Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ժո­ղովր­դի ուսե­րին իշ­խա­նու­թյան եկած ան­ձինք նույն սխալ­ներն են կա­տա­րում»

POLITICS

Յուրաքանչյուր այն պաշտոնական այցերից հետո, որոնց ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնում են նաև իր ընտանիքի անդամները, մեդիա դաշտում ու սոցցանցերում քննադատության ալիք է բարձրանում: Հարգելով ընտանիքի դաշտ չմտնելու սկզբունքը՝ այդուհանդերձ, հարց է առաջանում, արդարացի՞ են արդյոք քննադատողները, թե՞ ոչ: Իսկ գուցե մեղքը մյուս կողմինն է, որի քայլերն էլ այդ քննադատությունների պատճառ են դառնում: Խոսելով հարցադրումների մասին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեզ հետ զրույցում նշեց այն պատճառները, որոնք ստիպում են հասարակությանը զգայուն լինել նման երևույթների նկատմամբ:

Բայց մինչ այդ՝ մտովի նախ ավելի վաղ ժամանակահատված տեղափոխվեց.

«Երբ ժամանակին պրն Փաշինյանն ընդդիմադիր էր, խիստ քննադատության էր ենթարկում իշխանության այն ներկայացուցիչներին, որոնց զավակները, կանայք, ինչպես հենց ինքն էր նշում, պետության հաշվին վոյաժներ էին կատարում և փոշիացնում էին պետական գումարները: Հիմա, գալով իշխանության, Փաշինյանի թիմակիցները նախորդ իշխանությունների նույն սխալներն են անում: Իսկ Փաշինյանը, որը ժամանակին խիստ քննադատում էր նախորդ իշխանություններին պետական միջոցներով զավակների և ընտանիքի անդամների համար վոյաժներ կազմակերպելու մեջ, հիմա նույնն ինքն է անում: Եվ խնդիրն ավելի շատ հենց այստեղ է: Այսինքն, ժամանակին քննադատողը հիմա նախորդ իշխանություններից ընդօրինակելով, իր կնոջը և զավակներին հետը ման է տալիս: Վերջերս Աննա Հակոբյանը հարցազրույց տվեց, որը շատ ժամանակավրեպ էր, իսկ վոյաժների վերաբերյալ իր մի քանի պատասխաններով ավելի վատ տպավորություն ստեղծեց: Մեծ հաշվով, պետք է նշեմ՝ ողջունելով թավշյա հեղափոխությունը, այդուհանդերձ, չեմ ողջունում Փաշինյանի ընտանիքի անդամների բավականին ակտիվ տեղաշարժերը պետության հաշվին»:

Քաղաքագետը նաև միջազգային օրինակներն է ուսումնասիրել: «Այդ օրինակները ցույց են տալիս, որ հիմնականում շատ ղեկավարներ ոչ թե ընտանիքի անդամներին են հետները ման տալիս, այլ գերադասում են բավարարվել միայն ամուսնու կամ կնոջ ուղեկցությամբ: Օրինակ՝ ես երբևէ չեմ տեսել, որ Դոնալդ Թրամփն իր զավակներին հետը ման տա, եթե զավակը կարևոր պաշտոն չի զբաղեցնում, ինչպես Իվանկա Թրամփը: Դուք երբևիցե չէիք տեսնի, որ միջազգային, պաշտոնական այցերի ժամանակ Ժակ Շիրակը երեխաներին էլ հետը տաներ: Մենք պետք է շարժվենք մեր հնարավորությունների սահմաններում: Ինչ-որ երկրի ղեկավար, իհարկե, իրեն կարող է թույլ տալ պետության հաշվին ամբողջ ընտանիքին ման տալ, բայց խնդիրն այն է, որ Հայաստանում հետհեղափոխական այս տասը ամիսների ընթացքում հասարակությունն իր մաշկի վրա որևէ դրական փոփոխություն չի զգացել: Իսկ երբ հասարակությունը տեսնում է, որ պրն Փաշինյանի ընտանիքն այսպիսի վոյաժներ է անում, ինքնըստինքյան բացասական ռեակցիա է առաջանում: Ես ուզում եմ շեշտել՝ ոչ ոք չի ասում՝ պրն Փաշինյանը հանցանք է կատարում, այստեղ ամենակարևորը բարոյական կողմն է»,-նշեց քաղաքագետը:

Գ. Համբարյանը շեշտեց՝ վարչապետի ընտանիքի անդամները չպետք է հասարակությանը հեռուստատեսությամբ բացատրեն, թե ինչո՞ւ կամ ի՞նչ միջոցներով են գնացել. «Կամ էլ սկսեն բացատրել, թե գումարներն իրենց անձնական հաշիվներից են: Նման հեքիաթների ոչ ոք չի հավատում: Կամ ի՞նչ է նշանակում պետությանը պատկանող ինքնաթիռով թռնել ու ասել՝ մեջը ազատ տեղ կար: Մի փոքր անտրամաբանական էր այդ բացատրությունը»:

Քաղաքագետը նաև կարևորեց քննադատությունները լսելու և դրանց ըմբռնումով մոտենալու պատրաստակամության անհրաժեշտության մասին: 

«Եթե հասարակության որոշ շերտեր քննադատության են ենթարկում, ապա պետք չէ դրանք թշնամաբար ընդունել: Պետք է աշխատել, սխալների ուղղում կատարել, քիչ նյարդայնացնել այն հասարակությանը, որի ուսերին նույն պրն Փաշինյանը եկել է իշխանության: Իշխանությունը պետք է հասկանա, որ թավշյա հեղափոխությունը պատահական չեղավ: Թավշյա հեղափոխության ամենակարևոր պատճառներից մեկը նաև այն էր, որ նախորդ իշխանությունները կտրված էին հասարակությունից, կար նաև անպատժելիություն: Ընդամենը տասը ամիս անց ժողովրդի ուսերին իշխանության եկած անձինք նույն սխալներն են կատարում: Մարդիկ չէին արել թավշյա հեղափոխություն, որ «X» անձին փոխարինեին «Y»ով»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal