնիվ, ՄԽ համանախագահները և ընդհանրապես միջազգային հանրությունը հասկանում է, որ չի կարող լինել մի այնպիսի իրավիճակ, երբ Արցախի ձայնը լսելի չլինի բանակցային գործընթացում»:

Ս. Սարգսյանը շեշտեց՝ հիմա Արցախի ձայնը լսելի է միայն Երևանի միջոցով, բայց, որպես կողմ, այն, մեկ է, ներգրավված չէ բանակցային գործընթացում. «Կարծում եմ, սա մեր ամենամեծ մարտահրավերն է, որի համար մեր դիվանագիտությունը ակտիվ աշխատանք պետք է տանի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal